o C     06. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​Աղոթել` նշանակում է մտածել ինչպես Աստված. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան

24.03.2020 23:09 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
​​​​​​​Աղոթել` նշանակում է մտածել ինչպես Աստված. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մարտի 22-ին նշեց Մեծ Պահքի հինգերորդ կիրակին, որը կոչվում է՝ Դատավորի: Նախօրեին Մայր Աթոռը հայտարարել էր, որ կորոնավիրուսի հետեւանքով հայտարարված կարանտինով պայմանավորված՝ Հայ Եկեղեցիներում Սուրբ Պատարագները պետք է մատուցվեն առանց հավատացյալների, եւ հավատացյալ ժողովուրդը Պատարագներին պետք է հետեւի ուղիղ հեռարձակմամբ` հեռուստատեսությամբ եւ համացանցով: Այսպես Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Սուրբ Պատարագ, որի ժամանակ քարոզեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանապետ Գերաշնորհ Տ. ԱՐՇԱԿ եպիսկոպոս ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:

Ավագ շաբաթվա արարողությունները եւ Սուրբ Պատարագները կշարունակեն անցկացվել դռնփակ

Դատավորի կիրակին իր անվանումը ստացել է Սուրբ Գրքի հայտնի Դատավորի առակից, որով Քրիստոս ընդգծում է աղոթքի կարեւորությունը եւ պատվիրում. «Հարկ է միշտ աղոթել եւ չձանձրանալ» (Ղուկ 18:1):  Անդրադառնալով աղոթքի համընդհանուր բնույթին՝ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը նշեց. «Երբեմն ոմանք ամենազոր երեւալու մարմանջով` պնդում են, որ իրենք չեն հավատում Աստծուն, հետեւաբար` չեն աղոթում: Այսպիսի մարդիկ տրված են ինքնաբացարձակացման մոլուցքին: Բայց այնտեղ, ուր ավարտվում է մարդկային կարողությունը եւ սպառում մարդկային ուժն ու զորությունը, ահա այդտեղ հենց սկսվում է ամենազորին դիմելու անհրաժեշտությունը: Հետեւաբար, եթե չկա մարդ, որ ամենազոր է` ուստիեւ չկա մարդ, որ չի աղոթում»:

​​​​​​​Խայտառակ դրություն՝ Երեւանի փողոցներում (Տեսանյութ)

Խոսելով աղոթքի բնույթի եւ էությանը առնչվող որոշ առանձնահատկությունների մասին՝ քարոզիչ Սրբազանը հարցադրում կատարեց. «Իսկ ինչպե՞ս աղոթել եւ ի՞նչ է նշանակում աղոթել: Աղոթել նշանակում է մտածել ինչպես Աստված, վերանալ ժամանակային, տարածական կապանքներից, մտածել կյանքի մասին ո՛չ իբրեւ երկրավոր կյանքի մի տեւողություն, այլ կյանքը դիտարկել հավերժության համատեքստում: Աղոթել նշանակում է վստահել, հավատալ ո՛չ միայն Աստծո գոյությանը, ճանաչել ո՛չ միայն այն փաստը, որ Աստված է ստեղծել մարդկանց, երկինքն ու երկիրը, եւ այն ամենն, ինչ-որ գտնվում է նրանում, այլ վկայել այն հավատքը, որ Աստված ներգործում է մեր կյանքում, Աստված ներազդում է աշխարհում ընթացող իրադարձությունների ու երեւույթների վրա»:

Այլընտրանքային լուրեր 03․04․2020

Անցում կատարելով աղոթքի հաջորդ կարեւոր առանձնահատկությանը՝ Սրբազան Հայրը նշեց. «Աղոթել նշանակում է ձերբազատվել կանխատրամադրվածություններից: Երբեմն մեզ թվում է, որ մեր ամեն մի աղոթք` ուղղված Աստծուն ուղիղ պատասխան պիտի ստանա: «Տեր Աստված քեզնից ունեմ այս խնդրանքը եւ պիտի կատարես սա»: Կանխատրմադրված այս ձեւակերպումը բացարձակ խորթ է աղոթքի էությանը: Ինչպես առավոտյան ժամերգության ընթացքին մենք ասում ենք. «Տեր Աստված, դիմում ենք քեզ, քանի որ դու ինքդ ավելի լավ գիտես մեր կարիքներն ու պետքերը, քան ինքներս գիտենք այդ մասին» (ժամագիրք): Ուրեմն՝ պետք է ձերբազատվել, այն կանխատրամադրվածությունից, որ ցանկացած բան, ինչ մենք խնդրում ենք Աստծուց, դա է լավագույնը եւ անհրաժեշտը, որ մեզ պետք է տրվի»:

Սրբազան Հայրը հաստատեց, որ աղոթել նշանակում է կենտրոնանալ եւ առանձնանալ«Չափազանց դժվար է կենտրոնանալ, կյանքի հարահոսից կտրվել, դադարեցնել վազքը ու հեւքը: Քրիստոս մեզ կոչ է անում. «Դու երբ աղօթես, մտի՛ր քո սենեակը, փակի՛ր քո դռները եւ ծածո՛ւկ աղօթիր քո Հօրը» Մատթ. (Զ:6): Սա ընդամենը ցուցադրականությունից հրաժարվելու մի պատվեր չէ: Քրիստոս մեզ պատգամում է, որպեսզի ամբողջապես կենտրոնանանք, լիարժեքորեն ձերբազատվենք առօրեական հոգսերից, մտազբաղումներից, մտագրոհումներից ու երեւակայության արշավներից: Չտարվենք կողմնակի զրույցներով` Աստծու հետ զրուցելու համար: Աստծու հետ զրույցի համար պետք է ունենալ լիարժեք ազատ միտք եւ հոգի, այս դեպքում մեր աղոթքը եւ մեր զրույցը Աստուծո հետ կհաջողվի»,- ասաց Արշակ Սրբազանը:

Եթե դիակ, ապա` վառել

Չթերագնահատելով մարդկային կարողությունները, գիտությունը, նվաճումները՝ Սրբազանը նշեց, որ պետք է ապավինել Աստոծո հաջողությանը, Աստծո աջակցությանը, որովհետեւ Աստված պիտի օրհնի մեր նախաձեռնությունները, մեր ծրագրերը ու մեր գործողությունը: Ինչպես Սուրբ Գրքում է ասում, եթե Տերը չօրհնի այն տունը, որը կառուցվում է, իզուր է այն կառուցողների ջանքերը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА