o C     15. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ո՞վ է «դուխ» տվել ԼՀԿ-ականներին

01.07.2020 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ո՞վ է «դուխ» տվել ԼՀԿ-ականներին

Վերջին օրերին նկատելի է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության առանցքային դեմքերի «դուխը», ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը կասեր, անթաքույց կրկնապատկվել է: Վերջիններս աջ ու ձախ շեշտում են, թե իրենց «սերժականները», «ռոբերտականները» կամ «նիկոլականները» չեն կարող ճնշել: Թե ի՞նչն է այս ամենի պատճառը, հատկապես, երբ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ընդդիմադիր դիրքերից հետքայլ կատարեց` համառորեն չմիանալով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնած ստորագրահավաքին, որպեսզի խորհրդարանում ընդունված եւ իրենց իսկ կողմից հակասահմանադրական համարվող սահմանադրական փոփոխությունների նախագիծը վիճարկվեր Սահմանադրական դատարանում, ինչո՞ւ ԼՀԿ-ականները բերեցին հազարումի պատճառաբանություն, որ չեն միանում հիմա, այդ թվում` շահարկելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ՍԴ-ում քննվող գործը, այս բոլորը հարցերը, որոնք թվում են անբացատրելի, իրականում ունեն իրենց պատճառները:

«Ժողովուրդ»․ Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանը սկսելու է գործել 2021 թ. երկրորդ կիսամյակից

«Իրավունքին» ուշագրավ մանրամասներ է հայտնի դարձել, թե ում հովանու ներքո է եւ ինչ «խաղերի» մեջ է «Լուսավոր Հայաստանը»: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, օրեր առաջ Սահմանադրական դատարանի հարցով հույժ գաղտնի հանդիպում է տեղի ունեցել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻ եւ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան ԼԻՆ ԹՐԵՅՍԻԻ միջեւ: Ընդ որում` հանդիպումը կայացել է ոչ թե ամերիկյան դեսպանատանը, այլ դեսպանի համար բավական վստահելի վայրում: Նույն աղբյուրների պնդմամբ` Է© Մարուքյանն այդ հանդիպմանը գնացել է ավելի քան դիմակավորված` զգուշանալով ամենատես աչքերից: Շուրջ 3 ժամ տեւած հանդիպման բովանդակությունը եղել է այն, որ Է. Մարուքյանին տրամադրվել է իրավական բարձրակարգ կոնսուլտացիա, թե ինչպես ստեղծված իրավիճակից ճողոպրի այնպես, որ, որպես «մաքուր» ընդդիմություն, շարունակի ընկալվել, որպեսզի գործող իշխանության համար ոչ բարենպաստ զարգացումների դեպքում կարողանա ճիշտ դիրքավորվել քաղաքական դաշտում: Թե ինչի դիմաց է ԼՀԿ-ն համաձայնել այս ամենին, ցույց կտա ժամանակը:

Էդմոն Մարուքյանը դիմել է Սուրեն Պապիկյանին՝ Ամբերդ տանող ճանապարհը հիմնանորոգելու առաջարկությամբ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА