o C     12. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արայիկ Հարությունյանի թիրախում 114 դպրոցի տնօրե՞նն է

11.07.2020 17:29 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Արայիկ Հարությունյանի թիրախում 114 դպրոցի տնօրե՞նն է

Ինչպես ավելի վաղ տեղեկացանք, Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը դատի է տվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ խիստ նկատողություն ստանալու համար և պահանջում է այն անվավեր ճանաչել։ Այս մասին կայքերից մեկին տված հարցազրույցում ասել է դպրոցի տնօրենը:

Ռուզաննա Կոստանյանը նշել է, որ նկատողությունը կապված է վերջին զանգի միջադեպի հետ: «Ստացել եմ խիստ նկատողություն, որի հետ համաձայն չեմ և համարում եմ անարդարացի: Առաջին իսկ օրն ինձ ասել են, կա՛մ դիմում գրի, կա՛մ կհեռաացնենք, բայց ինչու պետք է դիմում գրեի, կամ ինչու պետք է հեռացվեի չեմ կարողանում հասկանալ:

Կամ եթե նման խստացումներ պետք է լիներ, իմ կարծիքով նախարարությունից մինչև այդ գոնե շրջաբերական պետք է ստանայինք, թե ինչպես անցկացնենք ատեստատների հանձնումը: Կարծում եմ, որ դա ճիշտ կլիներ՝ նման պահանջ ներկայացնելուց առաջ»,-ասաց նա և նշեց, որ նա ոչինչ չի կազմակերպել, չի մասնակցել, դա անակնկալ է եղել շրջանավարտների կողմից:

«Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանը որոշել է, որ բուհերի հոգաբարձուների խորհուրդներում այլևս չպետք է լինեն պատգամավորներ

«Ես այն մանկավարժն եմ, որ տարիներ շարունակ իմ աշակերտների հետ պետք է եղել ուրախացել եմ, լացել եմ: Դա վերջին զանգի միջոցառում չի եղել, անգամ մի փուչիկ չի երևացել, ոչ մի նախապատրաստական կամ կազմակերպչական բան չի արվել և պարզապես այդ դասարանը այդպես ներս մտավ: Ես վարչապետին, նախարարին գրել եմ, որ թյուրիմացաբար չկողմնորոշվեցի, խնդրել եմ ներողամիտ գտնվել»,-ասաց նա:

Հիշեցնենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հրապարակել էր տեսանյութ և գրառում, ըստ որի՝ «Մայիսի 25-ին այսպես վերջին զանգ են նշել Երևանի 114 դպրոցի շրջանավարտները։ Հ.Գ. Պարող կինը, պարզվում է, դպրոցի տնօրենն է»:

Իսկ դպրոցի տնօրենը պարզաբանել էր, որ նախապես հրահանգվել էր 6-6 աշակերտ կանչեին, երկուական աշակերտ ստանա իր ավարտական վկայականը, ինչպես և արվել է՝ բոլոր կանոնները պահպանվել են: «Իրենք ներս մտան հեռախոսով միացրած երաժշտությամբ, մինչ այդ նրանց ջերմաչափել էին:

Սակայն թե ինչ են պատմում մեր աղբյուրները և ինչո՛ւ է այս ամեն կատարվում հենց 114 ավագ դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանի հետ ուշագրավ է:

Մեր  տեղեկություններով, արդեն երկու տարի է, ինչ գործող իշխանությունների, մասնավորապես՝ ԿԳՄՍ-ի թիրախում է հայտնվել Երևանի թիվ 114 ավագ դպրոցը:

Մեր աղբյուրը տեղեկացնում է, որ ըստ օդում կախված լուրերի՝ ԿԳՄՍ-ում որոշ ՙգայլեր՚ մեծ ախորժակ ունեն կապված հենց այս դպրոցի հետ ,և ամեն կերպ փորձում են գահընկեց անել  114 ավագ դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանին: Թե ինչն է կոնկրետ պատճառը և թե ինչու է գործող իշխանութունը սևեռվել հենց  114 ավագ դպրոցի վրա, մեր աղբյուի համար անհասկանալի է:

Հայկ Գևորգյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА