o C     31. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՍՈՐՈՍԱԿԱՆՆԵՐԸ ԿԱՐՈ՞Ղ ԵՆ ՕԳՆԵԼ «ՇԵՖԻՆ»

13.03.2020 20:42 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՍՈՐՈՍԱԿԱՆՆԵՐԸ ԿԱՐՈ՞Ղ ԵՆ ՕԳՆԵԼ «ՇԵՖԻՆ»

Սիրիական Իդլիբի հետ կապված, Պուտին-Էրդողան հանդիպումի շեմին, «Financial Times»-ում լույս տեսած Ջորջ Սորոսի հոդվածը, ինչպես եւ սպասվում էր, մեծ արձագանք ստացավ Հայաստանում եւս: Եվ դա բնական էր. այդ հոդվածով Սորոսը կոչ էր անում Եվրոպային՝ սատարել Թուրքիային՝ Ռուսաստանի հետ հակամարտության  մեջ:

ՉԻՆԱՍՏԱՆԸ ԿԻՄ ՉԵՆ ԸՆԻՆ ՕԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԺԻՇԿՆԵՐ Է ԳՈՐԾՈՒՂԵԼ ՓՀԵՆՅԱՆ

 

ՍՈՐՈՍԸ ՆՈՐԻՑ ԴԵՄՔՆ Ի ՑՈՒՅՑ ԴՐԵՑ

Ավելի պարզ, պատկերը սա է. Սորոսն այդկերպ փորձում էր Եվրոպային դրդել մեր թշնամու՝ Թուրքիայի օգտին քայլեր կատարել ընդդեմ մեր դաշնակցի՝ ՌԴ-ի: Ընդ որում, մի այնպիսի հարցով, որն իր հերթին է ոչ թե պարզապես դեմ հայ ժողովրդին, այլ մեզ համար պարունակում է մահացու վտանգ: Այսինքն, այն ողջ ժամանակահատվածում, երբ Թուրքիան Սիրիայում գործում էր արեւմտյան ուլտրալիբերալիզմի հետ ձեռք ձեռքի տված ու ընդդեմ Դամասկոսի եւ Մոսկվայի, այդ քաղաքականության հետեւանքները նաեւ հայ ժողովուրդն էր անմիջականորեն սեփական մաշկի վրա զգում: Հիշեցնենք Քեսաբի, Հալեպի հայտնի իրադարձությունները, որոնց ժամանակ Անկարան իր վերահսկած գրոհայիններին ուղղակիորեն «քսի էր տալիս» նաեւ հայերի վրա՝ ժողովրդի, եկեղեցիների, մշակութային օբյեկտների եւ այլն: Եվ հենց այդ փուլում էր, որ սիրիահայ երբեմնի հզոր գաղութից մնացին միայն փշրանքներ: Հետագայում, երբ ռուս-թուրքական ծայրահեղ լարվածություններից հետո Էրդողանն, այնուամենայնիվ, վազեց Մոսկվա ներողություն խնդրելու, ստիպված էր նաեւ Սիրիայում էապես իր ջարդարարության ախորժակը զսպել: Հենց այդ «դավաճանության» համար էր, որ ուլտրալիբերալիզմը փորձեց նաեւ Թուրքիայում «գունավոր հեղափոխություն» սարքել՝ Էրդողանին տապալելու համար, եւ որը Մոսկվայի ամենաուղղակի միջամտության շնորհիվ ձախողվեց: Արդյունքում, կտրուկ սրվեց ուլտրալիբերալիզմի հետ Անկարայի հարաբերությունները, եւ Էրդողանը մինչեւ իսկ Թուրքիայից վտարեց Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպությունը՝ հրապարակավ մեղադրելով հակապետական «հեղափոխությունների» կազմակերպման մեջ. «Թուրքիայում տեղի ունեցած որոշ բողոքի ակցիաների մասնակիցներ ֆինանսավորվել են Սորոսի հիմնադրամի կողմից»:

Լուկաշենկոն պատմել է, թե ոստիկանությունը ինչպես կարող է օգնել կորոնավիրուսի դեմ պայքարում

Մի խոսքով, իրողությունը հետեւյալն է. սորոսանմանների համակարգի հետ Անկարայի գործակցության պայմաններում մահացու վտանգի մեջ են հայտնվում սիրիացիները, այդ թվում՝ սիրիահայերը: Մոսկվայի հետ Անկարայի համագործակցության պայմաններում դա կանգ է առնում: Վերադառնանք Սորոսի հիշատակած հրապարակմանը: Իմաստը միանգամայն պարզ է. դա, ըստ էության, Էրդողանին հղված առաջարկ էր՝ մինչեւ վերջ գնալ Պուտինի հետ հարաբերությունները սրելուն՝ հույսը դնելով արեւմտյան օժանդակության վրա: Այսինքն, վերադառնալ` մասնավորապես հայության համար մահացու վտանգավոր երբեմնի քաղաքականությանը՝ ուլտրալիբերալների աջակցությամբ պայքար ՌԴ-ի դեմ: Բայց չէ, Սորոսը կա՛մ արդեն շատ է ծերացել, կա՛մ էլ այնպիսի անելանելի վիճակում է, որ հույսը դրել է նման պարզունակ խաղերի վրա: Մի՞թե հույսեր ուներ, որ փորձված աղվես Էրդողանը երկրորդ անգամ կհայտնվի նույն թակարդում: Եվ Պուտինի հետ հանդիպումն էլ նույնը ցույց տվեց. Էրդողանի համար ավելի գերադասելի էր թեկուզեւ իր համար ոչ այնքան ձեռնտու պայմանավորվածությունը Մոսկվայի հետ, քան ռուսների հետ հակամարտության խորացումը՝ հանուն սորոսանմանների խոստացած «ոսկե սարերի», որոնք այդպես էլ չէին տրվելու:

Մերկելը խոստացավ օգնել Իտալիային ՝ կորոնավիրուսի դեմ պայքարում

 

ՈՒՄ Է ՊԵՏՔ ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱԽՈՒՄԸ

Սորոսն ու նրա ներկայացրած աշխարհաքաղաքական թեւը այս նամակով հերթական անգամ մեկ պարզ իրողություն ի ցույց դրեցին: Նրանք դեռ փայփայում են Մոսկվային ամեն մի առիթով, ամեն մի հնարավոր ու անհնար տարբերակով հարվածելու ծրագրեր, իսկ թե ում միջոցով, այդ ընթացքում քանի պետություն կտուժի եւ քանի մարդ կոչնչանա, թքած ունեն: Չմոռանանք, որ նման մի խաղալիքի դերում էլ տեսնում են Հայաստանը: Սկսած ռուսական ռազմաբազան հեռացնելու հին պահանջներից ¥որոնք, չմոռանանք, հիմնականում առաջ են մղում մեր երկրում գործող «մաքուր» սորոսական կադրերը¤ եւ մեր իշխանական համակարգը իրենց կամակատարներով լցնելուց, վերջացրած հետեւյալ պարզ իրողությամբ: Այն, որ Թուրքիան ունի հսկայական հետաքրքրություններ եւ դրանով ՌԴ-ի հետ մի շարք խորքային հակասություններ նաեւ մեր տարածաշրջանում, հայտնի փաստ է: Եվ այն, որ Իդլիբի հետ ռուս-թուրքական հակամարտությունը եթե հանկարծ խորանար պատերազմական ուղղությամբ, ապա դա նաեւ արցախյան պատերազմի վերսկսման լրջագույն խթան էր դառնալու, դա էլ իր հերթին քիչ կասկածների տեղիք է տալիս: Այսպիսով, երբ Սորոսն անձամբ ի ցույց է դնում, որ ռուս-թուրքական պատերազմ հրահրելն իր աշխարհաքաղաքական թիմի շահերի շրջանակներում է, այստեղ մեկ պարզագույն հարց է ծագում՝ իսկ ինչո՞վ են զբաղված մեր հայաստանյան սորոսականները: Կարո՞ղ են նրանք շրջանցել իրենց «կերակրողի» քաղաքական շահերն ու մտածել երկրի շահերի մասին. իհարկե, ծիծաղելի կլիներ նման միտքն անգամԱմեն դեպքում, նախօրեին լրագրողը փորձում էր Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամների» կողմից կազմակերպած հայաստանյան քննարկումներից մեկի ժամանակ հայաստանյան գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանից մի կերպ կարծիք ստանալ՝ Թուրքիային աջակցելու Սորոսի հայտարարության մասին, եւ թե այդ դեպքում ինչո՞վ է նրա հայաստանյան գրասենյակը, ի դեմս Լարիսա Մինասյանի, աջակցելու Թուրքիային: Տիկին Մինասյանին այլ բան չէր մնացել, քան նախ՝ լրագրողին արց տալը չթողնելն ու տալուց հետո այն անտեսելը: Մինչդեռ խնդիրն այսքանով էլ չի ավարտվում: Չմոռանանք նաեւ, որ նաեւ Արցախում է նիկոլյան «հեղափոխությունից» հետո նկատվում սորոսական ծրագրերի ակտիվացում: Բանը հասել է մինչեւ իսկ նախագահական ընտրություններում սորոսականի համարում ունեցող թեկնածուի ներգրավմանը: Ավելին, թեկնածուի, ում շատ աղբյուրներ համարում են վարչապետ Փաշինյանի հովանավորյալը: Եվ նորից վերադառնանք Սորոսի նամակին: Իհարկե, այն ինչ-որ տեղ նաեւ կարող էր պահի անելանելիությունից թելադրված լինել. ուր որ է Պուտինն ու Էրդողանը կպայմանավորվեն, եւ «ամեն ինչ կորավ, շեֆ»: Բայց նաեւ, այդ նամակը կարող է նաեւ ընկալվել ինչ-որ գործընթացի փորձ. «Էրդողան, եթե համաձայնվես, կարող է այսպես-այսպես լինել»: Ու այն, որ անգամ Պուտինի հետ պայմանավորվածությունից հետո Էրդողանը չի դադարում «ատամ ցույց տալ», հասկանալու խնդիր է: Համենայնդեպս, չբացառենք, որ Էրդողանը Սորոսի առաջարկը համարում է ռեզերվային տարբերակ եւ կարող է նաեւ թեքվել այդ ուղղությամբ: Ընդ որում, եթե Սորոսին հաջողվի «ոտքը պնդացնել» Արցախում, ապա դա կարող է դառնալ Էրդողանին հին քաղաքական կուրսին բերելու հավելյալ խթան: Նաեւ նկատենք, որ Մասիս Մայիլյանի եւ Սամվել Բաբայանի նկատմամբ Մոսկվան գնաց առավել քան կտրուկ եւ աննախադեպ քայլի՝ արգելելով նրանց մուտքը ՌԴ, այսինքն՝ ներկայացնելով որպես առնվազն անցանկալի անձ: Իսկ դա նաեւ ակնարկ է, որ Մոսկվան շատ ավելի լուրջ է նաեւ Արցախի ուղղությամբ, այսինքն՝ աշխարհաքաղաքական վտանգ այդտեղից, այնուամենայնիվ, տեսնում է:

Իտալիան Չինաստանին խնդրում է օգնել Covid-19-ի դեմ պայքարում

 

ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ ՀԱԶԻՎ ԹԵ ԼԻՆԵՆ

Այսպիսով, ոչ միայն Սիրիայի, այլ նաեւ հարավկովկասյան տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի շուրջ մթնոլորտի հարցը մեծապես կախված է այն հարցից, թե որ ուղղությամբ կգնան ռուս-թուրքական հարաբերությունները: Ընդ որում` նաեւ հասկանալի է, որ անգամ վատթարագույն սցենարների դեպքում դեռ կա այն հարցը, թե Թուրքիան ինչ շանսեր կունենա, եթե իրոք գնա ՌԴ-ի հետ հարաբերությունների սրման: Այստեղ նկատենք, որ Սորոսը Անկարային ակնարկելով Եվրոպայի աջակցության մասին՝ շրջանցեց ԱՄՆ-ի աջակցության հարցը: Դա կարելի է հասկանալ. սորոսականների թեւի հետ Թրամփի հարաբերություններն այն աստիճան են լարված, որ Թուրքիային օգնելու կոչը Թրամփի համար կարող էր հակառակն անելու ազդակ դառնալ: Ու նաեւ պատահական չէր, որ Պուտին-Էրդողան պայմանավորվածությունների ի հայտ գալուն պես, Վաշինգտոնը չհապաղեց ողջունել դրանք: Նաեւ դժվար է ասել, որ Սորոսին կհաջողվի Եվրոպայի աջակցությունն ապահովել: Ավելին, այս օրերին Թուրքիայի հետ Եվրոպայի հարաբերությունները նկատելիորեն սրվել են: Եվ մյուս կողմից էլ, եվրոպական առաջատար երկրները դեռ մինչ Պուտին-Էրդողան պայմանավորվածություններն էին ակտիվ կոբբիստական քայլեր կատարում այդ ուղղությամբ: Վերջապես, անկանխատեսելի իրավիճակ է ստեղծել նաեւ կորոնավիրուսը, այսինքն` միայն դա մոտակա ժամանակներս որեւէ կտրուկ քայլի հնարավորություն չի տալիս: Իսկ հեռանկարային առումով, թերեւս կասկածելի է, որ Եվրոպայի համար ընդունելի կդառնա ռուս-թուրքական հարաբերությունների սրացումը ռազմական ուղղությամբ: Առավել եւս, որ եթե Եվրոպան, ելնելով ՆԱՏՕ-ական պարտավորություններից, նման հակամարտության դեպքում ռազմական կողմի վերածվի, ու իրավիճակը տեղափոխվի գլոբալ պատերազմի դաշտապա անմիջապես էլ վերածվելու է հիմնական թիրախներից մեկին: Արդյունքում, թերեւս սորոսական աշխարհաքաղաքական թեւը միակն է, ով ՌԴ-Թուրքիա ռազմական բախումներից շահելու հույսեր ունի: Ուլտրալիբերալիզմը ներկայումս գտնվում է անկումային փուլում, որը կարող է անդառնալիության շեմից էլ անցնել, եթե Թրամփը վերընտրվի, ինչի հավանականությունը շատ մեծ է: Ընդ որում. ուլտրալիբերալները նաեւ ցայտնոտային վիճակում են. նախագահական ընտրություններն այս տարի են, իսկ ամերիկյան դեմոկրատական շրջանակներում անգամ տեսանելի չէ այն թեկնածուն, որը կկարողանա Թրամփին իրականում ձեռնոց նետել: Այս ողջ պատկերը խոսում է այն մասին, որ ինչքան էլ Սորոսը օգնության խոստումների մասին է ակնարկում Էրդողանին, սակայն միշտ էլ հաշվենկատ քաղաքականությունով աչքի ընկած Անկարան հազիվ թե ավելորդ պատրանքների ետեւից ընկնի: Խաղի մեջ մտնել՝ Մոսկվայի վրա հավելյալ ճնշումների համար, միգուցե, բայց ոչ ավելին: Սակայն միաժամանակ Մոսկվան եւս անշուշտ պատկերացնում է, որ Թուրքիան գործնականում ունի աշխարհաքաղաքական ռեսուրսների սահմանափակություն  եւ հազիվ թե նման հավելյալ զիջումների գնա: Այդ թվում՝ հարավկովկասյան տարածաշրջանում: Մի խոսքով, անակնկալների սպասել պետք չէ, թեեւ մեր տեղական սորոսիկները դեռ կփորձեն «իրենց հացը վաստակել»:

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է օգնել Իրանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА