o C     09. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Եթե ամեն օր ես ջազի մեջ, այն քեզ համար դառնում է ապրելակերպ» (տեսանյութ)

30.04.2020 22:24 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Եթե ամեն օր ես ջազի մեջ, այն քեզ համար դառնում է ապրելակերպ» (տեսանյութ)

Այսօր միջազգային հանրությունը տոնում է Ջազի օրը: Ջազմեն, կոմպոզիտոր, դաշնակահար ԳԱՐԻ ՔՅՈՍԱՅԱՆՆ այն անհատներից է, որի անունը լսելիս առաջին հերթին ականջներումդ հնչում է  ջազը: Ջազմենի կինը՝ դերասանուհի, երգչուհի ԱԼԼԱ ՍԱՀԱԿՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում վստահեցրեց, որ մինչ ջազմենի հետ ամուսնությունն էլ ջազը սիրել է Գարիի շնորհիվ. «Այսօր ես մի կարեւոր բան գիտեմ, եթե նույնիսկ Գարիի կինն էլ չլինեի, միեւնույն է, նա ինձ համար լավագույն ու զտարյուն ջազմենն է: Նա ինձ համար բացառիկ է: Մինչ մեր ամուսնությունն էլ ինձ համար հայկական էլեմենտներով ջազը սիրելի դարձավ Գարիի գրագետ ու ճիշտ մատուցման շնորհիվ: Իսկական ջազն առանց հնարած իզմերի ինձ մոտ ամփոփվում է Գարիի կերպարով»,- փայլող աչքերով անկեղծացավ երգչուհին, ապա հավելեց, որ ջազի մեղեդին մարդու ոգուն ներդաշնակություն է տալիս. «Այդ ամենը ամփոփվում է Գարիի կերպարով: Ջազի միջազգային օրը յուրաքանչյուր երաժիշտ գուցե տարբեր ձեւ է իր համար պատկերացնում, բայց եթե ամեն օր ես ջազի մեջ, այն քեզ համար դառնում է ապրելակերպ»,- անդրադառնալով օրվա խորհրդին Ալլան շեշտեց, որ Ջազի միջազգային օրվան նվիրված ամուսնու հետ համատեղ ստեղծագործություն ունեն, որն անվանել են «Երազանքի օրը». «Այսօր հրաշալի օր է, միշտ եմ սիրել ջազը: Եթե այսօր ինչ-որ բան եմ հասկանում ջազից, կարողանում եմ տարբերել ջազն ու իր նրբությունները եւ շատ բան գիտեմ ջազի տարատեսակների մասին, դա միանշանակ Գարիի շնորհիվ է: Նա հատուկ ինչ-որ դասընթացներ չի արել, պարզապես կողքիս ունեմ մի մարդ, որն ամեն օր ստեղծագործում է՝ նոր ջազային իմպրովիզներ, նոր հետաքրքիր լուծումներ, նոր ուղղություններ… Շատ կուզենայի, որ հանրությանն էլ հասանելի լիներ այն ամենը, այն ջազային ինֆորմացիան, ինչին ամեն օր ես եմ ականատես լինում: Թերեւս, այստեղ մեր հեռուստաընկերություններն իրենց մեղքի բաժինն ունեն, որ քիչ են պրոպագանդում Գարիի նման արվեստագետներին: Այսօր շատ ամպագորգոռ բառեր ու տեքստեր են հնչում՝ լեգենդար, աննախադեպ անկրկնելի… Այս բոլոր պիտակավորումները կուզենայի թողնել  մյուսներին, ովքեր դրա անհրաժեշտությունն ունեն»:

Այսօր ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, պարուհի, պարուսույց, դերասանուհի Սոֆի Դևոյանի ծննդյան օրն է

Ի դեպ, երկրում հայտարարաված արտակարգ դրությունը անժամկետ հետաձգել է նաեւ ջազմեն ամուսինների մի շարք համերգային ծրագրեր. «Ինչպես ամեն տարի, այս տարի էլ համերգներ էինք նախատեսել, ակտիվ գործունեություն էինք ծրագրել նաեւ մարզերում, սակայն ստիպված եղանք հետաձգել եւ իրականություն կդարձնենք, երբ այս համավարակն ավարտվի»,- վստահեցրեց երգչուհի-դերասանուհին, ապա հավելեց, որ կարանտինային օրերին տանն անգործ չեն նստել. «Հետաքրքիր է, որ այս օրերին շարունակում ենք ստեղծագործել եւ մեր նոր համերգային ծրագրի վրա ենք աշխատում»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА