o C     03. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հրապարակ». Սամվել Բաբայանը փորձում է ուժեղացնել դիրքերը. Արայիկ Հարությունյանից պահանջում է մեծացնել ԱԱԽ աշխատակազմը

06.06.2020 10:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
 «Հրապարակ». Սամվել Բաբայանը փորձում է ուժեղացնել դիրքերը. Արայիկ Հարությունյանից պահանջում է մեծացնել ԱԱԽ աշխատակազմը

Քաղաքական «բազարներն» Արցախում դեռ շարունակվում են: Ազգային անվտանգության քարտուղարի պաշտոնում նշանակված Սամվել Բաբայանը, մեր տեղեկություններով, Արայիկ Հարությունյանից պահանջում է մեծացնել ԱԱԽ աշխատակազմը, գործող 4-5 հաստիքը մոտավորապես տասնապատկել, քանի որ ինքն իր թիմակիցներից ոմանց խոստացել է աշխատանքի տեղավորել:

Մի՛ բռնացեք մեր ընտրությանը, մի՛ բռնացեք մեր կարծիքին. մի խումբ ուսուցիչների բաց նամակը ԿԳՄՍ նախարարին

Բացի այդ՝ պահանջել է պետական պահպանություն, ինչը չի եղել նախկինում: Արցախյան մեր աղբյուրների փոխանցմամբ, Արայիկ Հարությունյանը չի ցանկանում մերժել եւ հարցը չորով փակել, ուստի Բաբայանին բացատրել է, որ պետական համակարգում առանց այն էլ նոր հաստիքներ են ավելացել, սակայն ավելի շատ անհանգստություն ունի ոչ այնքան բյուջեի վրա ծախս ավելացնելու, որքան Բաբայանի դիրքերն ուժեղանալու առումով: Ի դեպ, Արցախի արդարադատության նորանշանակ նախարար Սիրան Ավետիսյանը նույնպես Բաբայանի թիմակիցն է:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА