o C     15. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այս ամենի վերջնական նպատակն է Ռուսաստանը մի քանի մասի տրոհել. Գառնիկ Իսագուլյան

09.07.2020 16:14 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Այս ամենի վերջնական նպատակն է Ռուսաստանը մի քանի մասի տրոհել. Գառնիկ Իսագուլյան

Հայաստանում ստեղծված ներքաղաքական զարգացումների, մասնավորապես` դպրոցներից «Հայոց եկեղեցու պատմություն»  առարկան հանելու մասին զրուցեցինք «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ:

«ՀՐԱՊԱՐԱԿ». ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՆՍՊԱՍԵԼԻ ՓՈԽԵԼ Է ԻՐ ԵՒ ԿՆՈՋ ԹԻԿՆԱԶՈՐԸ

Գառնիկ Իսագուլյանի պնդմամբ` Հայաստանում այսօր չի լինում որևէ պատահական բան: Այն ամենն ինչ լինում է կանխորոշված է: Նրա դիտարկմամբ` ցանկացած գործողություն միտված է կոնկրետ ծրագրերի իրականացմանը, որը գլոբալ առումով հանդիասնում է հետևյալում `Ռուսաստան-Չինաստան, Ռուսաստան-Հնդկաստան, Ռուսաստան-Պարսկաստան,կա միտուն այս պետությունների միջև ստեղծել բուֆերային գոտի: Այսինքն` հյուսիսն ու հարավը պետք է տարանջատվեն միմյանցից, ընդ որում այնպիսի բուֆերային գոտով, որը պետք է միշտ լարված իրավիճակում պահի, թե հյուսիսային պետությանը` Ռուաստանին, թե հարավային պետություններին` Հնդկաստանին, արաբական աշխարհին, Պարսկաստանին և այլն: 

Գառնիկ Իսագուլյանի խոսքով` այն կարող է լինել թուրքական սեպը, Կոստանդինապոլսից մինչև խաղաղ օվկիանոս: Այդ ամբողջ թուրքական սեպը հիմա հարավի և հյուսիսի միջև է: Այս ամենի վերջնական նպատակն է Ռուսաստանը մի քանի մասի տրոհել: Գառնիկ Իսագուլյանի կարծիքով` մեզ բոլորիս փորձում են աշխարհի քաղաքացիներ դարձնել: ԵՎ որպեսզի այն իրականացվի, անհրաժեշտ է այդ թուրքական սեպը Ստամբուլից մինչև Խաղաղ օվկիանոս: Գառնիկ Իսագուլյանի պնբմամբ` թուրքական սեպին խանգարում է հայկական սեպը: Գառնիկ Իսագուլյանի խոսքով` երկար տարիների արդյունքում արևմուտքն իր համապատասխան կառույցներով ամեն բան արել է, որ Հայաստանում իշխանության բերի մի ուժի, որը կնպաստի նրան, որ թուրքական սեպի միջից հանվի հայկականը: Այդ գործին ինչպես տեսնում ենք Նիկոլ Փաշինյանը իր բանդայով հանդերձ լծվել է, և այս պայքարը ոչ միայն մեր սուրբ եկեղեցու դեմ է, այլ նաև մեր ավանդական ընտանիքների, Արցախի և այլն...Նիկոլ Փաշինյանի թիմում հայրենիքի թրքացած դավաճաններ են: Եզրափակեց Գառնիկ Իսագուլյանը:

Հայկ Գևորգյան 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА