o C     15. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց ԼՀԿ-ի դիմումը մերժելու պատճառը

08.07.2020 17:57 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց ԼՀԿ-ի դիմումը մերժելու պատճառը

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացնելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիմումի մերժումը՝ ասաց․  «Ներկայացվել էր դիմում, որով պահանջվում էր տրամադրել լրացուցիչ մանդատ:

«Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացրեց արտագնա մարզաշապիկը

ԿԸՀ կողմից, ըստ Ընտրական օրենսգրքի, մանդատների բաշխում տեղի է ունենում մեկ անգամ՝ ընտրության արդյունքներն ամփոփելիս: Ընտրության արդյունքներն ամփոփվել են, հստակ բաշխվել են մանդատները, դրանից հետո այլ անձի մանդատ տրամադրելու գործառույթ ԿԸՀ-ն կարողանում է իրականացնել եւ իրավասու է իրականացնել բացառապես թափուր մանդատ առաջանալու պարագայում»:

Մուկուչյանն ասաց՝ թափուր մանդատ չկա: Նա նաեւ նկատեց, որ մինչ օրս մանդատների բաշխման մասին ԿԸՀ որոշումը որեւէ մեկը չի վիճարկել,  այդ որոշումը մինչ օրս ուժի մեջ է, դրանում որեւէ փոփոխություն չկա: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА