o C     18. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Լարվածությունը պահպանվելու է մինչեւ ՀՀ նախագահի նշած վերջնաժամկետը»

27.09.2017 19:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Լարվածությունը պահպանվելու է մինչեւ ՀՀ նախագահի նշած վերջնաժամկետը»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի բարձր ամբիոնից ուշագրավ հայտարարություններ արեց հայ-թուրքական 2009 թվականին կնքված արձանագրությունների մասին, մասնավորապես` ընդգծելով. «Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը եւ վավերացնել միայն իրեն հարմար առիթով: Արձանագրությունները բանակցվել են ներկայիս պայմաններում` առկա խնդիրներին լուծում գտնելու համար: Դրանց կենսագործման ուղղությամբ շարունակաբար որեւէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առոչինչ: Մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների»: 

​​​​​​​«Քոչարյանի անունը լսելով՝ Փաշինյանը կորցնում է տրամաբանելու ունակությունը»

Ըստ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ, այս հայտարարությունը մեր ընդհանուր քաղաքականության ընդ որում` չշեղվող տրամաբանական շղթայի մեջ քայլ առաջ է, ինչի մասին ընդգծեց «Իրավունքի» հետ զրույցում.

– Թուրքիայի հետ կապված մեր քաղաքական ուղեգիծը նույն ընկալումների շրջանակում իրականացրել ենք՝ սկսած 2009 թվականից: Այսինքն` այն չափանիշները, այն սկզբունքները, որոնք մեզ համար ընդունելի են, ի սկզբանե հայտարարվել են եւ անշեղորեն հետեւել ենք դրան: Մշտապես Թուրքիայի իմիտացիոն փորձերը` տապալելու այս ամբողջ գործընթացը, արժանացել են Հայաստանի հստակ արձագանքին, եւ սա էլ այդ արձագանքների բաղկացուցիչ մասն է: ՀՀ նախագահը հայտարարել է այն, ինչի մասին, հայտնի էր վաղուց, սակայն սա թերեւս ամենաբարձր եւ ամենաճիշտ ամբիոնն էր, որտեղից հնչեցված հայտարարությունը կարող է միջազգային կամ տարածաշրջանային քաղաքական օրակարգում ստանալ համապատասխան արձագանք: Նաեւ շեշտեմ, որ նշված վերջնաժամկետն, ըստ էության, նույնպես գտնվում է տրամաբանական շղթայի մեջ, քանի որ ենթադրվում է, որ մինչեւ 2018 թվականի ապրիլ կարող ենք այդ արձանագրությունները համարել առոչինչ:

– Ձեր գնահատմամբ` ինչո՞ւ է հենց հիմա հայտարարվում այս մասին, եւ ինչու է, որպես վերջնաժամկետ, հենց այդ ժամանակահատվածը որոշվել:

– Մինչեւ համընդհանուր տարածաշրջանային զարգացումները` Մերձավոր Արեւելքի եւ դրան նախորդած խնդիրներով հանդերձ, կհասնեն ինչ-որ հանգրվանի` Հայաստանը վերջնական եւ հստակ իր դիրքորոշումն արտահայտում` դրանով զերծ մնալով տարածաշրջանային օրակարգի ոչ ակտուալ թեմաների շարքում այդ արձանագրություններն ընդգրկելու հեռանկարից: Մենք սա հայտարարում ենք եւ վստահորեն ասում, որ այն մեր տարածաշրջանային քաղաքական օրակարգի բաղկացուցիչ մասն է կազմում, որի հանդեպ սեւեռուն հետաքրքրությունը եւ դրա հետ կապված լարվածությունը պահպանվելու է մինչեւ ՀՀ նախագահի նշած վերջնաժամկետը, որին կհետեւի համապատասխան քայլեր:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА