o C     29. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեծ է հավանականությունը, որ վաղը ես կընտրվեմ վարչապետ. Նիկոլ. Ինչի մասին էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջ

30.04.2020 20:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՌԵՏՐՈ
Մեծ է հավանականությունը, որ վաղը ես կընտրվեմ վարչապետ. Նիկոլ. Ինչի մասին էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջ

Ազգային ժողովի 4 խմբակցություններից 3-ը հայտարարել են, որ պաշտպանելու են իմ թեկնածությունը, իսկ Հանրապետական մեծամասնությունը հայտարարել է, թե չի խոչընդոտելու այդ ընտրությանը, Հանրապետության հրապարակից հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

Բոլոր ապօրինի հարստացածները ենթարկվելու են պատասխանատվության. ԱԱԾ տնօրեն:Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջ

​​​​​«Շատ մեծ է հավանականությունը, որ վաղը ձեր կողմից առաջադրված թեկնածուն կընտրվի Հայաստանի վարչապետ։ Մինչև հիմա ընթացքի մեջ մեզ թվում էր, թե հենց սա է լինելու վերջին շրջանի քաղաքական գործընթացի ամենակարևոր իրադարձությունը։ Իրականում, սակայն, այսօր, հիմա կարելի է արձանագրել, որ ամենակարևոր իրադարձությունը տեղի է ունեցել դրանից առաջ, օրեր առաջ, երբ մեզ ակնհայտ էր, որ ՀՀ-ում կա ժողովուրդ, որը ոտքի է կանգնել», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

ՀՅԴ-ն Նիկոլին պետք է, բայց թանկ է նստում

ՀՅԴ-ն Նիկոլին պետք է, բայց թանկ է նստում

Թեեւ ՀՅԴ-ի հետ այսօրվա դռնփակ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե՝ «Հավանական պաշտոնների և կոալիցիոն գործընկերության հարց չի քննարկվել», այնուամենայնիվ, մեր միանգամայն արժանահավատ աղբյուրը տեղեկացրել է, թե դա ամենեւին էլ այդպես չէ: Ավելի կոնկրետ, հանդիպմանը մասնակցած ՀՅԴ-ականները փորձել են հասկանալ, թե հանուն ինչի՞ պետք է իրենց խորհրդարանական 7 ձայնը տան Փաշինյանին: Նախ, արդեն իսկ հրաժարվել են իրենց 3 նախարարական պորտֆելից, ապա՝ մարզպետական եւ այլ պաշտոններից: Ըստ այդմ, համաձայն մեր աղբյուրի, ՀՅԴ-ում կա այն խորը մտավախությունը, որ առանց այդ լծակների, լուրջ խնդիրներ կունենան ԱԺ ընտրություններում, ընդհուպ՝ կա չընտրվելու վտանգը: Ուստիեւ ակնարկել են, որ իրենց ներկայիս աջակցության դիմաց, պետք է ունեցած դիրքերը պահեն: Հետեւաբար, ըստ աղբյուրի, ակնարկել են նաեւ, որ ճիշտ է, ՀՅԴ-ն խոստացել է՝ Փաշինյանին ձայն տալ, բայց նախապայման է նշել՝ եթե խորհրդարանական բոլոր խմբակցությունները միավորվեն մեկ թեկնածուի շուրջ: ՀՀԿ-ն չի հայտարարել Փաշինյանի օգտին քվեարկելու մասին, իսկ դա ՀՅԴ-ի համար պատրվակ է՝ հայտարարելու համար, որ իրենց պայմանը բավարչարված չէ, եւ, որ իրենք Նիկոլին դրա համար ձայն չեն տալիս:

Իսկ ահա Նիկոլի համար ՀՅԴ-ի 7 ձայնը կարող է կենսական լինել: Կա վարկած, որ անկախ ՀՀԿ-ի որոշումից, ՀՀԿ-ական մոտ 8-9 պատգամավոր ունեն Փաշինյանի օգտին քվեարկելու հրահանգ: Բայց դա այն հաշվարկով է, որ ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի ողջ կազմը կքվեարկի նույն կերպ: Միաժամանակ կան նաւե խոսակցություններ, որ ԲՀԿ-ական երկու-երեք պատգամավոր ոչ մի կերպ չի համաձայնվում Փաշինյանին ձայն տալ: Այսինքն, եթե ՀՅԴ-ն էլ հրաժարվի, մայիսի 1-ին Փաշինյանը կարող է փաստի առաջ կանգնել: Այդ հաշվարկով էլ, ՀՅԴ-ն, ինչպես միշտ, փորձում է իրեն հնարավորինս թանկ ծախել: Սակայն, ներադարձնելով ՀՅԴ-ականների երեք պորտֆելները, Նիկոլը սպասվածից էլ արագ է կանգնելու այն հարցի առաջ, թե դա· էր ժողովրդի ակնկալիքը: Կարճ ասած, ՀՅԴ-ն Նիկոլին պետք է, սակայն թանկ է նստում:

«Ժամանակին հենց Սերժ Սարգսյանը բանտից ազատեց Փաշինյանին եւ նպաստեց, որ «Ելքը» հայտնվի ԱԺ-ում»

«Ժամանակին հենց Սերժ Սարգսյանը բանտից ազատեց Փաշինյանին եւ նպաստեց, որ «Ելքը» հայտնվի ԱԺ-ում»

ՌԴ Պետդումայի  ԱՊՀ գործերովեվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ԶԱՏՈՒԼԻՆՆ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով հայաստանյան ստեղծված իրավիճակին՝ խոսեց նաեւ ՀՀ երրորդ նախագահ, պաշտոնաթող վարչապետ, ՀՀԿ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ մասին:

​​​- Սերժ Սարգսյանը փորձառու քաղաքական գործիչ է, որը մի փոքր գերագնահատեց իր ուժերը եւ թերագնահատեց այն փաստը, որ չհաշված ունեցած տնտեսական հաջողությունները, ամեն դեպքում, երկրի բնակչությունն ապրում է բավականին աղքատ: Իրականում խոցված էր մարդկանց մոտ արդարության զգացումը: Եվ կարծում եմ՝ նա նախաձեռնելով քաղաքական ռեֆորմ, ունենալով հիանալի հնարավորություններ՝ ինքն էլ չնկատեց, թե ինչպես ինչ-որ պահի դրանից օգտվեց Նիկոլ Փաշինյանը: Ի դեպ, ժամանակին հենց Սերժ Սարգսյանը բանտից ազատեց Փաշինյանին, եւ էլ ով, եթե ոչ նա նպաստեց, որ «Ելքը» հայտնվի Ազգային ժողովում: Իհարկե, գիտեմ, թե հիմա Նիկոլ Փաշինյանի եւ իր համախոհների կողմից ինչքան մեղադրանքներ են հնչում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների մասին: Բայց նաեւ հիանալի գիտեմ, որ ընտրությունների ժամանակ էական աջակցություն է ցուցաբերվել Նիկոլ Փաշինյանին եւ իր կողմնակիցներին, ինչի շնորհիվ էլ հայտնվեցին խորհրդարանում: Ըստ իս, Սերժ Սարգսյանը ինչ-որ բան թերագնահատեց եւ ժամանակին չարեց եզրակացություններ: Միեւնույն ժամանակ, ուզում եմ հիշեցնել, որ 2017 թվականի հայաստանյան ընտրությունները դիմադրութուն չառաջացրին եւ ամեն դեպքում, ամեն ինչ լավ էր ընթանում: Բայց, ինձ թվում է, երբ Սերժ Սարգսյանը տեսավ, որ այսօր փողոցում Նիկոլ Փաշինյանի էլեկտորատը գնալով ավելի է մեծանում, սա շատ խոր ազդեցություն ունեցավ իր վրա եւ մեկ գիշերվա մեջ ՀՀ վարչապետի պաշտոնը թողնելու որոշում կայացրեց: Մինչեւ հիմա ինձ համար անհասկանալի է՝ ի՞նչ նկատի ուներ Սերժ Սարգսյանը, որ իր հրաժարականի հայտարարության մեջ նշել էր, թե Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր: Ի՞նչն էր ճիշտ, սա պետք է բացատրել, իսկ նա մինչեւ վերջ այդպես էլ չբացատրեց:

Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Էլթոն Ջոնին. Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Ինչու՞ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հրապարակավ աջակցեց Փաշինյանին

Ինչու՞ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հրապարակավ աջակցեց Փաշինյանին

Ինչպես հայտնի է, տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Վես Միտչելի եւ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը: Բուն այդ փաստն արդեն իսկ ուշագրավ ենթադրությունների տեղիք է տալիս այս տեսանկյունից: Միտչելը, ինչպես նրա պաշտոնը կռահելու հնարավորություն է տալիս, վերահսկում է Եվրոպայի եւ Եվրասիայի ուղղությամբ ԱՄՆ քաղաքականությունը: Փաշինյանը, հայտնի է, ընդամենը Հայաստանում այս պահին վարչապետի թեկնածու է: Ընդ որում թեկնածու, որը հրապարակավ վստահեցնում է, թե գործող իշխանությունների օրինակով, Հայաստանը տեսնում է Ռուսաստանի հետ ամենասերտ համագործակցության հարթությունում: Ուրեմն ինչո՞ւ պետք է ամերիկյան սույն բարձրաստիճան պաշտոնյան զրուցեր Հայաստանում պետական որեւէ կարգավիճակ չունեցող եւ աշխարհաքաղաքական հակադիր դաշտին նախապատվություն տալու հրապարակային հայտարարություններով հանդես եկող թեկնածուի հետ: Ընդ որում, այդ զրույցով բացահայտ ազդակ հղելով, որ ԱՄՆ-ն տվյալ թեկնածուի հանդեպ նախապատվություն ունի: Դա է ցույց տալիս Միտչելի այն միտքը, որ՝ ԱՄՆ կառավարությունը պատրաստ է սերտորեն գործակցել Հայաստանի նոր կառավարության հետ: Նոր կառավարությա՞ն. այս կերպ Միտչելը նախ՝ այն միտքն է առաջ տանում, որ Հայաստանում ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ լինելու է, ինչը հնարավոր է միայն մեկ դեպքում, եթե վաղը վարչապետ ընտրվի Փաշինյանը: Նաեւ հաշվի առնելով, որ նոր կառավարության մասին ԱՄՆ ներկայացուցիչն ասում է Փաշինյանի հետ զրույցում, ապա ակնհայտ է, թե նա ում է տեսնում այդ կառավարության ղեկին:

Մի կողմ թողնենք, որ նման հայտարարությամբ ԱՄՆ-ն ումենաուղղակի ու ամենակոպիտ ձեւով միջամտում է Հայաստանի ներքին գործերին, եւ ուշադրություն կենտրոնացնենք հետեւյալի վրա: Այսպիսով այն, որ Փաշինյանն Արեւմուտքի ուղղակի հովանավորյալն է, եւ, որ Հայաստանում տեղի ունեցածը «գունավոր հեղափոխություն» էր, միայն Միտչել-Փաշինյան հեռախոսազրույցի փաստն ապացուցում է լիուլի: Իսկ այն հայտարարությունները, որը Փաշինյանն անում է ԵՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից դուրս չգալու իր ծրագրերի մասին, կարելի է վստահաբար ասել, որ ընդամենը քարոզչական տրյուկներ են: Մեկ պարզ նպատակով. Հայաստանի բնակչության առյուծի բաժինը ոչ մի պարագայում չի համաձայնվի այնպիսի անձի վարչապետական նկրտումների հետ, որը իրականում դեմ է ՌԴ-ի հետ հարաբերություններին: Դա հասկանում են բոլորը, եւ որպեսզի Նիկոլը կարողանա ժողովրդի անունից հայտարարություններ անել, նրան պետք է «վերափաթեթավորել» ռուսական ուղղվածության գործիչի կերպարի մեջ: Միայն թե, եթե դրանով հնարավոր է ժամանակավորապես մասսաների մի մասին խաբել, հազիվ թե Մոսկվան եւս այդ հայտարարություններին հավատա: Դա էլ նշանակում է՝ ռուսական պատասխանը կլինի: Իհարկե, դրա հիմնական պատասխանատուն հենց Նիկոլը կլինի, բայց նաեւ՝ կարող են ՀՀ բազում շարքային քաղաքացիներ էլ տուժել, ինչպես որ ցույց է տալիս Ուկրաինայի օրինակը: 

Բլից հարցեր Արա Բաբլոյանից կամ ինչպես իշխանությունը «նվիրեցին» Նիկոլին 

Բլից հարցեր Արա Բաբլոյանից կամ ինչպես իշխանությունը «նվիրեցին» Նիկոլին (Տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցությունում այսօր կայացավ հանդիպում ՀՀԿ-ական պատգամավորների եւ ՀՀ վարչապետի միակ թեկնածու, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպմանը ներկա պատգամավորների հարցերը շատ էին, մի մասին էլ հերթ չհասավ, սակայն հնչած հարցերից ուշագրավ էր ԱԺ նախագահ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻ բլից հարցերի շարքն ուղղված ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ:

​​​​Արա Բաբլոյան. - Այս օրերին Դուք ունե՞իք հավաքներ կազմակերպելու ազատ հնարավորություն:

Նիկոլ Փաշինյան. - Այո՛:

Արա Բաբլոյան.- Այս օրերին Դուք ունե՞իք խոսքի ազատություն:

Դահլիճում կարող են լինել մարդիկ, ովքեր վարակակիր են ու իրենք էլ չգիտեն դրա մասին

Նիկոլ Փաշինյան. - Ինչպես այս օրերին, ես իմ ողջ կյանքում ունեցել եմ խոսքի ազատություն:

Արա Բաբլոյան. -Այս օրերին ժողովուրդն ունե՞ր իր կամքը արտահայտելու ազատ իրավունք:

Նիկոլ Փաշինյան. - Ժողովուրդը միշտ ունի իր կամքը ազատ արատահայտելու իրավունք:

Արա Բաբլոյան. - Դուք գտնո՞ւմ եք, որ ժողովուրդը ուներ հավաքներին ազատ մասնակցելու հնարավորություն այս օրերին:

Նիկոլ Փաշինյան. – Այո՛, ես գտնում եմ եւ ուրախ եմ, որ այդ հնարավորությունը մենք կարողացանք ստեղծել:

Արա Բաբլոյան. -Դուք գտնո՞ւմ եք, որ այս ամենը ժողովրդավարության դրսեւորում է:

Նիկոլ Փաշինյան. - Այո՛, աներկբա:

Արա Բաբլոյան.- Դուք գտնո՞ւմ եք, որ այս ամենի հնարավորությունն առաջացել է 2008 թվականից հետո:

Նիկոլ Փաշինյան. – Ո՛չ:

Արա Բաբլոյան. - Բայց Դուք մասնակցել եք ցույցերի 2008-ին եւ դրանից առաջ, այդ հնարավորությունը ունեի՞ք:

Նիկոլ Փաշինյան. - Պարոն Բաբլոյան, ինձ Արցախ-Էրեբունի խաչմերուկից ԱԱԾ-ն եւ ոստիկանության օպերատիվ խումբը առեւանգել է եւ տարել անհայտ ուղղությամբ: Դուք այս հարցերը ինչի՞ համար եք տալիս:

Արա Բաբլոյան.-  Ուզում եմ իմանալ` այսօրվա հնարավորությունը ե՞րբ է առաջացել:

Նիկոլ Փաշինյան. - ՀՀ քաղաքացին վեր է կացել եւ նվաճել է իր ազատությունը: Եթե Դուք ակնկալում եք, որ մենք որեւէ մեկին պետք է դրա համար շնորհակալ լինենք, մենք էլի քաղաքավարությունից ելնելով` կարող ենք շնորհակալություն հայտնել, բայց դա ՀՀ ժողովրդի եւ մեր քաղաքացիների ձեռքբերումն է, եւ այս հնարավորությունը նրանք ստեղծել են սեփական ձեռքերով:

Արա Բաբլոյան. - Ամեն դեպքում, ժողովուրդը կգնահատի Ձեր պատասխանները եւ իմ տված հարցերը: Այսինքն` մենք կարո՞ղ ենք ժողովրդավարական ազատությունների ապահովման առումով դրական տեղաշարժ արձանագրել Հայաստանում:

Նիկոլ Փաշինյան. - Ես հույս ունեմ, որ մենք միասին կանենք:

Արա Բաբլոյան.-  Կոնկրետ հարց եմ տալիս` այո, թե՞ ոչ:

Նիկոլ Փաշինյան. – Այո, ունենք դրական տեղաշարժ եւ ուզում եմ ՀՀ քաղաքացիներին շնորհակալություն հայտնել այսօրվա վիճակի համար:

Պատրաստեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

 

Նիկոլ Փաշինյանը՝ ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի ազատ արձակման մասին (Տեսանյութ)

30.04.2018 17:41 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ

Նիկոլ Փաշինյանը՝ ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի ազատ արձակման մասին (Տեսանյութ)

Այն, ինչ պիտի տեղի ունենա, պիտի տեղի ունենա ՀՀ օրենսդրության պահանջների խստիվ պահպանմամբ: Այս մասին ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ ասաց Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղբանտարկյալների և «Սասնա ծռերի» ազատ արձակման վերաբերյալ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի հնչեցրած հարցին:

«ՀՀ օրենսդրությունը մի քանի պրոցեդուրաներ է նախատեսում, թե ինչպես կարող է կալաքի տակ գտնվող անձը ազատ արձակվել: Դրա համար կան օրենսդրական գործիքներ:Պետք է կայացվեն ոչ թե միանձնյա կամ նեղ թիմային որոշումներ, այլ պետք է քաղաքացիական հասարակությւան փորձագետների շրջանակների կարծիքները հաշվի առնվեն: Մեր գործողությունները պետք է ունենան նպատակ, և այդ նպատակը հանրայի համերաշխության հաստատումն է»,- ասաց նա:

Բոլոր տրված հարցերում Փաշինյանը համաձայնվեց ՀՀ իշխանությունների հետ

Բոլոր տրված հարցերում Փաշինյանը համաձայնվեց ՀՀ իշխանությունների հետ

Ինչով ավարտվեց ԼԳԲՏ-ականների հորդորով հոր դեմ բողոքած 11-ամյա երեխայի փախուստը

Այսօր ՀՀԿ խմբակցության հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը համաձայնվեց ՀՀ իշխանության վարած քաղաքականության հետ մի շարք կարեւորագույն խնդիրներում: Նա նաեւ այսօր ասաց, որ մինչ այս իր արված բոլոր հայտարարարությունները եւ քվեարկության արդյունքները մնացել են անցյալում եւ այժմ դրանք հաշվի առնել պետք չէ: Եվ այսպես Փաշինյանը համաձայնվեց իշխանությունների հետ հետեւյալ հարցերում.

1. ՌԴ- ԵԱՏՄ-ՀԱՊԿ. Փաշինյանը հայտարարեց, որ իր կողմից մինչ այս օրը արված հակառուսական հայտարարությունները ոչ թե բխում են պետական քաղաքականությունից, այլ ավելի շատ իր անձնական կարծիքն ուներ: Այժմ նա պատրաստվում է վարչապետ ընտրվելու պարագայում շարունակել Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի վարած քաղաքականությունը տվյալ հարցում: Իր 180 աստիճան կարծիքը փոխելու պատճառը, ինչպես նա ասաց, իրավիճակի փոփոխությունն է, սակայն Նիկոլը չմանրամասնեց, թե հատկապես, որ իրավիճակն է փոփոխվել, իսկ մեզ որեւէ այլ իրավիճակ, քան Նիկոլի ձգտումը ռուսներին հաճոյանալու առումով, հայտնի չէ: Այսինքն, փոխվել է հենց իր՝ Նիկոլի իրավիճակը, սակայն վստահաբար ռուսները կառաջնորդվեն իրենց հին կարգախոսով. <ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել>: 

2. Արցախի հարց. Նիկոլը հայտարարեց, որ շարունակական է լինելու Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի քաղաքականությունը Արցախի հարցի վերաբերյալ: Նա շարունակելու է Մինսկի խմբի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները եւ գործելու է մինչ այս արված հայտարարությունների շրջանակում: 

3. Շրջափակման ճեղքում, ճանապարհների բացում. Նիկոլը հայտարարեց, որ պետք է շարունակել Սերժ Սարգսյանի նախաձեռնած առանց նախապայմանների շրջափակումը բացելու քաղաքականությունը: Նա նաեւ նշեց, որ պետք է ավելի արդյունավետ օգտագործվեն Հայաստանի բաց սահմանները, այսինքն Իրանի եւ Վրաստանի հետ, ինչը եւ իրականացնում են ՀՀ իշխանությունները, մասնավորապես Իրանի սահմանի վրա կառուցելով բաց տնտեսական գոտի եւ ակտիվորեն զարգացնել հարաբերությունները Վրաստանի հետ: 

4. Ժողովրդավարական ազատություններ. Նիկոլը համաձայնվեց, որ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք երկրում առկա է ազատ խոսք, ազատ մտքի, ազատ երթերի ու հանրահավաքների, ժողովրդավարական մթնոլորտը:Նա նշեց, որ այս մթնոլորտը պետք է շարունակական լինի: 

5Կադրային քաղաքականություն. Նիկոլը նշեց, որ կադրային ջարդ չի լինելու: Այսինքն Սերժ Սարգսյանի նշանակած կադրերի մեծ մասը մնալու են իրենց տեղերում: Նա նշեց նաեւ, որ բանակի վերնախավում փոփոխությունների՝ կադրային, չի նախատեսում:Այսինքն, ներկայիս գեներալներն ու հրամանատարները մնալու են իրենց տեղերում: Հիշեցնենք, որ այդ գեներալներին ու հրամանատարներին նշանակել է Սերժ Սարգսյանը: Մինչ այդ Նիկոլը հայտարարում էր, որ կուլակաթափություն եւս չի լինելու: Այսինքն ներկայիս օլիգարխները կարող են հանգիստ քնել: Փաշինյանը նաեւ ակնարկեց, որ իր ապագա կառավարությունում տեղեր տրամադրել հանրապետականներին, կախված վերջիններիս վաղվա քվեարկությունից: Այսիքն ԲԱԶԱՐԸ սկսված է: 

6. Տնտեսություն. տնտեսության զարգացման համար Նիկոլը որեւէ նոր գաղափար չասեց, միայն նշեց, որ պետք է ապահովել տնտեսական ազատություն, որի դեպքում ներդրումները ինքստինքյան կներհոսեն Հայաստանի Հանրապետություն: Նույն բանն է ասում նաեւ Կարեն կարապետյանի կառավարությունը: Դեռեւս Լ. Տեր-Պետրոսյանի ժամանակվանից այդ թեզը ՀՀ տնտեսական չզարգացման հիմնական պատճառն է եղել: Բոլորին է հայտնի ԼՏՊ-ի ժամանակներից <ջերմուկը ծախենք կապրենք> տնտեսագիտական մտքի փայլատակումը: 

Այսքանից հետո հարց է ծագում, եթե բոլոր հարցերում Նիկոլը համաձայնվում է Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության հետ, ապա Արմեն Աշոտյանի բնորոշմամբ ստացվում է, որ ճիշտը Սերժն էր, սխալը՝ Նիկոլը: Եվ ինչպես ասաց հանդիպմանը ներկա լրագրողներից մեկը. <եթե ամեն ինչ մնալույա նույնը, ավելի լավա հանրապետականները մնան: Սրանք գոնե արդեն կշտացել են, իսկ Նիկոլենք սոված գալու են ընկնեն ժողովրդի ջանին>: 

Ա. Հ.

Ինչին կողմ եմ քվեարկել, ինչին դեմ եմ քվեարկել, հիմա դա նշանակություն չունի

Այո, ավտոմեքենան այրվել է. ՊՆ խոսնակը՝ ադրբեջանական կողմի կրակոցից հայկական զորամասերից մեկի գումարտակի հրամանատարի մեքենայի այրվելու մասին

<Ինչին կողմ եմ քվեարկել, ինչին դեմ եմ քվեարկել, հիմա դա նշանակություն չունի, որովհետեւ իրավիճակ է փոխվել: Հիմա պետք է առաջնորդվենք պետական շահերով>,- նման կերպ արտահայտվեց վարչապետի փեկնածու Փաշինյանը:

Նա իր խոսքում նաեւ հաստատեց, որ այս իշխանության օորոք հաստատվել է ժողովրդավարության առաջընթաց, այդ թվում ազատ մտքի, կարծիքի արտահայտություն եւ հանրահավաքների ազատ անցկացում:

Բանակի վերնախավում կադրային ջարդ չի լինի. Փաշինյան

30.04.2018 16:21 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ

Բանակի վերնախավում կադրային ջարդ չի լինի. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը իր խոսքում հայտարարեց, որ բանակի կադրային վերնախավում կայնությունը կպահպանվի եւ կադրային ջարդ չի լինի եւ բանակում կմնա նույն ղեկավարությունը:

Նա նաեւ հայտարարեց, որ եթե հանկարծ սրանից հետո ժողովուրդը հիասթափվի մենք կհայտնվենք ավելի վատ վիճակում, քան որ կանք այսօրվա պայմաններում:

Կադրային ջարդ չի լինելու. Փաշինյան

Կադրային ջարդ չի լինելու. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ-ի հետ հանդիպման ժամանակ խոստացավ որ կադրային ջարդ չի լինելու:

«Դեռ չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանը օրինական ճանապարհով է վարչապետ դառնալու»

30.04.2018 14:28 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ

«Դեռ չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանը օրինական ճանապարհով է վարչապետ դառնալու»

ԱԺ խորհրդարանական խմբակցություններից ՀՅԴ-ն ու «Ծառուկյան» դաշինքնըստ էությանհայտարարեցինոր վաղը կայանալիք ՀՀ վարչապետի ընտրությանը պաշտպանելու են Նիկոլ Փաշինյանի թեկնածությունըԻսկ իշխող Հանրապետական խմբակցությունըթեպետ այդպես էլ թեկնածու չառաջադրեցբայց մինչ այժմ նաեւ չի էլ հայտարարել ՆՓաշինյանին սատարելու մասինՓաստացիստացվում էոր վաղը կա՛մ Նիկոլ Փաշինյանն է լինելու ՀՀ վարչապետկա՛մ ոչ ոքինչպես հենց ինքն էր ասումԱյս ամենի մասին «Իրավունքը» պարզեց ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ԶԱՏՈՒԼԻՆԻ տեսակետը:

Սրանք բոլորը ճառ ասողներ են. Քաղաքացիները Փաշինյանի կառավարության մասին

Ստացվում է, որ եթե բոլորն այն, ինչ հայտարարել են, քվեարկությամբ հաստատեն իրենց մտադրությունները, այսինքն` մեկը առաջադրվի, մյուսները չառաջադրվեն, այդ դեպքում, իսկապես, միակ թեկնածուն վաղը կլինի Նիկոլ Փաշինյանը: Բայց սա դեռ չի նշանակում, որ երաշխավորված է Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալը: Ինչպես գիտենք, Հանրապետական խմբակցությունը, որն ունի խորհրդարանում ձայների մեծամասնություն, չառաջադրելով իր թեկնածուին` որոշում էլ չունի պաշտպանելո՞ւ է Նիկոլ Փաշինյանին, թե՞ ոչ: Եվ եթե չպաշտպանի, այդ դեպքում, ուղղակիորեն Ն. Փաշինյանին ձայները չեն հերիքի, որպեսզի ընտրվի: Իսկ սա կնշանակի, որ, ըստ ՀՀ Սահմանադրության, մեկ շաբաթից նորից է լինելու վարչապետի ընտրություն: Այսինքն` կլինի երկրորդ փուլ: Այդ դեպքում նորից կորոշվի հարցը՝ ո՞վ է առաջադրվելու, ո՞վ՝ ոչ: Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը նորից է առաջադրվելու, եթե վաղը չընտրվի: Իսկ այդ ընթացքում կլինի՞ նոր թեկնածու, թե` ոչ, կախված է այն իրավիճակից, որը կլինի վաղն` ընտրության ժամանակ` այն քննարկումների շրջանակում, որոնք տեղի կունենան Ազգային ժողովում:

Բայց Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ դառնալու է վարչապետ եւ  կարողանալու է հանրապետականներից  կորզել անհրաժեշտ ձայները:

- Փաշինյանն ուղակիորեն առանց թաքցնելու ասում է, որ բոլոր օրինական, թե անօրինական ճանապարհով հասնելու է նրան, որ ՀՀԿ խմբակցության մի մասը գնա իր կողմը: Սակայն, ուզում եմ ասել, որ ինձ համար այդքան էլ տպավորիչ չէ Նիկոլ Փաշինյանի այդ վստահությունը, որովհետեւ իր կողմնակիցները բոլորովին չեն թաքցնում, որ պատրաստ են ամենատարբեր ճնշումներ գործադրել, այդ թվում՝ ոչ այնքան օրինական` հրապարակելով պատգամավորների հասցեներ, հեռախոսհամարներ: Իհարկե, կուզեի սխալվել, բայց  կարծում եմ՝ կլինեն ճնշումներ կոնկրետ պատգամավորների վրա հենց ընտրության օրը: Նրանց կուղեկցեն ցուցարարների երթերը: Մենք ծանոթ ենք այդպիսի մեթոդների, նախկինում էլ են եղել, բայց, որպես կանոն, այն ոչ մի լավ բանի չի բերում, որովհետեւ երկար ժամանակ հետք է թողնում դրան մասնակից մարդկանց վրա: Եվ եթե ոչ ֆիզիկական, ապա հոգեբանական առումով: Ինձ մնում է խորհուրդ տալ Նիկոլ Փաշինյանին, եթե, իհարկե, կլսի, հասնի իր նպատակներին, բացառապես օրինական մեթոդներով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Անահիտ Մութաֆյանը՝ Նիկոլին

Անահիտ Մութաֆյանը՝ Նիկոլին

«Եթե ապագա ժողովրդավար Հայաստանի վարչապետը սա է՞, ով կարող է կանանց հեռախոսահամարներ բաժանել, որպեսզի իր երկրպագուները հայհոյեն հայ կանանց, ինչէ թե նրանք այլ կարծիքի են ուրեմն էլ ինչի՞ մասին է խոսքը։ Արդեն չափերն անցնում են մեր պայքարիստները»։

Ինչո՞ւ Նիկոլը նորից խոսեց մարտի 1-ից

30.04.2018 12:35 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ինչո՞ւ Նիկոլը նորից խոսեց մարտի 1-ից

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց որ իր առաջին գործը լինելու է մարտի 1-ի դեպքերի բացահայտումը: Այսպիսով, Նիկոլը, որը որ մարտի 1-ի դեպքերի իրական մեղավորներից մեկն է եւ ով 10 տարի շարունակ իրեն դնելով զոհերի իրավունքների պաշտպանի տեղ 10 տարի շահարկեց հարցը իր քաղաքական նպատակների համար, նորից պատրաստվում է քաղաքական դիվիդենտներ հանել այդ ողբերգությունից:

Իսկ որո՞նք են այդ դիվիդենտները. հայտնի է, որ Նիկոլի վարչապետությունը հնարավոր է Ազգային ժողովում կոալիցիոն մեծամասնություն ձեւավորելու հիման վրա: Անգամ, եթե ՀՀԿ-ից Նիկոլի մոտ տեղափոխվեն ինչպես սպասվում է 8-9 պատգամավոր, Նիկոլի խմբակցությունը չի գերազանցի 17-18 անդամի սահմանը: Այսինքն` նա պետք է կոալիցիա ստեղծի Ծառուկյան դաշինքի եւ ՀՅԴ-ի հետ: Այս դեպքում կոալիցիայի ամենամեծ խմբակցությունը կլինի Ծառուկյան դաշինքը եւ չի բացառվում, որ ինչ-ինչ հարցերով կփորձի թելադրել իր պայմանները: Այդ պարագայում հո ամեն անգամ Նիկոլը իր կողմնակիցներին չի հանելու փողոց փակելու: Ուստի նա պետք է ունենա նաեւ այլ  ազդեցության լծակներ Ծառուկյան դաշինքի դեմ: Եվ ահա այստեղ Նիկոլին նորից պետք եկավ մարտի 1-ի գործը: Չէ՞ որ մամուլում բազմիցս գրվել է, որ Ծառուկյանի թիկնապահները 2008թ. մարտի 1-ին մասնակցել են ընդդիմադիր ցույցը ցրելու գործին եւ գուցե մի քացի էլ նրանցից բաժին է հասել անձամբ Նիկոլին:

«Դուք լավ չեք պատկերացնո՞ւմ, թե որ երկրի վարչապետ եք ընտրվել». Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջ

Երկրորդ թիրախը, իհարկե, Քոչարյանն է, որը հրապարակավ դժգոհություն հայտնեց Նիկոլի փողոցային հեղաշրջումից: Հասկանալի է, որ Քոչարյանը ունի հզոր լծակներ թե՛ ներքաղաքական դաշտում, թե՛ արտաքին կապերում եւ, իհարկե, ֆինանսական լուրջ ռեսուրսներ:

Եվ երրորդ թիրախը Սերժ Սարգսյանն է եւ իր թիմակից օլիգարխները: Թեեւ, արտաքուստ տպավորություն է ստեղծվում, որ Սերժ Սարգսյանի հետ ձեռք է բերվել  պայմանավորվածություն, այնուամենայնիվ, Նիկոլը հասկանում է, որ ինչքան էլ Հանրապետականը թուլանա, այնուամենայնիվ, խորհրդարանում կունենա շուրջ 30 հոգանոց խմբակցություն: Իսկ փողոցում ազդանշան տվող մեքենաները «խիարի» նման մի բան են: Մի օր էլ կարող են թարս բուսնել:

Չեմ պատատրաստվում լինել և՛ ՀՀ վարչապետ, և՛ դատախազ, և՛ դատավոր, և՛ քննիչ. Ծառուկյանի հարցում Փաշինյանի դիրքորոշումը փոխվե՞լ է

30.04.2018 11:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ

Չեմ պատատրաստվում լինել և՛ ՀՀ վարչապետ, և՛ դատախազ, և՛ դատավոր, և՛ քննիչ. Ծառուկյանի հարցում Փաշինյանի դիրքորոշումը փոխվե՞լ է

Այսօր խորհրդարանում «Ելք» խմբակցության նիստից հետո վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանի նախկին դիրքորոշումը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ փոխվել է։

 

Լրագրողները Փաշինյանի հետ ճեպազրույցում նկատեցին, որ նրան վարչապետի թեկնածության հարցում աջակցում են այնպիսի գործարարներ, ովքեր, ըստ տարբեր լուրերի, երկար տարիներ հրաժարվել են հարկեր վճարելուց և հետաքրքրվեցին, թե չի՞ կաշկանդի դա Փաշինյանին, որ նրանց բերի հարկային դաշտ։

Ի պատասխան Փաշինյանը նշեց, որ ինքը չգիտե՝ ում մասին է խոսքը, սակայն լրագրողը հստակեցրեց. «Ես խոսում եմ պարոն Ծառուկյանի մասին»։

Այդուհանդերձ, Փաշինյանն արձագանքեց, որ ինքը երաշխավորելու է, որ Հայաստանի Հանրապետությունում կլինի լիարժեք օրինականություն ու հավելեց. «Ես հիմա չեմ կարող որևէ մեկի մասին հայտարարություն անել մեղավորության կանխավարկածով։ ՀՀ բոլոր քաղաքացիների վերաերյալ գործում է անմեղության կանխավարկածը»։

Լրագրողը փորձեց հստակեցնել՝ արդյոք Փաշինյանի դիրքորոշումներում փոփոխություն է տեղի ունեցել ու հիշեցրեց տարբեր գործարարների վերաբերյալ Փաշինյանի քննադատական հայտարարությունները։

«Մեղմացման մասին խոսք լինել չի կարող։ Խոսքն այն մասին է, որ երբ մենք իշխանություն ներկայացնենք, իշխանության թևերի տարանջատումը ամենակարևոր սկզբունքներից մեկն է։ Չի կարելի, երբ նույն մարդը երկրում հա՛մ վարչապետ է, հա՛մ դատավոր, հա՛մ դատախազ, հա՛մ ամեն ինչ, հա՛մ օպերատիվ աշխատող, այդ ժամանակ պրոբլեմներ են սկսվում։ Ես կարծում եմ, որ իշխանության դերը իշխանության մարմինների, թևերի բնականոն գործունեության ապահովումն է, այսինքն՝ դրա քաղաքական պատասխանատվությունն ընկնում է կառավարության վրա։ Մնացած գործառույթները այդ մարմինները պետք է իրականացնեն։ Ես կարող եմ երաշխավորել, որ իշխանության տարանջատման սկզբունքը կպահպանվի։ Ես չեմ պատրաստվում ՀՀ վարչապետի կարգավիճակում լինել և՛ վարչապետ, և՛ դատախազ, և՛ դատավոր, և՛ քննիչ։ Հակառակ դեպքում մենք կընկնենք մի դաշտ, երբ մի կետից որոշվում է՝ ով է մեղավոր, ով՝ անմեղ», - արձագանքեց Փաշինյանը։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА