o C     24. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ՄԻԱՅՆ  ՉԻ ԽԱԽՏՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ,  ԱՅԼ ԸՆԴՀԱԿԱՌԱԿԸ` ՆՊԱՍՏՈՒՄ Է  ՈԼՈՐՏԻ ԱՌՈՂՋ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆԸ

09.12.2016 19:58 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ՄԻԱՅՆ  ՉԻ ԽԱԽՏՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ,  ԱՅԼ ԸՆԴՀԱԿԱՌԱԿԸ` ՆՊԱՍՏՈՒՄ Է  ՈԼՈՐՏԻ ԱՌՈՂՋ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆԸ


Հայտնի է, որ «Արմենտել» ՓԲԸ-ն,  որը մտնում է հոլանդական «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի կազմի մեջ, ի թիվս այլ ծառայությունների, 2015 թվականից մատուցում է նաեւ FTTB առաջավոր տեխնոլոգիայով ինտերնետ հասանելիության ծառայությունը: Վաճառքի առաջխաղացման եւ նոր բաժանորդների ներգրավման համար «Արմենտել» ՓԲԸ-ն խրախուսում է իր դիլերներին եւ ընդառաջում FTTB տեխնոլոգիայով լայնաշերտ ինտերնետ հասանելիության իր ծառայությունը ձեռք բերելու ցանկություն հայտնած բոլոր սպառողներին միանվագ 15 000 դրամի չափով պարգեւավճար (բոնուս) հատկացնելու հարցում: Ընդ որում, հաճախորդները ազատ են իրենց հայեցողությամբ օգտագործելու նշված բոնուսը` առանց որեւէ սահմանափակման: Սակայն, ինչպես տեղեկացանք «Իրավունքի» լավատեղյակ աղբյուրներից, ՀՀ հեռահաղորդակցության շուկայում գործող ռուսական «Ռոստելեկոմ» ընկերության խմբի անդամ «ՋիԷնՍի-Ալֆա» օպերատորը «ԱրմենՏել» ընկերության գործողությունները` չգիտես ինչու,  դիտարկել է որպես «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի խախտում եւ այդ կապացությամբ դիմել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին: Հաշվի առնելով վերոհիշյալը` մասնավորապես, թե որքանով է «Ռոստելեկոմ» ընկերության խմբի անդամ «ՋիԷնՍի-Ալֆա» ընկերության  նկատառումները համապատասխանում իրականությանը, փորձեցինք պարզել «ԱրմենՏել» ընկերությունից, որոնք նախ հաստատեցին մեր տեղեկությունը, ապա, մասնավորապես, նկատեցին, որ. «Արմենտել» ընկերությունում զարմանք է առաջացել անցկացվող ակցիայի նման մեկնաբանման առիթով, եւ որ ընկերությունը ակցիայի շրջանակում ոչ միայն չի խախտում մրցակցության կանոնները, այլ ընդհակառակը` նպաստում է ոլորտի առողջ մրցակցությանը, որն առաջին հերթին հանգեցնում է վերջնական օգտագործողին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, սպառողի համար ստեղծվում են բարենպաստ պայմաններ ծառայությունների սպառողական որակի օբյեկտիվ գնահատման համար, վերջինիս տրվում է այս կամ այն օպերատորի կողմից մատուցվող ծառայություններն առավել նպաստավոր պայմաններով ձեռք բերելու հնարավորություն:
Պետք է նկատել, որ ծառայությունն ավելի առարկայական եւ գրավիչ դարձնելու նպատակով նոր բաժանորդագրություններին ուղղված ակցիայի շրջանակում սպառողներին հնարավորություն է տրվում կնքել պայմանագիր եւ միանալ  «Արմենտելի» FTTB օպտիկական ինտերնետին փորձնական` 15 օր անվճար ժամկետից հետո, որի ընթացքում սպառողը նախապես գնահատում է ծառայության որակը, մատուցման պայմանները եւ համապատասխան որոշում կայացնում»:
Հայտնեցին նաեւ, որ նման մարքեթինգային պրակտիկան լայնորեն ընդունված է միջազգային եւ տեղական շուկաներում, ընդ որում, նման ողջամիտ բոնուսները, կամ խրախուսման այլ միջոցները տրամադրվում են ինչպես դրամային (օրինակ` cash back), այնպես էլ ապրանքային տեսքով եւ զանազան այլ եղանակներով, օրինակ` այս կամ այն ծառայությունց օգտվելու անվճար ժամանակահատվածի շնորհմամբ, զեղչված կամ անվճար սարքավորումների տրամադրմամբ եւ այլն:
«Արմենտել» ընկերությունում գտնում են, որ նմանատիպ ծառայություն մատուցող ցանկացած շահագրգիռ անձ ունի նույնանման հնարավորությունների մեծ զինանոց` դրսեւորելու սպառողի ֆինանսական շահերից ելնող ցանկացած մոտեցում` միաժամանակ չխախտելով ՀՀ օրենսդրությունը, եւ որ կարեւորը միայն ցանկությունն է:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

«Հրապարակ». Ովքեր են Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի թեկնածուները. Թորոսյանն իր թեկնածուն ունի

Հ.Գ. Ենթադրությունները թողնում ենք ընթերցողին, իսկ մեզ մնում է հետեւել, թե ինչ հանգուցալուծման կարժանանա «ՋիԷնՍի-Ալֆա» ընկերության  նախաձեռնած քայլը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА