o C     03. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քաղաքացին, որը սպառնացել էր սպանել Հրանտ Դինքի կնոջը, կալանավորվել է

02.06.2020 13:39 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Քաղաքացին, որը սպառնացել էր սպանել Հրանտ Դինքի կնոջը, կալանավորվել է

Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին, մահով սպառնացած Հ․ Ա․ անունով Թուրքիայի քաղաքացու դեմ հետաքննություն է սկսվել, վերջինս բերման է ենթարկվել, այնուհետև կալանավորվել. գրում է ermenihaber-ը:

Ես պարզապես նրան չէի սիրում». թուրք ֆուտբոլիստն սպանել է որդուն

 Նշենք, որ Ստամբուլում գործող Հրանտ Դինքի հիմնադրամը նախօրեին հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ անհայտ անձը կամ անձինք մայիսի 27-28-ին հիմնադրամի էլեկտրոնային հասցեին սպառնալից նամակ են ուղարկել, որում տեղ են գտել պնդումներ, թե Հրանտ Դինք հիմնադրամը «եղբայրության հեքիաթներ» է պատմում։ Նամակի հեղինակները սպառնացել են սպանել Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին և հիմնադրամի իրավաբանին։

Նամակում մասնավորապես շեշտվել է հետևյալը․ «Մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ»։

Բերման ենթարկված անձը Քոնյայի հիվանդանոցներից մեկում ստուգվելուց հետո տեղափոխվել է Քոնյայի ոստիկանության նահանգային վարչություն, այնուհետև՝ Ստամբուլ։ Կասկածյալը մեղադրվում է «դիտավորյալ վնասվածք հասցնելու, սպառնալու և վիրավորանք հնչեցնելու մեջ»։ Նա կալանավորվել է։ Նրան սպառնում է 3-7․5 տարի ազատազրկում։

Քաղաքացին իր խոստովանական ցուցմունքում նշել է, որ նամակ ուղարկելու պատճառն այն է, որ ինքն ազդվել է համացանցի միջոցով ծանոթացած ազգությամբ ադրբեջանցի իր ընկերուհու՝ Ղարաբաղում հայերի մասին պատմածներից։

Նա խոստովանել է, որ բացի ուղարկած նամակից զանգահարել հայկական եկեղեցիներից մեկը, սակայն նրա հեռախոսազանգին չեն պատասխանել։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА