o C     08. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ ԿԱՐՈ՞Ղ Է ԼՈՒԾՎԵԼ ՀԵՆՑ ԼՏՊ-Ի ԱՌԱՋԱՐԿԱԾ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ

01.07.2020 21:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ ԿԱՐՈ՞Ղ Է ԼՈՒԾՎԵԼ ՀԵՆՑ ԼՏՊ-Ի ԱՌԱՋԱՐԿԱԾ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ

Արման Բաբաջանյանը օրերս Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ էր հանդիպել: Անմիջապես էլ հրապարակային շրջանառության մեջ մտան ու արագորեն անհետացան լուրեր, որ Բաբաջանյանն առաջարկել է՝ արցախյան հիմնախնդիրը քննարկել Լեւոն Տեր-Պետրոսյանի տխրահռչակ «Պատերազմ, թե՝ խաղաղություն» գաղափարախոսության շրջանակներում: Միաժամանակ, արագորեն արձագանքեց նաեւ Արցախի նախագահի մամուլի խոսնակ ՎԱՀՐԱՄ ՊՈՂՈՍՅԱՆԸ, թե դա  կեղծիք է, նման առաջարկ չի եղել: Բայց Պողոսյանի խոսքից ենթադրելի էր, որ ինչ-որ մերժելի առաջարկ, այնուամենայնիվ, Բաբաջանյանն արել է. «Առանց բացելու մասնավոր զրույցի փակագծերը՝ միայն նշեմ, որ հանրապետության նախագահը նշված գաղափարախոսությանը լրիվ հակառակ շեշտադրումներ է կատարել»: Եվ զարմանալին այն էր, որ այդ հանդիպման հրապարակված լուսանկարում բազմամարդ միջոցառում էր, որն  ամենեւին էլ նման չէր «մասնավոր զրույցի»: Ուստիեւ դիմեցինք Վ.Պողոսյանին.

Արման Աբովյան.«Հայաստանը ոչ մի կերպ չի կարող զերծ մնալ այս գործընթացներից»

 

- Պարոն Պողոսյան, հայտնի է, որ Արման Բաբաջանյանն ունի ընդգծված հակառուսական կողմնորոշում: Խնդրում ենք մեկնաբանել՝ արդյոք այդ հանգամանքը հաշվի չի՞ առնվել նրան ընդունելով, եւ արդյոք մտահոգություն չկա՞, որ ՌԴ-ն դա այլ կերպ կարող է ընկալել:

- Արցախի Հանրապետության նախագահը, երբ ընդունում է ՀՀ պետական պաշտոնյաներին` ԱԺ պատգամավորներին կամ առավել եւս՝ խմբակցություններին, երբեւէ (ընդ որում, ո՛չ Արայիկ Հարությունյանի ժամանակ, ո՛չ դրանից առաջ) նման կողմնորոշումները մեզ համար էական չեն եղել: Որովհետեւ, մեզ համար կարեւորը ոչ թե տվյալ քաղաքական ուժի կողմնորոշումն է, այլ նրա ստացած մանդատը: Մեզ համար Արման Բաբաջանայնը առաջին հերթին ՀՀ ԱԺ պատգամավոր է, եւ այդ կոնտեքստում էլ տեղի է ունեցել հանդիպումը` իր եւ իր գլխավորած քաղաքական նախաձեռնության հետ (եթե քաղաքացիական նախաձեռնության հետ, ապա Բաբաջանյանն Արցախում էր ոչ թե որպես պատգամավոր, այլ՝ մասնավոր նախաձեռնության ղեկավար, ի՞նչ կապ ունի այստեղ նրա մանդատը- Հեղ.): Հանդիպման ընթացքում  որեւէ բեւեռի նկատմամբ, բնականաբար, հարց չի քննարկվել եւ չէր էլ կարող քննարկվել: Օրակարգը եղել է հիմնականում համահայկական հարցերի շուրջ, այդ թվում՝ այդ նախաձեռնության կողմից Արցախին ցուցաբերելիք հնարավոր աջակցության: Ավելին ասել չեմ կարող:

ԿՈՉ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՇԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ

- Դուք ներկայացրել էիք, որ հանդիպումը կրել է մասնավոր բնույթ, բայց պաշտոնական նկարները փաստում են, որ մի շարք անձինք էին ներկա:

- Ես նման բան չեմ նշել, ես ընդամենը նշել եմ, որ ի սկզբանե շրջանառության մեջ դրված նման կեղծ հարց չի քննարկվել, չի արծարծվել (բայց չէ՞ որ պարոն Պողոսյանն էր գրել. ««Առանց բացելու մասնավոր զրույցի փակագծերը...»: Կրկնենք, «մասնավոր զրույցի»- Հեղ.):

Աշխատանքից ազատվել է Արցախի ԶՈՒ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետը

- Պարոն Պողոսյան, հանրության շրջանում քննարվում է, որ, այնուամենայնիվ, Արցախի հարցը կարող է լուծվել հենց ԼՏՊ-ի առաջարկած տարբերակով: Որքանո՞վ եք դա իրատեսական համարում եւ, ո՞րն է Արցախի հարցի կարգավորման մասին Ստեփանակերտի այսօրվա պաշտոնական տեսակետը:

- Շնորհկալ եմ հարցի համար: Նախ իմ հորդորն է, որպեսզի  Արցախի հարցի վերաբերյալ հատկապես հայկական տիրույթում, անկախ քաղաքական ուժերից եւ մեդադաշտից, շահարկումներ, որպես այդպիսին, չլինեն: Դա մեզ համար շատ էական հարց է, որովհետեւ իրականում բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ Արցախի հարցում որեւէ զիջողական տրամադրություն չի կարող լինել: Արցախի հարցի մասին մեր պատկերացումներն արտացոլված են  ԱՀ նախագահի պաշտոնավարումից մի քանի օր անց հրապարակված յոթ սկզբունքների մեջ: Այն արտացոլում է արցախահայության եւ ընդհանրապես՝ հայ ժողովրդի շահերը: Մինչեւ Արցախը պաշտոնապես բանակցային գործընթացի մաս չկազմի, մենք բազմիցս  հայտարարել ենք, այսօր էլ Ձեզ հետ զրույցում պնդում եմ, որ հիմնախնդրի վերջնական լուծում գոյություն ունենալ չի կարող: Երբ պաշտոնական Ստեփանակերտը կդառնա բանակցային գործընթացի մաս, այդ ժամանակ մենք կխոսենք Արցախի հիմնախնդրի վերաբերյալ մեր կոնկրետ պատկերացումների վերաբերյալ:

Արցախի նախագահը աջակցություն է հայտնել Լիբանանի ժողովրդին՝ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

- Ակնհայտ է, որ հակառակորդը տարբեր` թե՛ պաշտոնական, թե՛ հասարակական խողովակներով շարունակում է հոխորտալ եւ խոսել...

- Այդ ամենին արդեն ծանոթ ենք երեսուն տարի, եւ այս տարիների ընթացքում հայկական կողմը պատասխանել է առաջին հերթին բարձրացնելով բանակի մարտունակությունը: Այսօր էլ ՊԲ-ն եւ հայկական Զնված ուժերը, ընդհանուր առմամբ, պատրաստ են  ոչ միայն հակահարված տալու թշնամու ցանկացած ոտնձգության, այլ նաեւ անհրաժեշտության դեպքում ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք:

Առաջիկայում մարտահրավերային է լինելու իրավիճակը թե՛ սահմանին ու շփման գծում, թե՛ Արցախյան բանակցային գործընթացում․ Մալաշենկո

- Հարցս, որը կանխեցիք, հետեւյալն էր: Այս պայմաններում հնարավոր համարո՞ւմ եք առաջիկայում բանակացային գործընթացնի վերսկսում, առավել եւս՝ Ստեփանակերտի ներգրվումը, հաշվի առնելով հակառակորդի կեցվածքը:

- Այո, ճիշտ եք ասում, հաշվի առնելով հակառակորդի ընդդիմադիր կեցվածքը, բնականաբար՝ ոչ: Այսինքն, այս պահի դրությամբ Ադրբեջանի իշխանությունների կողմից կառուցողական որեւէ քայլ մենք չենք տեսնում՝ բանակցային գործընթացի հետ կապված: Եվ, ցավոք, առաջիկա տարիներին այդ տեսլականը հազիվ թե լինի: Մի բան փաստ է, որ Ադրբեջանի իշխանությունները, ուշ թե շուտ, պետք է հաշվի նստեն իրականության հետ: Այլապես հակամարտության այս իրավիճակը շարունակվելու է ոչ թե տարիներ, այլ՝ տասնամյակներ:

Մենք պատրաստ ենք վերադարձնել Արցախի Հանրապետության գրավյալ տարածքներն Ադրբեջանից. Արայիկ Հարությունյան

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА