ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հերմինե Նաղդալյանը վերընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնում

23.01.2017 15:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Հերմինե Նաղդալյանը վերընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնում

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ լիագումար նիստում վերընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահի պաշտոնում:

Հիշեցնենք, որ Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2016 թվականի հունվարի 25-ից, և ըստ ԵԽԽՎ կանոնակարգի, վերընտրվելուց հետո կշարունակի պաշտոնավարել մինչև հաջորդ նստաշրջան:

«Էդմոն Մարուքյանի առաջարկը, թերեւս, ամենախոստումնալիցն էր». Խ. Հարությունյան

ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնում այս տարի ընտրվել են՝  Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Անգլիայի, Իսպանիայի, Մոլդովայի, Ուկրաինայի, Նիդերլանդների, Նորվեգիայի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սերբիայի, Սլովակիայի,  Անդորրայի, Կիպրոսի, Էստոնիայի պատվիրակությունների ներկայացուցիչներ:

Ի դեպ, Հ. Նաղդալյանը ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում վերընտրվել է նաեւ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА