o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԵՂԱՎՈՐ  ԻՐ ԱՐԺԱՆԻ ՊԱՏԻԺԸ ՊԵՏՔ Է ՍՏԱՆԱ»

02.03.2016 23:56 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԵՂԱՎՈՐ   ԻՐ ԱՐԺԱՆԻ ՊԱՏԻԺԸ ՊԵՏՔ Է ՍՏԱՆԱ»

Մարտիմեկյան դեպքերից 8 տարի անց, երեկ կրկին փորձ արվեց տեղի ունեցածն օգտագործել քաղաքական դիվիդենտներ հավաքելու նպատակով: Բայց այս անգամ կազմակերպված հավաք-երթին մասնակցեցին միմիայն ՀԱԿ-ը` ՀԺԿ-ով հանդերձ, ու «Նոր Հայաստան» ճակատը, եթե չհաշվենք, որ ձայնազուրկի կարգավիճակում ներկա էր նաեւ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունով: Ինչեւէ, եղան նաեւ քաղաքական ուժեր, որոնք Ազատության հրապարակում «Նոր Հայաստանի» համար մարդ հավաքելու գործընթացին չմասնակցեցին, այլ պարզապես, առավոտյան հարգանքի տուրք մատուցեցին 10 զոհերի հիշատակին` Ալ. Մյասնիկյանի արձանի մոտ: Ի դեպ, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ` ԲՀԿ-ական մի քանի պատգամավորների հետ, նույնպես ծաղիկներ խոնարհեց այնտեղ, ինչի մասին «Իրավունքը» զրուցեց նրա հետ:

Էտ ո՞ր արժանիքի համար է Արայիկ Հարությունյանն անձեռնմխելի, որ 10 հազար մարդու կարծիքը Ձեզ համար համարվի անարժեք...

ԲՀԿ-ՎՍԴՀԿ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻ՞ 

–Տիկին Զոհրաբյան, ինչո՞վ էր պայմանավորված, որ թեպետ հավաք-երթին ԲՀԿ-ն չմասնակցեց, բայց, այնուամենայնիվ, եղաք Մյասնիկյան արձանի մոտ ու ծաղիկներ դրեցիք:

– Չեմ կարծում, որ հարգանքի տուրք մատուցելը ինչ-որ հատուկ երթով կամ ինչ-որ արարողակարգով պիտի լինի: Մենք այդպես որոշեցինք ու հարմար գտանք, որ ՎՍԴՀԿ-ի` տիկին Լյուդմիլա Սարգսյանի գլխավորած կուսակցության հետ միասին մեր կուսակցության մի քանի ներկայացուցիչներով, ԲՀԿ-ական երիտասարդներով մեր համեստ հարգանքի տուրքը մատուցել մարտի 1-ի անմեղ զոհերի հիշատակին:

– Հաշվի առնելով` ՎՍԴՀԿ-ի հետ Ձեր այնտեղ լինելը, կարելի՞ է ասել, որ հնարավոր է առաջիկայում ԲՀԿ-ՎՍԴՀԿ քաղաքական համագործակցություն:

– Գիտեք, նման խնդիր, անկեղծ ասած, չենք քննարկել, բայց անձամբ տիկին Լյուդմիլա Սարգսյանի հետ մենք ունենք շատ նորմալ, մարդկային եւ նաեւ աշխատանքային հարաբերություններ թե՛ խորհրդարանում, թե՛ խորհրդարանից դուրս:

«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ՄԻՇՏ ԵՂԵԼ Է ՄԵԿ ԲԱՐԻԿԱԴՈՒՄ` ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՂՔԻՆ»

–Տեսակետ է շրջանառվում, որ «Բարգավաճ Հայաստանը» 2008 թվականի մարտի 1-ին «բարիկադներից» այն կողմ էր գտնվում, մինչդեռ այսօր ծաղիկներ է խոնարհում: Ի՞նչ կասեք այս մասին:

– Սխալ տեսակետ է. «Բարգավաճ Հայաստանը» բոլոր ժամանակներում եղել է մեկ բարիկադում` ժողովրդի կողքին: Քանիցս փորձ է արվել շրջանառել Մարտի 1-ի թեման «Բարգավաճ Հայաստանի» անվան հետ, բայց դրա հստակ պատասխանը տրվել է, եւ հիմա էլ կրկնում եմ`  «Բարգավաճ Հայաստանը» միշտ եղել է մեկ բարիկադում` ժողովրդի կողքին:

– Մարտիմեկյան դեպքերի հետ կապված առ այսօր որեւէ մեկը` քրեական պատասխանատվություն չկրեց: Ըստ Ձեզ` կարո՞ղ է սա պատճառ դառնալ, որ քաղաքական շահարկումներն այս թեմայով շարունակվեն եւս երկու տասնամյակ:

– Մեկ բան հստակ է` քանի դեռ բոլոր մեղավորներն իրենց արժանի պատիժը չեն ստացել, ուրեմն` այս խնդիրը շարունակելու է մնալ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու, մեզանից յուրաքանչյուրի եւ առաջին հերթին` զոհերի հարազատների մտահոգության խնդիրը: Յուրաքանչյուր մեղավոր իր արժանի պատիժը պետք է ստանա, եւ սա միանշանակ է: Ավելին` կարծում եմ, որ մի օր մենք թե՛ հոկտեմբերի 27-ի, թե՛ մարտի մեկի հետ կապված բոլոր հարցերի պատասխանները ունենալու ենք: Իսկ թե երբ, անկեղծորեն չեմ կարող ասել:

«ԱՆՊԱՐԿԵՇՏ ԲԱՆԱՎԵՃ ԷՐ»

–Այնուամենայնիվ, այս թեման հանրահավաքներում շահարկելը որքանո՞վ է նպատակահարմար:

– Բացարձակ նպատակահարմար չեմ համարում եւ բազմիցս եմ ասել այդ մասին: Ու ինձ համար ընդհանրապես անընդունելի է, երբ մարտի 1-ին հանրահավաք անելու սեփականաշնորհման իրավունքը երկու քաղաքական ընդդիմադիր միավորների միջեւ դարձավ վեճի առարկա: Դա անպարկեշտ բանավեճ էր...

– Ի վերջո, որքանո՞վ ենք այսօր ապահովագրված, որպեսզի մարտիմեկյան դեպքեր չկրկնվեն մեր երկրում:

– Սա կախված է մեզանից` յուրաքանչյուր քաղաքական ուժի եւ յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվությունից, որը պետք է մեզնից ամեն մեկն իր տեղում գիտակցի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА