o C     09. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Եթե Ադրբեջանի պատկերացրած փուլային տարբերակը պետք է լինի, բա էլ բանակցություններն ո՞ւմ շունն են»

05.06.2020 21:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Եթե Ադրբեջանի պատկերացրած փուլային տարբերակը պետք է լինի, բա էլ բանակցություններն ո՞ւմ շունն են»

Մինչ հայաստանյան ներքաղաքական կյանքում, մեղմ ասած, արշալույսները խաղաղ չեն, իսկ կորոնավիրուսը շարունակում է իր կործանարար հաղթարշավը, այդպես էլ չպարզվեց` ի վերջո, ՌԴ ԱԳ նախարար Լավրովն ինչու բարձրաձայնեց, թե քննարկվող կարգավորման փուլային տարբերակով նախատեսվում է ԼՂ-ի շուրջ մի շարք շրջանների վերադարձ, ապա տրանսպորտային, տնտեսական ու հաղորդակցության այլ միջոցներ ապաշրջափակում, որի վերաբերյալ հերքումները, այդպես էլ մնացին կցկտուր խոսքերի մակարդակում: Այս մասին «Իրավունքը» պարզեց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ տեսակետը:

​​​​​​​Եկեղեցում ցանկացած ծես կատարելու համար անհրաժեշտ է Վեհափառի կամ նրա կողմից լիազորված անձի թույլտվությունը. փաստաբան

Լավրովը չասաց, որ Ադրբեջանի պատկերացրած փուլային տարբերակն է: Եթե Ադրբեջանի պատկերացրած փուլային տարբերակը պետք է լինի, բա էլ բանակցություններն ո՞ւմ շունն են: Բանակցային սեղանի շուրջ մենք էլ կարող ենք ասել, որ համաձայն ենք փուլային տարբերակին, բայց այլ հերթականությամբ: Այստեղ մոտեցման խնդիր է: Պարզապես, ամեն ինչ պետք է անել ժամանակին: Նույն կերպ մեր երկրի ամենաբարձրաստիճան պաշտոնյան վերջերս իր մամուլի ասուլիսի ժամանակ պատմական էքսկուրս կատարեց` ադրբեջանական ֆաշիստական լեգեոնի մասին, իհարկե, ճիշտ էր անում, բայց ժամանակին Մյունխենում էր պետք դա ասել, երբ Գարեգին Նժդեհի մասին էր վայրահաչում Ադրբեջանը: Այդ ժամանակ ավելի մեծ ազդեցություն կունենար խոսքը: Ամեն դեպքում, հիմա էլ ուշ չէ: Ի դեպ, ՀՀ վարչապետն ասաց, ապա նաեւ արտգործնախարարը կրկնեց, որ այն, ինչ նախկնում բանակցությունների սեղանի վրա էր դրված, հիմա գոյություն չունի, եւ փաստացի հիմա Ադրբեջանի հետ չենք բանակցում:

Իշխանությունների նպատակն այս իրավիճակն ամեն գնով երկարաձգելն է. Հայկ Այվազյան (Տեսանյութ)

Եթե համարենք, որ չեն բանակցում, ապա ի՞նչ են խոսում` ՀՀ եւ Ադրբեջանի ղեկավարները` նստած բանակցային սեղանի շուրջ

Դրանք ընդամենը խորհրդակցություններ են: Ժամացույցի սլաքները փորձում են մեզ համար դանդաղեցնել: Առնվազն ստատուս քվոն ինչքան երկարաձգվի, նաեւ Ադրբեջանի համար է որոշ չափով ձեռնտու: Անկեղծ ասած, որեւէ կողմը, մանավանդ այս պարագայում Ադրբեջանը, լայնածավալ պատերազմական գործողությունների պատրաստ չեն: Հետեւաբար, այդ խորհրդակցությունները որոշ չափով իրենց դերը կատարում են, այսինքն` ժամանակ են տալիս, որ մենք ավելի լավ պատրաստվենք:

ՄԻԵԴ-ն, ըստ ամենայնի, կարձանագրի ՍԴ նախագահի ու 3 դատավորի կոնվենցիոնալ իրավունքների խախտումը․ Գոհար Մելոյան

Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ ամենաբարձր մակարդակով Ադրբեջանի վերջին ռազմատենչ հռետորաբանությունը:

Ադրբեջանը վերջին ժամանակահատվածում, կապված կորոնահիստերիայի հետ, տնտեսության մեջ բավականաչափ խնդիրներ ունի: Ինչպես գիտեք, նավթային գները տատանվում են, իսկ Ադրբեջանի տնտեսությունն ուղղղակիորեն կապված է նավթադոլարներից, որոնք որոշ չափով ուղղվում են նաեւ ռազմական ծախսերի վրա: Հետեւաբար, այստեղ երկակի մոտեցում կա© մի կողմից` Ադրբեջանի տնտեսությունը իրոք փլուզման նախաշեմին է եւ գտնվում է բավականին դժվար վիճակում, մյուս կողմից էլ` կիրառվում է դասական ադրբեջանական միջոց, թե ինչպես ժողովրդի ուշադրությունը շեղել երկրում օրհասական վիճակից` սրացումներ կատարելով ղարաբաղյան հակամարտության գոտում:

Նախագահն ու վարչապետը շնորհավորել են Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցի առաջին մասը կարդացե՛ք՝ այստեղ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА