o C     03. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ-ում 1 օրում կորոնավիրուսից մահացել է ռեկորդային թվով՝ ավելի քան 1700 մարդ․ CNN

08.04.2020 13:48 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ-ում 1 օրում կորոնավիրուսից մահացել է ռեկորդային թվով՝ ավելի քան 1700 մարդ․ CNN

ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսի հարուցած բարդություններից 1 օրում մահացել է ռեկորդային թվով մարդ՝ ավելի քան 1700։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներին։ Նախկին ամենաբարձր ցուցանիշը գրանցվել էր ապրիլի 4-ին, երբ հաղորդվել էր մոտ 1344 զոհի մասին։

Ոստիկանությունը կորոնավիրուսից մահացած անձանց անձնական տվյալների արտահոսքի մասին տեղեկություն չունի

Մահվան դեպքերի զգալի մասը բաժին է ընկնում Նյու Յորքին։ Այնտեղ մահացել է 4009 մարդ։ Քաղաքը հանդիսանում է ԱՄՆ-ում կորոնավիրուսի համաճարակի էպիկենտրոնը։ Ընդհանուր առմամբ երկրում վիրուսից մահացել է 12,800 մարդ։

Ներկայում երկրում COVID-19-ով է վարակված 400 հազար մարդ, 22 հազարն առողջացել են։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА