o C     29. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ես Մեծ հաղթանակի ծոռներից եմ. Մարիամ Հովսեփյան

09.05.2020 00:08 ԹԵՄԱ ՀԱՂԹԱՆԱԿԻ 75-ԱՄՅԱԿ
Ես Մեծ հաղթանակի ծոռներից եմ. Մարիամ Հովսեփյան

Մեծ Հայրենական պատերազմում մեր փառապանծ Հաղթանակի 75-րդ տարեդարձին ընդառաջ` «Իրավունքը» շարունակում է «Մեր հերոս պապերը» խորագրով հոդվածաշարի ներքո, առանց քաղաքական տարբերակման՝ ներկայացնել տարբեր ոլորտներում մեր հայտնի հայրենակիցների ծնողների, պապերի ու տատերի այդ տարիների անցած ճանապարհը, ռազմական ուղին եւ սխրանքները: Պարզվում է` Հայրենական մեծ պատերազմի հաղթանակում իր մասնակցությունն է ունեցել նաեւ ռուսաստանաբնակ քաղաքագետ ՄԱՐԻԱՄ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ Մարիամ տատի հայրը:

Կփրկի՞ իշխանություններին ՍԴ-ի hարցը լուծելու «փափուկ» մեթոդը

- Հայրենական պատերազմը տատիկիցս խլեց հորը, իր երիտասարդությունն եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու հնարավորությունը: Մարիամ տատիս հայրը՝ Դիլոյան Սահակը 1899 թ-ին ծնված գնացել է պատերազմ՝ հենց սկզբից՝ 1941 թ-ին, հետո մեկ տարի անց վերադարձել է, բայց հանկարծակի նորից զորակոչվել է:  Իրենից վերջի նամակը ստացել են Կերչից 1943 թ.-ին, իսկ ավելի ուշ ստացել են սեւ թուղթը։ Նա անհայտ կորածների շարքին է դասվում…

Հարյուրավոր ՀՀ քաղաքացիներ այսօր կրկին կուտակվել են «Դոմոդեդովա» օդանավակայանում

Տատիկս, ում պատիվ ինձ անվանել են, միշտ արցունքոտ աչքերով էր պատմում այս մասին: Նա արտաքինով շատ նման է եղել իր հորը, երեւի ինքն էլ սիրել է նրան այնպես, ինչպես ես եմ սիրել հորս: Հիշում եմ, որ տատս միշտ ասում էր, որ բնավորությամբ նման եմ իրեն, բայց ավելի կատարելագործված տեսակը, քանի որ իր երիտասարդության տարիներին պատերազմն ամեն բան փչացրել էր։ Նա 1926 թ-ի ծնված էր եւ պատերազմի տարիներին 8-րդ դասարանից դուրս է եկել, ավարտել բուժքույրական կուրսեր եւ գնացել ֆրոնտ՝ վիրավորներին օգնություն ցուցաբերելու։

Երկու տատիկներս էլ մինչեւ վերջին շունչը հավատում էին, որ իրենց հայրն ու եղբայրը չեն զոհվել. Լիլիթ Ստեփանյան

Կարծում եմ՝ այսօր էլ մեր հերոսական գեները քնած չեն եւ մշտապես արթնանում են՝ օրհասական պահին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Այս շարքում հրապարակված մյուս հոդվածները կարդացե՛ք այստեղ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА