o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊԵՏԴԵՊՆ ՈՒ ՍՈՐՈՍԸ ՏՆՏԵՍՈ՞ՒՄ ԵՆ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԼՈԳՈՆԵՐԻ ՎՐԱ ԾԱԽՍՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ

25.03.2016 15:46 ԹԵՄԱ
ՊԵՏԴԵՊՆ ՈՒ ՍՈՐՈՍԸ ՏՆՏԵՍՈ՞ՒՄ ԵՆ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԼՈԳՈՆԵՐԻ ՎՐԱ ԾԱԽՍՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ

Ուշադիր նայեք այս երկու նկարին` ինչո՞ւ են այդ աստիճանի նման «Նոր Հայաստան» շարժման եւ Խոդորկովսկու «Օտկռիտայա Ռոսսիա» (Բաց Ռուսաստան) կազմակերպության խորհրդանիշները: Արդյո՞ք դա չի հուշում ֆինանսավորման միասնական աղբյուրի առկայությունը: Առավել եւս, որ երկու կառույցն էլ արմատական «նարնջագույն» հեղափոխական են: 

​​​​​​​«Ինքնաոչնչացման կոճակը սեղմված է». Արթուր Թովմասյան

Իսկ հիմա նայեք տարբեր երկրների գունավոր հեղափոխական շարժումների խորհրդանիշ-բռունցքների հավաքածուին: Ձեզ չի՞ թվում, որ  դրանք ստեղծել է նույն դիզայները: 

Սակայն միայն լոգոները չեն միանման: Միանման են եւ հեղափոխական թռուցիկները, ուսումնական ձեռնարկները, հանձնարարականների գրքույկները: Հաճախ միեւնույն նկարներն են, միայն տեքստերն են տարբեր լեզուներով: 

Է՜խ, «քեռի Սեմ» եւ «քեռի» Սորոս, բայց ինչ զզվելիության աստճանի քձիբ եք դուք: Այդքան գումար եք ծախսում գունավոր հեղափոխություններ բորբոքելու վրա, սակայն տնտեսում եք այնպիսի մանրուքի վրա, ինչպիսին է  խորհրդանիշների ստեղծումը: Չնայած կա եւ հարցի մյուս կողմը` չէ՞ որ խորհրդանիշներն են կառավարում աշխարհը: 

Ա. ԱՐԱՄՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА