o C     03. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կբացեմ պատուհանը և կշնչեմ COVID-19-ի օդը». Մադոննան հայտնել է, որ իր օրգանիզմում կորոնավիրուսի հակամարմիններ են հայտնաբերվել

02.05.2020 14:20 ԱԽ ԿԱՆԱՅՔ
«Կբացեմ պատուհանը և կշնչեմ COVID-19-ի օդը». Մադոննան հայտնել է, որ իր օրգանիզմում կորոնավիրուսի հակամարմիններ են հայտնաբերվել

Հանրահայտ երգչուհի Մադոննան հայտարարել է, որ կորոնավիրուսի հակամարմինների թեստը դրական պատասխան է տվել։ Աստղն այս մասին հայտնել է իր Instagram-ում՝ «Կարանտինային օրագիր» շարքի 14-րդ գրառման մեջ։

Երգչուհի Մադոննան սուր ցավի պատճառով ևս մեկ համերգ է չեղարկել ԱՄՆ-ում

«Օրերս թեստ եմ հանձնել․ հակամարմինների թեստը դրական պատասխան է տվել: Այնպես որ, վաղը երկար ուղևորության կգնամ մեքենայով, կբացեմ մեքենայի պատուհանը և կշնչեմ COVID-19-ի օդը»,- գրել է երգչուհին։

Ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների՝ հակամարմինների թեստերը ստուգում են արյան մեջ հակամարմինների առկայությունը՝ պարզելու, թե արդյոք թեստ հանձնողը նախկինում ենթարկվել է վիրուսի ազդեցությանը, թե`ոչ։

Թեստի դրական արդյունքը ցույց է տալիս, որ անհատն ունի հակամարմիններ, որոնք, հավանաբար, առաջացել են SARS-CoV-2 վարակի արդյունքում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА