o C     10. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պարզ է, որ Փաշինյանը չէր ասելու` հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրովիչ, ինձ մոտ խնդիր կա. Մարկեդոնով (Տեսանյութ)

26.06.2020 11:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Պարզ է, որ Փաշինյանը չէր ասելու` հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրովիչ, ինձ մոտ խնդիր կա. Մարկեդոնով (Տեսանյութ)

Հայ-ռուսական հարաբերությունների վրա ի՞նչ հետեւանք կարող է ունենալ Մոսկվայում կայացած Հայրենական պատերազմի 75-րդ տարեդարձի միցառումներին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի չմասնակցելը, «Իրավունքը» հետաքրքրվել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Եվրատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԱՐԿԵԴՈՆՈՎԻՑ:

«Աշխարհագրության վրեժը»` ծովից ծով Հայաստան մեր ժառանգությունը. Զարուհի Փոստանջյան

  Չեմ կարծում, որ հայ-ռուսական հարաբերությունները երկու մարդու` Փաշինյանի եւ Պուտինի փոխհարաբերություններ են կամ ինչ-որ քաղաքական խմբերի: Ըստ իս, հայ-ռուսական հարաբերությունները ռազմավարական բնույթ ունեցող եւ բավական լուրջ հարաբերություններ են, որոնք պայմանավորված չեն եղել ՌԴ-ում եւ ՀՀ-ում իշխանությունների փոփոխությամբ: Այդ հարաբերություններն առ այսօր պահպանում են այնպես, ինչպիսի բնույթ ունեցել են հետխորհրդային ամբողջ շրջանում: Այնպես որ, առանցքային խնդիր չեմ համարում ՀՀ վարչապետի` Մոսկվայում կայացած տոնական շքերթին մասնակցել-չմասնակցելը, այլ ձեր ուշադրությունն եմ հրավիրում առավել կարեւոր փաստի վրա` շքերթին մասնակցում էր հայկական զինվորական միավորը: Իմ կարծիքով` սա թե՛ սիմվոլիկ, թե՛ բովանդակային առումով ավելի կարեւոր է, քան առաջին դեմքի մասնակցությունը: Առաջին դեմքերը գալիս ու գնում են, իսկ ռազմավարական համագործակցությունը մնում է: Սա, ըստ իս, առավել մնայուն արժեք է:

Սպասենք, թե Նիկոլը Անդրանիկ Քոչարյանի գրած եզրակացությունների որ տարբերակը կհավանի ու կհրահանգի հրապարակել. Աննա Մկրտչյան

Ամեն դեպքում, արդարացվա՞ծ եք համարում այն, որ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե կորոնավիրուսի իրադրությամբ պայմանավորված չի կարողանում մասնակցել շքերթին:

Ինչ վերաբերում է պատճառներին, իմ գնահատմամբ` թե՛ Ալիեւը, թե՛ Փաշինյանը, եւ թե՛ մյուսները անկախ պետությունների ղեկավարներ են եւ կարող են սեփական օրակարգերն ունենալ: Նիկոլ Փաշինյանի Մոսկվա չմեկնելու եւ տունը մնալու բուն առիթը չեմ կարծում, թե միայն COVID 19-ով էր պայմանավորված: Այո, համավարակի աստիճանը Հայաստանում շատ լուրջ է եւ Փաշինյանի փոխարեն ով էլ լիներ Հայաստանի ղեկավար, չէր կարող անտեսել այդ ամենը, բայց այստեղ ավելի կարեւոր խնդիր կար: Մոսկվա չմեկնելու պատճառներից էր նաեւ ներհայաստանյան զարգացումները, մասնավորապես` ՍԴ-ի շուրջ ծավալվող իրադարձությունները, խորհրդարանական խմբակցությունների միջեւ տեղի ունեցող իրավիճակը: Պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը չէր ասելու` հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, ինձ մոտ խնդիր կա` Սահմանադրական դատարանի հետ կապված, դրա համար չեմ գալու: Ոչ մի քաղաքական գործիչ իր ներքին հարցերն ու ունեցած խնդիրների սուր կողմերը ցույց չի տա ի տես բոլորի: Այդուհանդերձ, մեր հարաբերությունները հունիսի 24-ով չեն ավարտվում: Կարող են Ռուսաստանում լինել շրջանակներ, որոնց դուրս չի գալիս հայաստանյան իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը, բայց սա չի կարող ավելի վեր դասվել, քան հայ-ռուսական ռազմավարական դաշնակցությունը, եւ այս առումով պետք է զերծ մնալ ավելորդ զգացմունքայնությունից:

Սևրի պայմանագիրն այն փաստաթուղթն է, որը ճանաչեց և ամրագրեց Հայաստանի անկախությունը. Նիկոլ Փաշինյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА