o C     17. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՊԱՐԶԱՊԵՍ ԿՑՈՐԴ ՍԱՐՔԵՐԻ ԲԻԶՆԵՍ

02.03.2016 15:14 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՊԱՐԶԱՊԵՍ ԿՑՈՐԴ ՍԱՐՔԵՐԻ ԲԻԶՆԵՍ

Մարտի 6-ից հանրապետության մի շարք մարզերում դադարեցվելու է անալոգային հեռարձակումը: Այս մասին վերջին օրերին ծանուցվում է, եւ նույնը մեզ հետ զրույցում հաստատեց «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն ԳՐԻԳՈՐ ԱՄԱԼՅԱՆԸ.-Անալոգայինից թվային հեռուստահեռարձակման անցնելու գործընթացն ամբողջությամբ ավարտված է: Հայաստանի ամբողջ տարածքում թվային հեռարձակումը հասանելի է: Իսկ թվային հեռարձակումն ապահովող կցորդ սարքերի բաշխումն արդեն իսկ ավարտվել է: Հետեւաբար՝ մարտի 6-ից Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի, Կոտայքի, Շիրակի, Վայոց Ձորի եւ Արարատի մարզերում դադարեցվելու է անալոգային հեռուստատեսային հեռարձակումը: Իսկ մնացած մարզերում անալոգային հեռուստատեսային հեռարձակման անջատումը կլինի տաս-տասնհինգ օրվա տարբերությամբ: Դա էլ կապված է նրա հետ, որ կցորդ սարքերը երկու խմբաքանակով ենք ստացել. երկրորդ խմբաքանակը եկել է տաս-տասնհինգ օր տարբերությամբ: 

Այս մարդիկ չեն կարողանում հասկանալ մի պարզ աքսիոմա՝ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՏ ԲԻԶՆԵՍ ԿԱՌԱՎԱՐԻՉ Է. Ռուսլան Բաղդասարյան

- Այսինքն՝ մինչեւ մարտի վերջն ամբողջությամբ կանցնենք թվային հեռարձակմա՞ն:

- Ես կարծում եմ, այո: Կցորդ սարքերի բաշխումն իրականացնում է տարածքային կառավարման նախարարությունը, եւ հուսով ենք, որ նրանք ողջամիտ ժամկետներում կավարտեն մնացած սարքերի բաշխումը, մեզ կտեղեկացնեն, մենք էլ կշարունակենք գործընթացը:

- Այնուամենայնիվ, սոցիալական այս ծանր օրերին ի՞նչ պետք էր թվային հեռարձակում կոչվածը: Կարծիքներ են հնչում, որ այս ամենն ընդամենը բիզնեսի մի ձեւ ¥կցորդիչ սարքեր վաճառելու¤ է եւ ոչ անհրաժեշտություն: 

- Անկեղծ ասած, ես ինքս լսել եմ նման տեսակետներ, բայց դրանք զանգվածային բնույթ չեն կրում: Ամեն դեպքում զարմանում եմ նման տեսակետներ արտահայտող մարդկանց վրա: Նույն այդ մարդիկ թող նայեն համաշխարհային մամուլը. ամբողջ աշխարհում միաժամանակ ընթանում է նույն գործընթացը: Եվ, ինչ եք կարծում, էդ ո՞ր հայաստանյան բիզնեսմենի բիզնեսն է ողջ աշխարհում: Աշխարհն ավարտել է այդ գործընթացը, մենք մի բան էլ հետ ենք մնացել: Այսինքն՝ սա մի ընդհանրական գործընթաց է, որ տեղի է ունենում ողջ աշխարհում, որովհետեւ աշխարհում այլեւս երբեք չի արտադրվելու անալոգային ո՛չ հեռուստացույց, ո՛չ էլ հաղորդիչ սարքեր: Յուրաքանչյուրն իր կրթական, ճանաչողական մակարդակով կարող է ինչ-որ վարկածներ ենթադրել:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА