o C     05. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պետք է հպարտանանք այն ամենով, ինչին հասանք 2018-ի ապրիլ-մայիսին. ՀՀ նախագահ.Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջ

21.05.2020 20:04 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՌԵՏՐՈ
Պետք է հպարտանանք այն ամենով, ինչին հասանք 2018-ի ապրիլ-մայիսին. ՀՀ նախագահ.Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջ

ՀՀ նախագահը, մայիսի լույս 21-ի կեսգիշերին ուղիղ տեսակապով ելույթ ունենալով Լոս Անջելեսում ընթացող Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի «Հայաստանը վաղը․ քաղաքացիական դիվանագիտությունը՝ գործողության մեջ» քննարկմանը, հայտարարել է, որ Հայաստանը փոքր պետություն է, բայց գլոբալ ազգ, հետևաբար չպետք է բաց թողնել ստեղծված հնարավորությունը՝ հայության ներուժը Հայաստանին ծառայեցնելու համար:

ԻՍԿԸ ՄԱՆՈՒԿ ՆԱԽԱՐԱՐԱՑ ՏՈՆՆ Է. Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջ

Անդրադառնալով հայաստանյան  վերջին ներքաղաքական իրադարձություններին՝ նախագահը բացառիկ և հրաշալի է որակել խաղաղ ցույցերով, սեփական տեսակետներն ու համոզմունքները արտահայտելու միջոցով քաղաքական համակարգ փոխելու հնարավորությունը Հայաստանում: «Կարծում եմ որպես հայեր պետք է հպարտանանք այն ամենով, ինչին հասանք 2018-ի ապրիլ-մայիսին։ Իհարկե, սա ստեղծում է մեծ ակնկալիքներ ամբողջ աշխարհում, ոչ միայն երիտասարդ հայերի շրջանում: Բայց առաջին հերթին երիտասարդ հայերին ստիպում է հավատալ, որ իրենք են տերն այս երկրի, ապագայի, արժեքների ու ժառանգության: Երկրորդն էլ շատ կարևոր է քաղաքացի լինելու, ապագայի համար պատասխանատու լինելու զգացումը»,- ընդգծել է Արմեն Սարգսյանը: Նա ասել է, երբ իրեն առաջարկեցին դառնալ նախագահ, ինքը մտածում էր ունի 7 տարի տարբեր քննարկումների, մարդկանց քաջալերելու միջոցով հասնելու նրան, որ մարդիկ իրենց քաղաքացի զգան՝ ազատորեն կարծիք արտահայտելու, սեփական հավատալիքների համար պայքարելու մղումով, որպեսզի ընտրության գնալիս էլ լինեն ազնիվ ու պատասխանատու: Սակայն, ըստ նախագահի, 7 տարվա փոխարեն դա տեղի ունեցավ 7 օրում:

«Հայաստանից դուրս ապրող հայերից շատերը շատ լավ քաղաքացիներ են այն երկրներում, որտեղ ապրում են, նրանցից որոշները միջազգային հանրության կողմից հարգված ու ճանաչած գիտնականներ, գործարարներ, քաղաքական գործիչներ են և այլն: Ժամանակն է, որ բոլորը գիտակցեն, որ Հայաստանն իրենց հայրենիքն է, իրենք այս պետությանն են պատկանում: Այս առիթը օգտագործելով՝ վերակառուցենք մեր երկիրը հանուն ապագա սերունդների: Դուռը պետք է բաց պահենք, որ իսկապես բոլոր հայերը, ովքեր կարծում են, որ հայրենիքին տալու բան ունեն, հնարավորություն ունենան իրենց գիտելիքը, ժամանակը, էներգիան ներդնել այս երկրում: Եթե մենք դա բաց թողնենք, ես շատ կտխրեմ»,-նշել է Արմեն Սարգսյանը:    

Փաշինյանը արագաչափերը կասեցնելու հնարավորության մասին

Փաշինյանը արագաչափերը կասեցնելու հնարավորության մասին

Ես առաջարկել եմ, որ դիտարկեն արագաչափերը կասեցնելու հնարավորությունը։ Այդ մասին այսօր՝ մայիսի 21-ին լրագրողներին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, թե այդ հնարավորությունը դիտարկվելու է վերջին մեկ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած վթարների վիճակագրությունը դիտարկելով։ «Եթե տեսնենք, որ ճանապարհատրանսպորտային կարգապահությունը վերջին մեկ շաբաթվա ընթացքում վատթարացման միտումներ է դրսեւորել, մենք կանենք եզրակացություններ»,- ասել է Փաշինյանը։

Նա նշել է, թե առաջարկել է դիտարկել, թե ինչ կարելի է անել։ «Այդ հայտարարության շարունակությանը կանդրադառնանք երթեւեկության վիճակագրությանը անդրադառնալով»։

Նա նաեւ խոստացել է տուգանքների համաներում իրականացնել։

Մեր խնդիրը մեր ժողովրդի արտագաղթի հազարամյա անիվը կանգնեցնելն ու հետ պտտելն է. վարչապետ

Մեր խնդիրը մեր ժողովրդի արտագաղթի հազարամյա անիվը կանգնեցնելն ու հետ պտտելն է. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի լույս 21-ի կեսգիշերին ուղիղ տեսակապով ելույթ է ունեցել Լոս Անջելեսում ընթացող Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի «Հայաստանը վաղը. քաղաքացիական դիվանագիտությունը՝ գործողության մեջ» քննարկմանը: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանի Հանրապետության գոյության իմաստը հայության սոցիալական, տնտեսական, ֆինանսական, գիտական ներուժի կամ դրա զգալի մասի՝ իր տարածքում կենտրոնացնելն ու այդ ներուժի անվտանգությունն ու բնականոն զարգացումն ապահովելն է:

«Մեր խնդիրը մեր ժողովրդի արտագաղթի հազարամյա անիվը կանգնեցնելն ու հետ պտտելն է, Հայաստանը դարձնել մի պետություն, որն ուղղված է հայության ներուժի պահպանմանը և նրա բնականոն գործունեության ապահովմանը: Այս նպատակին հասնելու համար պետք է հասնենք նրան, որ ՀՀ քաղաքացին լինի բարձրագույն իշխանությունը: Սա պետք է լինի Հայաստանի ապագայի անկյունաքարը»,- ասել է Փաշինյանը: Նա ավելացրել է նաև, որ նոր ձևավորված կառավարության առաջնային խնդիրն է դառնալ ժողովրդի ինստիտուցիոնալ իշխանության երաշխավորը: Հարցին ի պատասխան, թե ինչպես շարունակել քաղաքացիների ներգրաված պահել քաղաքական գործընթացների մեջ ընտրությունից ընտրություն ընկած ժամանակահատվածում՝ Նիկոլ Փաշինյանն ասել է.

Բոլոր ապօրինի հարստացածները ենթարկվելու են պատասխանատվության. ԱԱԾ տնօրեն:Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջ

«Ես կարծում եմ՝ այս փոփոխություններից հետո մենք քաղաքացիների ներգրավվածություն ապահովելու խնդիր չունենք, ամենակարևորն այն է, որ քաղաքացին պայքարի իր իրավունքի համար»:

Անդրադառնալով սփյուռքի պարագային՝ վարչապետը նկատել, որ այստեղ ներգրավվածության խնդիրը երբեմն Մայր օրենքում ամրագրված դրույթներով է պայմանավորվում: «Սահմանադրությամբ ասվում է, որ օրինակ նախարար կարող  է նշանակվել այն մարդը, ով վերջին 4 տարում եղել է միայն ՀՀ քաղաքացի ու 5 տարում մշտապես բնակվել է Հայաստանում: Մենք կարծում ենք, որ այս կարգավորումը չի արտահայտում մեր ազգային ձգտումները և այն ստեղծում է արհեստական խոչընդոտներ սփյուռքի ներգրավվածության համար: Մենք մտադիր ենք այս արգելքները վերացնել, որպեսզի սփյուռքի ներուժը կարողանանք օգտագործել պետական ինստիտուտների կայացման գործընթացում»,-վստահեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Մարզպետների կազմն ամբողջությամբ կփոխվի․Նիկոլ Փաշինյան

21.05.2018 19:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ

Մարզպետների կազմն ամբողջությամբ կփոխվի․Նիկոլ Փաշինյան

Կարծում եմ, որ մարզպետների կազմն ամբողջությամբ կփոխվի, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչ վերաբերում է մյուս մարմիններին, կան որոշակի օրենսդրական խնդիրներ, և մենք կփորձենք այդ խնդիրներն օրենքի համատեքստում դիտարկել», - ասաց Փաշինյանը։

Հարցին, թե ԿԸՀ նախագահի փոփոխության անհրաժեշտություն չի՞ տեսնում, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.

«Անկախ մարմին է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և ուզում եմ սա հաշվի առնենք։ Բայց սիմվոլիկայի առումով, կարծում եմ, որ կան խնդիրներ, և սա մենք պետք է լուծենք»։

Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները երդում տվեցին

Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները երդում տվեցին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետերն ու նախարարները այսօր՝ մայիսի 21-ին երդում են տվել նախագահական նստավայրում։

«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» նոր օրենքի համաձայն, կառավարության նոր անդամները երդվում են հետեւյալ տեքստով.

«Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը»:

Դավիթ Սանասարյանը նշանակվեց ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ

Դավիթ Սանասարյանը նշանակվեց ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ

«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ նշանակվել է ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ:

Այս մասին Դ. Սանասարյանը հայտարարել է «Շաբաթ երեկո Կարմենի հետ» հաղորդման ժամանակ, սակայն պաշտոնական հրամանագիր դեռեւս չի հրապարակվել: Ի դեպ, հիշեցնենք, որ ընդամենը օրեր առաջ Դ. Սանասարյանը հայտարարել էր, թե չի լինելու նոր կառավարությունում:

ՀՀ վարչապետի ուղերձը ողջունելի է. Արա Զոհրաբյան

ՀՀ վարչապետի ուղերձը ողջունելի է. Արա Զոհրաբյան

Հասարակության, այդ թվում՝ փաստաբաններիս երազանքն է ունենալ անկախ դատարան, որն անաչառ քննության արդյունքում կայացնում է արդար դատական ակտ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը դատարանների անկախության վերաբերյալ ողջունելի է: Դատական իշխանության նկատմամբ «հսկողական լիազորություններից» հրաժարվելը, լուրջ հեռատեսություն և իմաստություն է պահանջում: Բայց սա է իրական արդարադատության համակարգը կայացնելու ճանապարհը: Գլխավոր խաղի կանոնները ներկայացված են: Հաջորդիվ, կարծում եմ պետք է վերանայել դատավորների սոցիալական երաշխիքները: Դատավորների անկախությունը պահանջում է նաև տնտեսական անկախություն:

Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Էլթոն Ջոնին. Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջ

Պետք է բարձրացնել դատավորների աշխատավարձը, լուծել ծանրաբեռնվածության նվազեցման և դատավորների որակավորման բարձրացման հարցերը: Վստահ եմ, որ անկախ դատական իշխանությունը նպաստելու է ներդրումների ավելացմանը, մարդկանց իրավունքների խախտումների նվազեցմանը և արդարության հաստատմանը: Իսկ դատավորները պետք է հիշեն Ֆրենսիս Բեկոնի (1561-1626) խոսքը՝ իրենց գործն օրենքը մեկնաբանելն է, այլ ոչ թե այն պարգևելը:

ՀՀ փաստագբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյան 

Երիտասարդներին դեմ չէ, բայց կողմնակից էլ չէ երկիրը Թուրքիայի վիլայեթի վերածելուն

Երիտասարդներին դեմ չէ, բայց կողմնակից էլ չէ երկիրը Թուրքիայի վիլայեթի վերածելուն

Նոր կառավարության կազմի ձեւավորումից հետո պարզ դարձավ, որ մի շարք ոլորտներում ղեկավար են նշանակվել բանակում պարտադիր զինվորական ծառայություն չանցած անձինք:
 Առաջին հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր-հրամանատար ՎՈՎԱ ՎԱՐԴԱՆՈՎԻ խոսքով` ժամանակին առաջ է տարել թեզ, ըստ որի, պետական պաշտոնները պետք է զբաղեցնեն միայն Հայաստանում զինվորական ծառայություն անցած մարդիկ, ավելին` միայն ծառայություն անցած մարդիկ ՀՀ քաղաքացի լինելու իրավունք  ունեն. «Աշխատում եմ ամեն կերպ հեռու մնալ քաղաքականությունից , բայց այս շարժումը որը տեղի ունեցավ ինձ դուր էր գալիս, քանի որ երիտասարդությունը ամեն կերպ պետք է իր ճանապարհը հարթի, այդ թվում` քաղաքականությունում: Բայց եթե այդ ամենը պետք է բերի նրան, որ այս երկիրը կործանվի կամ դառնա Թուրքիայի վիլայեթ, ապա կներեք ես դրան կողմնակից չեմ: Նման ուղղության վրա մեզ տանողներին կարելի է նաեւ քարկոծել: Միշտ ասել եմ, որ երիտասարդներին պետք է ճանապարհ տալ, երիտասարդները պատրաստ են ինչ-որ բան անելու, ինչը պետք է մեր երկրին, կողմնակից եմ նրանց բարձր պաշտոների նշանակելուն, բայց ում է նշանակում պարոն Փաշինյանը, գուցե ուշադիր նայեր եւ նշանակեր այն մարդկանց ովքեր ցանկանում են կառուցել այս ազգի ապագան, այլ ոչ թե ցանկանում են մեր ապագայի հարցը լուծել գլոբալիզացված փոքրամասնությունները մեծամասնությունների վերածված հասարակությունում»,-նշեց Վովա Վարդանովը եւ հավելեց, եթե բարձր պաշտոններ զբաղեցրած երիտասարդները հայոց բանակում չեն ծառայել եւ իրենց մեջ չեն ընդունել, որ մեղավոր են, քանի որ պարտքը չեն տվել, ապա նման մարդիկ ինչ-որ տեղ թշնամի են:

«Մի փորձիր միավոր վաստակել՝ սեւացնելով նախկինում արած աշխատանքը». Վիգեն Սարգսյանը՝ նորանշանակ ԱԽ քարտուղարին

«Մի փորձիր միավոր վաստակել՝ սեւացնելով նախկինում արած աշխատանքը». Վիգեն Սարգսյանը՝ նորանշանակ ԱԽ քարտուղարին

ՀՀ պաշտպանության նախկին նախարար ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ բաց նամակ է գրել  Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանին: Նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ.

Անվտանգության խորհրդի 
նորանշանակ քարտուղարին
եւ իմ նախկին ուսանողին

Սիրելի Արմեն,

Շնորհավորում եմ քեզ` բարձր պաշտոնում նշանակվելու առթիվ եւ  մաղթում հաջողություն մեր երկրի պաշտպանության եւ անվտանգության ապահովման պատասխանատու գործում: Քո եւ պաշտպանական ոլորտի մեր նոր ղեկավարների արդյունավետ եւ հետեւողական ծառայությունից է կախված մեր ողջ հասարակության, մեզնից յուրաքանչյուրի, մեր ընտանիքների բարեկեցությունն ու խաղաղ կյանքը: Ուստի, հուսով եմ, վայրկյան անգամ չես կասկածում, որ սրտանց մաղթում եմ, որ հաջողես, քանի որ ձախողումների գինը յուրաքանչյուրս է վճարելու` յուրաքանչյուր հայ մարդ: Քո եւ պաշտպանական մեր թիմի հաղթանակները մեր բոլորի երազանքն են:

Ունեմ քեզ երկու խորհուրդ: Դրանցից առաջինը՝ ձեր ուսանող տարիներին իմ կողմից տրված խորհրդի հիշեցումն է, իսկ երկրորդը երկար տարիներ տարբեր պաշտոններում հայրենիքին ծառայած մարդու խորհուրդ է՝ նորանշանակ պաշտոնյային:

Երբ ուսանող էիք, ես ձեզ միշտ ասել եմ` կարող եք արտահայտել ցանկացած կարծիք, բայց պետք է հստակ պատկերացնեք նյութը, որի մասին կարծիք եք հայտնում, մանրամասն աշխատած լինեք այդ նյութի վրա:

«Դուք լավ չեք պատկերացնո՞ւմ, թե որ երկրի վարչապետ եք ընտրվել». Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջ

Երեկ լսեցի քո հարցազրույցը «Ազատություն» կայքի եթերում: Պետք է անկեղծ ասեմ՝ հիասթափված եմ: Այդքան վստահ կարծիք ես հայտնում «Ազգ-բանակ» հայեցակարգի մասին` առանց նյութին ծանոթ լինելու: Այն, ինչ երեկ ներկայացնում էիր որպես այդ հայեցակարգի հիմնական թեզ, «Ազգ-բանակ»-ին վերաբերող որևէ փաստաթղթում, ելույթում և դրա շրջանակներում ներդրված որևէ ծրագրում չես կարողանա մատնանշել: Քո հարցազրույցից բխում էր, որ հայեցակարգի առանցքը հասարակությանը հայրենիք սիրել սովորեցնելն է, քանի որ, ըստ քեզ, եկել ենք այն մոտեցումից, որ մեր հասարակությունը հայրենիք չի սիրում:

Այնինչ, իրողությունն այլ է: «Ազգ-բանակի» հիմքում հետևյալն է` երբ բանակդ բնակչության թվի համեմատ անհամաչափ մեծ է, և հետևաբար դրան հատկացվող հանրային ռեսուրսներն անհամաչափ մեծ` պետությունը պարտավոր է այդ լրացուցիչ բեռը դարձնել շարժիչ ուժ` հասարակությանը վերադարձնելով ամենատարբեր ոլորտներում` ռազմական գիտությունից եւ արդյունաբերությունից մինչև կրթական համակարգ եւ բուժ.սպասարկում: Բանակը պետք է ավելի թափանցիկ գործի` արձագանքելով հանրության յուրաքանչյուր հարցին և մտահոգությանը: Որպես տնտեսության սուբյեկտ բանակը պետք է նշաձող սահմանի և տնտեսական մրցակցության, և կոռուպցիայի դեմ պայքարի, և արդյունավետության բարձրացման ոլորտում: «Ազգ-բանակը» ոչ թե հասարակությանը` հայրենիք սիրել սովորեցնելու, այլ այն ավելի արդյունավետ պաշտպանելու կարողություն տալու մասին է: Այդ թվում` ակտիվ պահեստազորի ներդրման, ժամկետային և պայմանագրային ծառայությունը համադրելու, զինծառայողների համար սոց.պաշտպանության ավելի գործնական մեխանիզմներ ներդնելու միջոցով:

Կրկնվեմ, յուրաքանչյուր ոք ազատ է իր կարծիքն արտահայտելու հարցում: Սակայն, կարծիք արտահայտող հանրային պաշտոնյան գոնե պարտավոր է շատ հստակ պատկերացնել, թե ինչի մասին է խոսում: Պարոն Գրիգորյան, պաշտոնը պարտավորեցնում է, առավելևս՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը:

Որպես նախկին պաշտոնյա՝ ներկայումս բեռ կրող մարդու, ուզում եմ մի կողմից համբերություն և կատարած աշխատանքի արդյունքներով ուրախանալու առիթներ մաղթել, մյուս կողմից էլ խորհուրդ տալ` անկախ բեռի ծանրությունից և պատասխանատվության ծավալից մի փորձիր միավոր վաստակել՝ սևացնելով նախկինում արած աշխատանքը: Արա քո գործն, արա այն ավելի լավ, ավելի արդյունավետ, եւ  հասարակությունն անպայման կգնահատի:

Երկրի պաշտպանությունն ու անվտանգությունը բոլորիս սրբազան առաքելությունն է: Տրոհելով այն յուրայինների եւ օտարների, դու փորձում ես հարվածել Հայոց բանակի կերտման եւ Արցախյան հաղթանակների ակունքներում կանգնած ուժին, ինչը, գուցե, հարիր է քաղաքական այս կամ այն թևի ներկայացուցչին, բայց ոչ՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին: Ժամանակն է վեր կանգնել դրանից, եւ  պետական մտածելակերպ ստանձնել: Իրողություններ են փոխվել նաեւ  քո համար:

Աստված պահապան մեր սպային եւ զինվորին, մեր Ազգ-Բանակին, մեր Հայաստանին եւ Արցախին: Ուժ և խոհեմություն մեր երկրի ղեկավարներին:

Ամասիայում կբացվի բրդի վերամշակման գործարան.գյուղնախարարը մասնակցել է ծրագրի մեկնարկի արարողությանը

Ամասիայում կբացվի բրդի վերամշակման գործարան.գյուղնախարարը մասնակցել է ծրագրի մեկնարկի արարողությանը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը Ամասիա համայնքում մասնակցել է «ԵՄ-ն Շիրակի մարզին։ Նոր աշխատատեղեր շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի մեկնարկի արարողությանը։ Մասնակցում էին նաեւ ՀՀ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին, Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Շիրակի մարզպետի պաշտոնակատար Սեյրան Պետրոսյանը, «Մարդը կարիքի մեջ» ՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Վարդուհի Դադունցը, Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք եւ հյուրեր։ Այս մասին  տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարար Խաչատրյանի խոսքով՝ ծրագրի իրականացմամբ կվերականգնվի մեր ազգային գորգագործության մշակույթը, գյուղատնտեսական համայնքում կստեղծվեն ոչ գյուղատնտեսական աշխատատեղեր, կդիվերսիֆիկացվեն բնակչության եկամուտները եւ կզարգանա ոչխարաբուծությունն իր ամբողջ արժեշղթայով: «Մենք խորհրդային տարիներին ունեցել ենք մինչեւ 2.2 մլն գլուխ ոչխար, այժմ գլխաքանակը 4-5 անգամ նվազել է, սակայն ոչխարաբուծությունը խիստ եկամտաբեր գործ է, և եթե կարողանանք ստեղծել ենթակառուցվածքներ, բարելավել կերային բազան, ճիշտ օժանդակություն ցուցաբերենք, թե՛ խոշոր ֆերմաներ կստեղծվեն, թե՛ տնային տնտեսությունները կավելացնեն ոչխարների գլխաքանակը»,- մասնավորապես նշել է գյուղատնտեսության նախարարը։

Խաժամուժը հարձակվեց թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի վրա. Ինչ էր գրում «Իրավունքը» 1 տարի առաջ

Նախարարն ընդգծել է, որ Շիրակի մարզը եղել է ոչխարաբուծության կենտրոններից մեկը եւ հաջողելու դեպքում կունենանք լավ մոդել, որը կարելի է կիրառել նաև Հայաստանի մյուս մարզերում։

ռաջիկա 3 տարիներին ԵՄ-ն 20-ից 25 տոկոսով կավելացնի Հայաստանին տրվող ֆինանսական աջակցությունը. ԵՄ դեսպան

Առաջիկա 3 տարիներին ԵՄ-ն 20-ից 25 տոկոսով կավելացնի Հայաստանին տրվող ֆինանսական աջակցությունը. ԵՄ դեսպան

ԵՄ-ն  ՀՀ-ում կշարունակի իր բոլոր ծրագրերն ու նախաձեռնություններն առանց երկմտանքի: Այս մասին Գյումրիում հայտարարել է ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Մենք մեծապես վստահում ենք ՀՀ նոր կառավորության ակնկալիքներին և հանձնառություններին, որ ստանձնել է իր ծրագրում, հավատացած ենք, որ ԵՄ-ն միտված կլինի այդ նախաձեռնությունների լիարժեք իրականացմանը»,-ասել է ԵՄ դեսպանը: Դեսպանը նշել է, որ առաջիկա 3 տարիներին ԵՄ-ն 20-ից 25 տոկոսով կավելացնի Հայաստանին տրվող ֆինանսական աջակցությունը: «Մենք պատրաստ ենք ՀՀ նոր կառավարության հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ, սա նաև հնարավորություն կտա ճշգրտել բոլոր այն համաձայնությունները, որոնք ձեռք են բերվել նախորդ իշխանությունների ժամանակ: Այս համատեքստում մենք արդեն համապատասխան ազդակներ լսում ենք մասնավորապես Արդարադատության նախարարության կողմից, լսել ենք նաև այն հայտարարությունների մասին, որոնք վերաբերում են ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը խթանելու համար նոր հակակոռուպցիոն մարմնի ստեղծմանը, դատաիրավական բարեփոխումների իրականացմանը: Մենք նմանատիպ կոնստրուկտիվ, կառուցողական առաջարկները պատրաստ ենք ընդունել»,-ասել է ԵՄ դեսպանը:

Պյոտր Սվիտալսկու խոսքով` այժմ ԵՄ-ն սպասում է ԱԺ-ում ՀՀ նոր կառավարության ծրագրի ներկայացմանը, որպեսզի դրանից հետո կողմերն արդեն գործնական ու տեխնիկական մակարդակով աշխատանքային քննարկում ունենան: «Մենք ՀՀ նոր կառավարության հետ մեր ընթացիկ գործունեությունը ճշգրտելու նպատակ ունենք»,- ասել է դեսպանը:   

2017 թվականին քրեական հետապնդման է ենթարկվել 101 պաշտոնատար անձ

2017 թվականին քրեական հետապնդման է ենթարկվել 101 պաշտոնատար անձ

Հայաստանում 2017 թ. քննված կոռուպցիոն բնույթի 1005 քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 101 պաշտոնատար անձ: 

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը նշել է, որ տեսանելիորեն փոխվել է քրեական հետապնդման ենթարկված սուբյեկտների կազմը, մասնավորապես՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում:

«2017 թ. ընթացքում քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 101 պաշտոնատար անձ, որոնցից` ոստիկանության աշխատակիցներ՝ 45 անձ, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձինք՝ 4 անձ, ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձինք՝ 10 անձ, ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ 1, ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ 2, դատախազության դատախազ՝ 1, ՀՀ ՔԿ քննիչ (ավագ քննիչ)՝ 3, ԱԱԾ և Զինված ուժեր՝ 5 անձ, ՀՀ ԱՆ ՔԿՎ աշխատակիցներ՝ 8 անձ, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմի աշխատակիցներ՝ 2 անձ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բաժնի պետ՝ 1 անձ, Աբովյանի քաղաքապետարանի աշխատակազմի բաժնի պետ՝ 1 անձ,  կրթության ոլորտի աշխատակիցներ՝ 5 անձ, սոցիալական ապահովության ոլորտի աշխատակիցներ՝ 10 անձ, առողջապահության ոլորտի աշխատակիցներ՝ 2 անձ, տրանսպորտի և կապի ոլորտի աշխատակիցներ՝ 2 անձ»,- նշել է Աբրահամյանը:

Նրա խոսքով` 2017թ. քննված կոռուպցիոն բնույթի 1005 քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 599 անձ:

Եթե մենք ուրիշների նման մտածեինք միայն մեր կուսակցական ու անձնական շահի մասին, հրաժարական չէինք տա. Շարմազանով

Եթե մենք ուրիշների նման մտածեինք միայն մեր կուսակցական ու անձնական շահի մասին, հրաժարական չէինք տա. Շարմազանով

«Հրապարակ». Ոստիկանները հսկում են. Մարուքյանի եղբոր նկատմամբ հաշվեհարդա՞ր են ծրագրում

«ՀՀԿ-ն միշտ էլ վերանայումներ կատարել է։ Հիմա ՀՀԿ-ի հարցերով մի զբաղվեք, ՀՀԿ-ն իր քաղաքական պատասխանատվությունը կրել է, հրաժարական է տվել Հանրապետականի ղեկավարը, այսօր կա նոր իշխանություն, երկրում շատ ավելի կարևոր խնդիրներ կան, և ակնկալիքները արդեն պետք է լինեն ոչ թե ՀՀԿ-ից, այլ նոր կառավարությունից»,-ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ ի պատասխան լրագրողի հարցին, թե այս ամենից հետո, երբ համաժողովրդական ճնշման տակ իշխող ուժը զիջեց կառավարությունը,  ՀՀԿ-ն վերանայո՞ւմ է իր քաղաքականությունը։ 

«Իսկ նոր կառավարությունից սպասելիքները շատ մեծ են, որը շատ բարձր նշաձող է դրել, Աստված տա կատարի։ Ասել են թռիչքային զարգացում, ներդրումներ, մարդկային երջանկություն, բազմակարծություն, սեր, համերաշխություն, մենաշնորհների վերացում, Ղարաբաղի հարցում նախաձեռնող քաղաքականություն, Ղարաբաղի վերադարձ բանակցություններին, վարկերի իջեցում, այս ամենը ժողովուրդը սպասում է։ Հիմա ով խոստացել է, նրան հարցը տվեք»,-հավելել է նա։

Հարցին, թե եթե լինեն արտահերթ ընտրություններ, ՀՀԿ-ն կմասնակցի, և  որքան ձայն կկարողանա հավաքել Հանրապետականը և առհասարակ կհաղթահարի շեմը, թե ոչ, Շարմազանովը պատասխանել է. «Երբ կլինեն արտահերթ ընտրություններ, այն ժամանակ կտեսնենք՝ ՀՀԿ-ն մասնակցում է, թե չի մասնակցում, որքան ձայն է հավաքում կամ չի հավաքում։ Հիմա կարծում եմ՝ ավելի կարևոր խնդիրներ կան։ Ես չլսեցի, որ մի լուրջ պարբերական անդրադառնար նոր իշխանություններին, թե այդ ո՞նց եղավ, որ մեկ օրվա մեջ ԵՏՄ-ն դարձավ ամենաուժեղը, ամենալավը, այդ որոշումը եղավ ճիշտ, իսկ Բելառուսը, Ղազախստանն ու Ռուսաստանը դարձան ձեր բարեկամը։ Էդմոն Մարուքյանին ու Արամ Սարգսյանին հարցրեք՝ իրենք շարունակո՞ւմ են համարել, որ ԵՏՄ-ն սխալ էր, որ դա մեր անվտանգությանը սպառնալիք էր։ Մենք ապահովել ենք 7,5 տոկոս տնտեսական աճ, հիմա Փաշինյանի կառավարությունը պետք է ապահովի առնվազն 7,6 տոկոս տնտեսական աճ։ Կապահովի՞ նման աճ, կծափահարենք, կխրախուսենք, կգովաբանենք, չի ապահովի՝ կքննադատենք շատ խիստ։ Թող ավելի մեծ տնտեսական աճ ապահովեն, թող չուզողն էլ ես լինեմ»։

Հարցին, թե իր խոսքից կարելի՞ է ենթադրել, որ կարճաժամկետ չեմ պատկերացնում այս կառավարության գործունեությունը, այլ կարծում են, որ այն երկար է աշխատելուԱԺ փոխնախագահն արձագանքել է այսպես. «Ես ինձ համարում եմ դասական քաղաքական գործիչ, և իմ խոսքը ելնում է ոչ թե էյֆորիկ կամ ժողովրդահաճո զեղումներից, այլ սառը ռեալ պոլիտիկի հաշվարկից։ Եթե մարդն ընտրվել է վարչապետ, եթե մարդն իր ծրագիրը հաստատում է, բնականաբար, առնվազն մեկ տարի նույն Ազգային ժողովը վարչապետին անվստահության հարց չի կարող դնել։ Եթե մենք ցանկանայինք Փաշինյանի իշխանության տապալումը, մենք չէինք ընտրի նրան։

Եթե մենք ուրիշների նման մտածեինք միայն մեր կուսակցական ու անձնական շահի մասին, հրաժարական չէինք տա, կգնայինք առճակատման, մայիսի 1-ի նման մայիսի 8-ին էլ չէինք ընտրի վարչապետին։ Կամ մայիսի 8-ին կընտրեինք մեր ուզած վարչապետին։ Այդ 55 մարդը, որ մայիսի 1-ին դեմ քվեարկեց Փաշինյանին, կարող էր մայիսի 8-ին ուրիշին կողմ քվեարկել։ Այդ ողջ վարքագիծը ՀՀԿ-ի պետականամետության վարքագիծն է։ Այսօր էյֆորիայի մեջ որոշ մարդիկ չեն տեսնում, որոշները չեն ուզում տեսնել, բայց ժամանակը բոլորին ու ամեն ինչը իր տեղն է դնելու։ Առնվազն ՀՀԿ-ն ցույց տվեց, որ երկրի կայունությունը, ժողովրդի համերաշխությունը մեզ համար գերնպատակ է։ Թող ապագա իշխանություններից ամեն մեկը ՀՀԿ-ի կեսի չափ ունենա պետական մտածողություն, և կարողանա իր մի մասը զիջել, որ կարողանա պաշտպանել ժողովրդի ու պետության ամբողջականությունն ու կայունությունը»։

Իշխանության գալով՝ պատասխանատվության բեռը փոխվել է. Գևորգ Գորգիսյան

Իշխանության գալով՝ պատասխանատվության բեռը փոխվել է. Գևորգ Գորգիսյան

Ընդդիմությունից իշխանության գալով՝ փոխվում է պատասխանատվության բեռը, լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։

Դիտարկմանը, թե ընդդիմություն եղած ժամանակ «Ելք»-ը մի շարք քննադատություններ է հնչեցնել, այդ թվում և կասկածի տակ դրել ԵԱՏՄ-ի անդամակցության հարցը, Գորգիսյանն ասաց, որ Փաշինյանը, ստանձնելով իշխանության ղեկը, գտնում է, որ այդ խնդիրները կարելի է լուծել. «Եւ կարող է ԵԱՏՄ-ում Հայաստանի գտնվելը լուծել ի շահ  մեր պետության»:

Սերժ Սարգսյանը չի քննարկել արտակարգ դրություն սահմանելու հարցը. Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջ

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի կազմում Հայաստանի անդամակցությանը՝ Գ. Գորգիսյանը նկատեց, որ «Ելք»-ը երբևէ ՀԱՊԿ-ի գործունեության հետ կապված դիրքորոշում չի հայտնել ու չի վիճարկել ՀԱՊԿ-ի անդամ լինելը։

«Պարզապես մեր ծրագրում եղել է դրույթ, որ պետք է պարզաբանվեն Հայաստանի վրա հարձակումների դեպքում ՀԱՊԿ-ի կոնկրետ գործողությունները», - ընդգծեց նա։

Ուրախ կլինենք, եթե կարողանանք արմատախիլ անել կոռուպցիան. Արա Բաբլոյանը՝ ԱԱԾ տնօրենի հայտարարության մասին

Ուրախ կլինենք, եթե կարողանանք արմատախիլ անել կոռուպցիան. Արա Բաբլոյանը՝ ԱԱԾ տնօրենի հայտարարության մասին

Ուրախ կլինենք, եթե մենք կարողանանք արմատախիլ անել կոռուպցիան, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, որ 350 մարդ տեղյակ չէ, որ զբաղվում է գործարարությամբ ու հարկեր չի վճարում։

Դիտարկմանը, թե ինչո՞ւ նախկին կառավարությունը չի պայքարել նման դրսևորումները բացառելու համար, Բաբլոյանն ասաց.
«Երբ բացահայտվեն, այն ժամանակ տարբերությունները կարող ենք գնահատել»։

Հարցին, թե գործադիրի ղեկավարը գնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ի՞նչ կարծիք ունի այդ մասին, Բաբլոյանն ասաց. «Դեռ կքննարկենք»։

Խաչիկ Ասրյանը հայտարարություն է տարածել

Խաչիկ Ասրյանը հայտարարություն է տարածել

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադիր՝  Խաչիկ Ասրյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Քրիստոնյա Հայե՛ր Հաշվի առնելով 2018 թվականի ապրիլի 23-ից Հայաստանի Հանրապետությունում սկսված քաղաքական նոր ժամանակաշրջանը, այն է՝ ներկա և եկող սերունդների համար մեծ և հզոր քրիստոնյա Հայաստան կառուցելու հազարամյակը, սույն  թվականի մայիսի 10-ին Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնից իմ հրաժարականը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունից իմ դուրս գալն ու «Հայոց Արծիվների» բոլոր` 301 մասնաճյուղերի ղեկավարների վերլուծությունների, առաջարկների և Կազմակերպության 45.117 անդամների ցանկության արդյունքում «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցություն ստեղծելու որոշումը` տեղեկացնում եմ Ձեզ, որ «Հայոց Արծիվների» Խորհրդի 125 անդամները հետայսու «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադրման նախաձեռնողներն են,  ովքեր մայիսի 20-ին «Արծվատանը» անցկացրին «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախաձեռնող խմբի 1-ին ժողովը` նպատակամիտված սույն թվականի հունիսի 23-ին Հայաստանի Հանրապետության Կառավարության նիստերի դահլիճում կայանալիք «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադիր Համագումարի կազմակերպչական աշխատանքներին»: 

«Կուտակայինը ամենահեշտ լուծելին է ինձ համար». Մանե Թանդիլյան

«Կուտակայինը ամենահեշտ լուծելին է ինձ համար». Մանե Թանդիլյան

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նորանշանակ նախարար ՄԱՆԵ ԹԱՆԴԻԼՅԱՆԸ  նորից անդրադարձել է կուտակային կենսաթոշակի խնդրին եւ նշել մի քանի կարեւոր կետ:

«Հարգելի՛, սիրելի՛ քաղաքացիներ, ժողովուրդ ջան,

Նախ, ձեր տեղեկատվության համար, ասեմ, որ բոլոր այն պրոբլեմներից, որոնք առկա են իմ ղեկավարած նախարարության ոլորտում եւ ծառացած են իմ առջեւ, հավատացնում եմ ձեզ, կուտակայինը ամենահեշտ լուծելին է ինձ համար, որպես քաղաքական գործիչ ով դեմ է պարտադիր համակարգին։ Այստեղ հատուկ ուշադրությունն եմ ուզում գրավել իմ շատ սիրելի այն լրագրողների, ովքեր իմ տպավորությամբ շփոթել են, որ կուտակային համակարգը ունի կամավոր եւ պարտադիր բաղադրիչ, եւ համարել, որ կուտակային համակարգը պետք է Հայաստանին, ամենեւին չի նշանակում կողմ լինել պարտադիրին։ Կարելի է, իհարկե, մեկնաբանել եւ անել ենթադրություններ, բայց լավ կլինի դա չվերագրել ինձ։ 

Շուշիի ազատագրումը բացատրում եմ Ռոբերտ Քոչարյան կրտսերին. Լեւոն Քոչարյան

Ինչո՞ւ այդ դեպքում հստակ հայտարարություններ չանել, որը տեղիք չի տա ենթադրությունների։ Շատ պարզ պատճառով, հարգելի քաղաքացիներ, որովհետեւ իմ արտահայտած յուրաքանչյուր միտք այլեւս գործադիր մարմնի դիրքորոշում է, կառավարության մոտեցում է, որտեղ աշխատում եմ ոչ միայն ես։ Ավելին, սա ազատության ավելի մեծ տարածք ունեցող պատգամավորի կամ տեսակետ ունեցող ակտիվ քաղաքացու կարծիք չէ, որը, ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, չունի այն գինը եւ ազդեցության աստիճանը, ինչը որ ունի գործադիր մարմնի անդամի արած հայտարարությունը։ Միգուցե ես ավելի պատասխանատու եմ վերաբերվում, քան պետք է, բայց այո, ես պատասխանատվության բարձր զգացում ունեմ, անգամ եթե դրա արդյունքում անհիմն թիրախավորվեմ, ես այդ գինը կվճարեմ:

Հիմա՝ ըստ էության։ 

Նախ՝ նորից, մեր պետության շահը ինձ համար գերակա է։ Եվ եթե մեկը մտածում էր, որ իմ անձնական շահը կարող է վերադաս լինել, նրան հիասթափություն է սպասվում։ Հուսով եմ, սա վերջնականապես պարզ դարձավ։ 

Երկրորդ՝ կուտակային համակարգ պետք է՞ Հայաստանին։ Այո։ Որովհետեւ մարդը պետք է ունենա ընտրության հնարավորություն՝ ինքն ուզում է ինքն իրեն ապահովի այսօր իր իսկ միջոցներով թե՞ ոչ։ Պետությունը պետք է ապահովի այդ հնարավորությունը։ 

Երրորդ՝ մեր կառավարությունը, ով էլ լինի, կառավարություն է նաեւ մոտ 200,000 վարձու աշխատողի, ովքեր այսօր պարտադիր կուտակայինի մասնակից են (անկախ հանգամանքներից), որոնց գումարները շրջանառվում են եւ գտնվում պետության պատասխանատվության ներքո։ Սա զուտ տեղեկություն՝ իմանալու, ինչու չէ, նաեւ մտորելու։ 

Չորրորդ՝ այսօրվա գործող օրենքի որոշ դրույթներ էապես տարբերվում են այն օրենքից, որը ուժի մեջ պետք է մտներ 2014 հունվարից։ Բավարար է՞ Իմ կարծիքով ոչ։

Հինգերորդ՝ օրենքի որեւէ հնարավոր փոփոխություն դեռ պետք է ընդունվի Կառավարության եւ ապա՝ Ազգային Ժողովի, կողմից։ Զուտ՝ ի գիտություն։

Այսպիսով, այո՛, կուտակայինի պարտադիր բաղադրիչի ուժի մեջ մտնելու ժամկետը մոտենում է։ Հետեւաբար, պետք է ժամանակ այնպիսի լուծում գտնելու համար, որը հնարավորություն կտա ներդնել այնպիսի համակարգ, որը ընդունելի, հասկանալի եւ ցանկալի կլինի լայն հանրության համար։ Հենց այդ ուղղությամբ են այսօր տարվում աշխատանքներ։

Նորից՝ այս հարցի վերաբերյալ արտահայտած ամեն միտք ու բառ գին ունի։ Ու դա է պատճառը, որ ձեր թույլտվությամբ, զերծ մնամ ժամեր տեւող քննարկումների մանրամասներից, որոնց արդյունքը շուտով պաշտոնապես կհրապարակենք։

Ամենայն հարգանքով եւ միշտ բաց յուրաքանչյուր խնդիր լուծող առաջարկի համար՝ Մանե Թանդիլյան», նշել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА