ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Начинайте, Иван Христофорович… Մաս երկրորդ

16.12.2017 15:50 ԹԵՄԱ
Начинайте, Иван Христофорович… Մաս երկրորդ

Սկիզբը` այստեղ

НАЧИНАЙТЕ, ИВАН ХРИСТОФОРОВИЧ… ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ

«Փաշինյանը հաստատեց՝ նրա վարչապետությանը կողմ են քվեարկել ազատ կամարտահայտման բացակայության եւ ճնշման պայմանների ներքո»

(Նվիրվում է ԽՍՀ Միության կրկնակի հերոսմարշալ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանի ծննդյան 120-ամյակին)

ԳԱՂՏՆԻՔ, ՈՐԸ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԵՄ 42 ՏԱՐԻ ԱՆՑ...

1975թ. հոկտեմբերին, մարշալ Հովհաննես Բաղրամյանի եւ իմ միջեւ փոքրիկ զրույց է տեղի ունեցել, որը մինչ օրս պահել եմ, ինչպես ռազմական գաղտնիքն են պահում:

Կարծում եմ, որ այս հետաքրքրական ու արդեն պատմական հուշ դարձած դրվագը` մեծ հետաքրքրությամբ կընթերցվի մեր ընթերցասեր հասարակայնության կողմից:

Եվ այսպես, 1975թ. աշնանը արդեն, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը գերազանց դիպլոմով ավարտելուց անմիջապես հետո, առանց որեւէ միջնորդության` նշանակում էի ստացել ՀՍՍՀ դատախազության համակարգում եւ աշխատում էի Հոկտեմբերյանի շրջդատախազությունում` ստաժյոր-քննիչի պաշտոնում: Քանի որ ամուսնացած չէի դեռեւս, ուստի հաճախակի էի այցելում կինո-թատրոն, զբաղվում էի գիտությամբ, արվեստով: Աշնանային մի գեղեցիկ երեկո էլ` այցելեցի «Ռոսիա» կինոթատրոն, որտեղ նշվում էր հայ մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանի ծննդյան 100-ամյակը: Միջոցառման առաջին մասն ավարտվեց եւ դուրս եկանք ընդմիջման: Երկրորդ հարկից նկատեցի, որ առաջին հարկի լայնարձակ հրապարակում ինչ-որ հետաքրքիր բան է կատարվում: Շտապ աստիճաններով ցած իջա առաջին հարկ եւ ականատեսը դարձա հետեւյալ հետաքրքրական տեսարանի:

Քառասուներկու տարի անց կաշխատեմ օբյեկտիվ կերպով նկարագրել այն ամենը, ինչ կատարվեց այդ երեկոյան` «Ռոսիա» կինոթատրոնում: Իմ առջեւ բացվեց հետեւյալ հետաքրքիր տեսարանը: Մարդկանց մեծ խմբերը, այսինքն` ոչ թե ամբոխը, այլ հայ ժողովրդի մի քանի հարյուրի հասնող մեծ զանգված, շրջապատել էր մարշալ Հովհաննես Բաղրամյանին եւ նրան ուղեկցող չորս հայ գեներալներին: Ժողովուրդը հիացած` իր հերոսական ու անզուգական որդու` մարշալ Հովհաննես Բաղրամյանի ներկայությամբ, ծովի պես ալեկոծվում էր եւ րոպեներ անց օվացիան եւ ոգեւորութունը հասավ այն աստիճանի, որ մարդկանց մեծ խմբերը միաձայն սկսեցին գոչել. «Կեցցե ընկեր Բաղրամյանը» եւ լսվեցին մասսայական ծափահարության ձայները:

Նախնական արդյունքներով Երեւանի ավագանիում կլինեն «Իմ քայլը», ԲՀԿ-ն եւ «Լույսը»

Տեսնելով ժողովրդի այդպիսի հարգալից եւ նվիրական ընդունելությունը` անկեղծորեն ոգեւորվեց նաեւ մարշալ Հ. Բաղրամյանը եւ ձեռքի մեկ շարժումով գեներալներին նշան անելուց հետո` բարձրաձայնեց.

– Թողեք, թող իմ ժողովուրդը մոտենա ինձ:

Հենց առաջին հարկի լայնարձակ հրապարակում էլ կայացավ մարշալ Հ. Բաղրամյանի հանդիպումը` հայ հասարակայնության ներկայացուցիչների հետ, որի ընթացքում հերթը հասավ նաեւ ինձ` 28-ամյա երիտասարդիս:

Առաջինը մոտեցավ երիտասարդ մի ուսուցչուհի, որը մարշալին ներկայացնելով իր ուսուցչական ծրագիրը, ասաց. «Ընկեր Բաղրամյան, խնդրում եմ, որպեսզի իմ ուսուցչական ծրագրի վրա դնեք Ձեր ստորագրությունն ու ինքնագիրը, որ ես այն տանեմ Լենինական եւ այնտեղ ցույց տամ մեր ուսուցչական կոլեկտիվին, որ հանդիպում եմ ունեցել Ձեզ հետ...»: Մարշալը սիրով եւ հարգանքով  ընդառաջեց նշված ուսուցչուհուն եւ այդ պահին նրան մոտեցան երկու տարիքով տղամարդ: Նրանցից մծահասակը մարշալ Հ. Բաղրամյանին հիշեցրեց, որ կռվել է նրա ղեկավարած ռազմաճակատում եւ մասնակցել է մի քանի բնակավայրի ազատագրական մարտերին: Մարշալը իր գեղեցիկ համազգեստով եւ զինվորական կեցվածքով անզուգական էր` տվյալ միջավայրում, եւ թեւանցուկ անելով մեզ համար անծանոթ-տարեց տղամարդուն`բարձրաձայնեց հետեւյալը. «Այո, ճիշտ ես` հարգելի նախկին ճակատային, բելոռուսական այդ բնակավայրերը` 2-3 օրում ազատագրեցինք»:

Հետաքրքիր նայում էի մարշալ Հ. Բաղրամյանին եւ մտածում, թե ինչու ես չլսեցի Կոտայքի շրջզինկոմին, եւ չգնացի Մոսկվա, որպեսզի դիմեի մարշալին` զինվորական բարձրագույն համազորային ուսումնարան ընդունվելու համար, իսկ ինքնուրույն չկարողացա ընդունվել: Այժմ արդեն, ես խորհրդային բանակի պահեստազորի լեյտենանտի կոչում ունեի, եւ սկսել էի իրավաբանի պատասխանատու եւ բարդ աշխատանքը, սակայն միեւնույնն է` սիրում էի զինգործը` ռազմական արվեստը: Մինչ ես տարված մտքերով` նայում էի մարշալ Հ. Բաղրամյանին ու նրա զրուցակիցներին, հանկարծ տեսա, որ մի քանի քայլ է մեզ բաժանում Հ. Բաղրամյանից եւ հերթական երիտաարդների հետ զրույցն ու հարցումը ավարտելով, անսպասելի կերպով` մարշալ Հ. Բաղրամյանը հարցն  ուղղեց ինձ.

– Դու որտեղացի՞ ես....

00:50-ի դրությամբ՝ «Իմ քայլն» առաջին տեղում է, իսկ մնացած 11 ուժերից անցողիկ շեմը հաղթահարել է միայն ԲՀԿ-ն

 Քանի որ շատ անսպասելի էր ինձ համար, եւ որպես խորբանակի նախկին զինվոր ու պահեստազորի սպա, շփոթվեցի երեւի ու պատասխանեցի կեսը հայերենով, մի մասն էլ ռուսերենով.

– Գառնեցի եմ, տավարիշչ մարշալ Սովետսկովո  Սոյուզա:

Այնուհետեւ, հակառակ իմ սպասումներին, որ մարշալ Հ. Բաղրամյանը երեւի խոսի ռուսաց լեզվով, նա շարունակեց նախ գրական հայերենով, եւ ոչ թե նշեց Սարդարապատում եւ Բաշ Ապարանում` համատեղ բաշգյառնեցի խմբապետների ու կամավորների հետ` օսմանյան զավթիչների դեմ մղած կռիվների մասին, այլ ասաց հետեւյալը.

– Հեթանոսական տաճարի պարիսպների տակ լցված աղբանոցները մաքրե՞լ եք, թե նույն վիճակն է...

Անսպասելի հարցադրումից ես շփոթվեցի եւ չգիտեի ինչ պատասխանել, երեւի վայրկյանների ընթացքում ես ամոթից կարմրեցի` այդ մեծ հայորդու առջեւ, լավ էր, որ այդ պահին ինձ ճանաչող մարդ չկար շրջապատում: Հիշում եմ, որ այդպիսի հարցադրումից անմիջապես հետո, մարշալ Հ. Բաղրամյանը շարունակեց առաջանալ մեր ժողովրդի շարքերի մեջ, իսկ ես անսպասելի «հարվածից» սթափվելով` երեւի իներցիայով պատասխանեցի, որ մաքրել ենք...

Նշված միջոցառման 2-րդ մասը չեմ հիշում, թե ինչպես անցավ, քանի որ, ես ամբողջ ժամանակ երկու ծանր հարցերին պատասխան էի փնտրում ու չէի գտնում: Առաջին հարցը, որ բավականին զարմացնում էր ինձ, դա այն էր, որ հիշում էի մարշալ Հ. Բաղրամյանի այցելությունը` Գառնիի հեթանոսական տաճար 1961թ. մարտին եւ 14 տարի անց ինչպես էր հիշում մարշալը, այդ ցավոտ հարցը` փնթիության, որ այսօր էլ մեր բնության եւ հանրապետության համար լուրջ խնդիրներից մեկն է հանդիսանում:

Երկրորդ` զարմացած էի այն բանի վրա, որ մարշալ Հ. Բաղրամյանը ապրելով Հայաստանից այսքան հեռու, զբաղված լինելով այսքան ծանր ու կարեւոր ռազմական ու պետական գործերով, ինչպես է հասցնում ապրել Հայաստանի եւ Արցախի հոգսերով, տեղյակ է մեր կյանքի ու կենցաղի մասին, եւ ամենակարեւորը` ազգային նշանակության ոչ մի միջոցառում նա բաց չթողեց:

Այդ գիշեր, ես համարյա չքնեցի, որովհետեւ բարոյական այնպիսիապտակ էի ստացել, եւ այն էլ` ինչպիսի մեծապատիվ հայորդուց` մարշալ Հ. Բաղրամյանից: Ուստի այդ գիշեր, երկար «թափառեցի» Երեւանի հարազատ փողոցներով, եւ հարցնում էի ինքս` ինձ, որ մի՞թե մարշալ Հ. Բաղրամյանին ուղեկցողները չեն ասել, որ հեթանոսական տաճարի պարիսպների տակ աղբակույտերը լցնում էին այն մարդիկ, որոնք խնջույքներ էին կազմակերպում շաբաթ եւ կիրակի օրերին` տաճարի ներսի այգիներում, ինչպես նաեւ ամրոցամերձբնակելի տների այգիներում, դրանք այլ վայրերից ուխտագնացության եկողներն են լցնում աղբանոցները եւ ոչ թե տեղացի` Գառնիի բնակիչները:

«ԿԸՀ թեժ գծին 100-ից ավելի զանգ է ստացվել». ԿԸՀ իրավաբանական վարչության պետ

Հայ ժողովրդի պանծալի որդի, ԽՍՀՄ կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանին ես չէի կարող «զեկուցել» այս բոլորը, սակայն փառապանծ հայորդու ծննդյան 120-րդ հոբելյանի-տարեդարձի առթիվ` տեղեկացնում եմ հայ ժողովրդին, որ Գառնիի ազգաբնակչությունը սրբությամբ է պահպանում եւ պաշտպանում Գառնիի հեթանոսական տաճարի 4 հեկտար տարածքը` իր ողջ ունեցվածքով: Ինչ վերաբերում է տաճարի տարածքում, եւ հատկապես այգիներում խնջույքների կազմակերպմանը, ապա վաղուց արդեն փաստ է, որ ակադեմիկոսներ Բաբկեն Առաքելյանի ու Ալեքսանդր Սահինյանի ջանքերով եւ Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ, 1975 թվականից ընդմիշտ արգելված է խնջույքների կազմակերպումը` հեթանոսական տաճարի տարածքում:

Ավելորդ չեմ համարում նշելու, որ 2016թ. վաղ գարնանը, գառնեցի կանանց զուտ հայրենասիրական մղումներով, կանխվեց հասունացող մի ահավոր երեւույթ, որը դառնալու էր մեծ ու անսպասե՛ի խայտառակ սրբապղծություն: Ոչ ավել, ոչ պակաս, ինչպես կասի ժողովրդական իմաստությունը, Գառնիի հեթանոսական տաճարի միջնաբերդ-պալատից 150-200 մետր, իսկ թագավորական` խճանկարային հատակով բաղնիքից` 50-70 մետր հեռավորության վրա «ծլեց» արդեն համարյա մեկ մետր բարձրության հասնող քարաշար պատ, որը ձգվեց մոտ 80-100 մետր` ընկուզենիների հարմար ստվերում: Գո՜ւժ, կայծակնային լուրը հասավ գառնեցիներին... ո՞վ է թույլ տվել, որ Գառնո տաճարի տարածքում` հնադարյան- նվիրական մեր սրբավայրում` գիշերային խրախճանքների կաֆե-ռեստորան կառուցեն:

Մամիկոնյան մեծ տիկնոջ ձայնը արագ «արձագանքեց» հայոց լեռներում, «Մուշեղ, Վասակ, վեր կացեք, նախարարները դավաճանել են...», եւ այսպես 5-րդ դարից արձագանքը հասավ 10-րդ դարին` Աշոտ-երկաթ արքան Սեւանա կղզուց ձայն տվեց Գեւորգ Մարզպետունուն ու բերդակալ նրա որդուն` Գոռ Իշխանին. «Այս ի՞նչ է, քնա՞ծ եք, ո՞ւր են ձեր կոչնակ, պահակ ու զորք, այս ինչ նոր դավադրություն է հասունանում Գառնո ամրոցում...»:

21-րդ դարն է թեւածում Հայոց լեռներում, բայց ով ասաց, որ բաշգյառնեցի խմբապետները չկան: 1914-18 թվականներին բաշգյառնեցի կամավորների հեծյալ-հետեւակային վաշտերը` բաշգյառնեցի խմբապետեր Մեծ Ղազարի, Մարտիրոսի, Մակեդոնի եւ Խնկոյի հրամանատարությամբ` օգնության հասան Մուշին, Սասունին, Զորավար Անդրանիկի, Դրոյի, Քեռու եւ Համազասպի գնդերում` նրանք փայլեցին իրենց քաջությամբ, հերոսաբար կռվեցին Դիլմանի, Վանի եւ Բիթլիսի ճակատամարտերում, առավել եւս` հերոսացան Սարդարապատի եւ Բաշ Ապարանի ճակատամարտերում, հերոսաբար մարտնչեցին նաեւ` 1921թ. փետրվարյան ապստամբության դիրքերում ու պաշտպանական բարիկադներում: Ու խոսեց հերոսների կենդանի ոգին` հայոց լեռներում, հասնելով Կոտայք ու Հերանոսի լեռներին- հետո ինչ, որ «Բաշգյառնեցի խմբապետները գյուղում չեն», իսկ նրանց ժառանգ-հետնորդները բա ո՞ւր են: Ու ոտքի ելան նամուս-թասիբի «գերի» այն գառնեցիները` ում համար թանկ է ազգի պատիվը, եւ «հրամանատարությամբ»` 80-ամյա Չինար Գեղամյանի եւ  Գառնիի դեղատան տնօրեն Արուսյակ Այվազյանի, պահանջեցին համապատասխան անձանցից, որ դադարեցնեն աշխատանքները` Գառնո ամրոցի տարածքում, եւ քանի դեռ կանգուն է Գառնին` ոչ ոք չի կարող պղծել մայր հողը, առավել եւս` դարերի խորքից եկող մեր սրբությունները:

Կարդացեք մասոնական գաղափարախոսությունը և հետեվեք ձեր սիրելի վարչապետին, ու կտեսնեք...

Ավարտելով մեծ հայորդու` մարշալ Հովհաննես Բաղրամյանի մասին այս լայնածավալ եւ բովանդակալից հոդվածը, ցանկանում եմ գրել նաեւ նրա մասին այն առասպելական ու թեւավոր խոսքերը, որ ես լսել եմ Մեծ Ռուսիայում, Ուկրաինայում եւ այլուր:

Դոնի Ռոստովի հայերը պատմում էին, որ 1961-62 թվականներին, մարշալ Հովհաննես Բաղրամյանը միտինգներից մեկի ժամանակ, խոսելով Կիեւի եւ Ռոստովի համար մղված դաժան մարտերի մասին, անկեղծորեն արտասվել է` հերոսաբար զոհված զինվորների ու սպաների անուն-ազգանունները նշելիս: Հիշենք այդ թեւավոր խոսքերի որոշ մասը.

– Արմյանսկիյ սին Ռուսսկովո նարոդա,

– Սամիյ խրաբրիյ իզ արմյան, էտո  մարշալ Բագրամյան.

Արմյանե զախվատյատ վես միր, եսլի Վերխովնոմ Սովետե բուդետ Ա. Ի. Միկոյան, վոյսկամի բուդետ կամանդովատ մարշալ Ի. Խ. Բագրամյան, ա վայեվատ բուդետ ռուս Իվան:

Ափսոս, որ մարշալներ Հովհաննես Բաղրամյանի եւ Համազասպ Բաբաջանյանի ղեկավարած բանակներին եւ Նելսոն Ստեփանյանի գրոհային-ծովային ավիագնդին` բախտ չվիճակվեց արժանի հարվածներ հասցնել մեր դարավոր թշնամուն` օսմանյան Թուրքիային:

 

ՀԵՂԻՆԱԿԻ ԿՈՂՄԻՑ.

ԱՐԾԻՎՆԵՐԻ ՕՐՐԱՆ ՉԱՐԴԱԽԼՈՒ...

Հերոսական-հայկական այս գյուղի մասին առաջին անգամ լսեցի 1960-61 թվականներին, երբ 13-14 տարեկան էի: Մոտ 60 տարի անց էլ` այսօր հիշում եմ այն ծերունու երգը, որը հասկանում էի, որ մարշալ Հովհաննես Բաղրամյանի մասին էր, քանի որ դպրոցից որոշ բաներ լսել էի մարշալի մասին: Ծերունին երգում էր Երեւանում` 4-րդ, կամ էլ 6-րդ, համարի ավտոբուսի վերջին նստարանին նստած, իսկ մեր առատաձեռն քաղաքացիները  շռայլորեն մետաղադրամ էին լցնում նրա դատարկ պահածոյատուփի մեջ եւ հաղթանդամ ծերունին թառը ձեռքին չէր ձանձրանում երգելուց: Այսքան երկար տարիներ անց` հիշողությանս մեջ մնացել են հետեւյալ տողերը նշված երգից.

– Բայց Չարդախլուն իրեն տեղն է,

8/30 ընտրատեղամասում 1918 ընտրողից 450-ն էր քվեարկել

Քո հայրենի սիրած գյուղն է...

Մեր հետաքրքրասեր ընթերցողը հայաստանյան մամուլում հաճախակի է կարդում իմ ռազմահայրենասիրական հոդվածները` հայազգի արժանի հերոսների մասին, եւ նրանց շարքում` մարշալ Հովհաննես Բաղրամյանի մասին: Այսօր էլ հարգանքով արձանագրում եմ, որ հայկական-հերոսական Չարդախլու գյուղը ընդմիշտ կմնա պատմության մեջ, որպես արծիվների օրրան, քանի որ Չարդախլուն հայրենիքին նվիրել է 2 մարշալ, 6 գեներալ, 12 ԽՍՀՄ հերոս եւ խորհրդային բանակի 150 սպա` կրտսեր լեյտենանտից սկսած մինչեւ գնդապետ:

Ես որպես Արցախյան պատերազմի մասնակից եւ նախկին ռազմաճակատային սպա` գտնում եմ, որ Չարդախլուն հեղինակավոր ու հերոսական գյուղ էր հանդիսանում ԽՍՀՄ տարածքում, եւ մեծ ճանաչում ուներ հետպատերազմյան 40-45 տարիների ընթացքում, մի քանի տասնամյակ պետական հարկ ու տուրք չէին գանձում նրանից, ուստի այդպիսի ռազմատնտեսական հզորություն, քաջարի ռազմիկների` զինվորների ու սպաների այդքան անձնակազմի առկայության պայմաններում` չպետք է Չարդախլուն այդպես թշնամուն թողներ հայրենի գյուղն ու ունեցվածքը, այլ հարկավոր էր կազմակերպել նահանջ-մարտերով, եւ ճեղքում օպերացիայի միջոցով` այնպիսի վնաս ու ավեր պատճառեր ազերիներին, որ նրանց մնար միայն ավերված «Բրեստ», ինչպես այն մնաց սովետագերմանական ռազմաճակատում` 1941թ. աշնանը:

Այսօր Չարդախլուն չի կարելի դիտել որպես «Գերված արծիվների օրրան», այլ թուրքական խարդախությամբ` օկուպացված տարածք որպես, որը ենթակա է ազատագրման, եւ այն սպասում է իր վրիժառու որդիների հաղթական վերադարձին, որոնք երբեք չեն մոռանալու Չարդախլուի մարշալների, գեներալների ու հերոսների փառքն ու պատիվը` դարերի:

ԲԱԲԿԵՆ ԲԱԲԱՅԱՆ

ՀԲ փոխգնդապետ,

Արցախյան պատերազմի մասնակից

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА