o C     05. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ-ը մշտապես գտնվել է պատերազմական վիճակում, սակայն Լևոն Տեր Պետրոսյանին դա չի անհանգստացրել

09.04.2020 11:24 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՀՀ-ը մշտապես գտնվել է պատերազմական վիճակում, սակայն Լևոն Տեր Պետրոսյանին դա չի անհանգստացրել

Արթուր Թովմասյանը գրում է

Պատերազմի երկրոդ ճակատն ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի, որով փորձ է անում օգնել իշխանություններին՝ Նիկոլին:

Նախագահ Արմեն Սարգսյանը կարևորում է ազգային արժեքները, բայց մատը մատին չի տալիս

Լևոն Տեր-Պետրոսյանն իր «Պատերազմական վիճակի թելադրանքով» հոդվածի շրջանակներում ընդդիմությանը կոչ է անում դադարեցնել շուրջօրյա տքնաջան աշխատանքով զբաղված իշխանությունների նկատմամբ անվստահություն և ատելություն սերմանելու քարոզչությունն ու գործողությունները:
Հարց է ծագում՝ այդ ո՞ր իշխանությունների նրանց, որոնց «Դուրս արի փողոց», «թու-թու-թուները» «պինցետը» «կորոնավիրուսն ում շունն է», «նախադպրոցական և ուսումնական մյուս հաստատությունները փակելու անհրաժեշտությունը չկա», «թեստ անցնելու անհրաժեշտությունը չկա», «առողջ մարդկանց ոչինչ չի պատահի», «կանխարգելիչ միջոցառումներն էլ ավելի շատ են, քան զարգացած և հարուստ երկրներում» վարչապետի և իր «թիմի» հայտարարությունները հասցրեցին այս աղետալի վիճակին:

Գիտեք ինչն է հետաքրքիր, որ Հայաստանի Հանրապետությունը մշտապես գտնվել է պատերազմական վիճակում, սակայն Լևոն Տեր Պետրոսյանին դա չի անհանգստացրել և չնդունելով 2008թ. նախագահական ընտրությունների արդյունքները, նույնիսկ երկրի անվտանգության ու Ղարաբաղի հարցում զիջումների գնալու գնով 2008թ. մարտի 1-ին և լույս 2-ի գիշերը կազմակերպել է զանգվածային բողոքի գործողություններ, անկարգություններ, ոստիկանության հետ բախումներ, որի հետևանքով զոհվել է 10 անձ և վիրավորվել` հարյուրավոր մարդիկ:

Ավելին, զանգվածային անկարգությունները դադարեցնելու նպատակով անգամ Գարեգին Բ կաթողիկոսն է փորձել հանդիպել Տեր-Պետրոսյանին, սակայն վերջինս Վեհափառին չի ընդունել և տան դռան շեմից ետ է ուղարկել, իսկ այժմ Տեր-Պետրոսյանը ընդդիմադիրներին կոչ է անում չբացել պատերազմի երկրորդ ճակատը, իսկ իրականում պատերազմի երկրորդ ճակատ բացում և վարում են օրվա իշխանությունները` անտեսելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչը՝ դադարեցնել կրակը աշխարհի բոլոր կոնֆլիկտային հատվածներում, բոլոր պատերազմող երկրներում՝ աշխարհի առաջ ծառացած կորոնավիրուսային համաճարակի պատճառով:

Հ.Գ. Ոչ ոք չի մոռացվում, ոչինչ չի մոռացվում.
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան.
Եվ թող տեսնեն ի՛մ աչքերի մեջ կախվածի,
Իմ բո՛րբ երկիր, լուսապսակ քո ապագան։
Թող դուրս ընկած իմ աչքերի մեջ կախվածի
Նոքա տեսնեն պայծառ օրերդ ապագա,—
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ո՛չ մի ստվեր կախաղանին թող մոտ չգա․․

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА