o C     03. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՈՒՐԲԱԹ 13-Ի ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ ՉԵՂԱՐԿՎԵՑ ՎԻՐՈ՞ՒՍԻ ԶՈՐՈՒԹՅԱՄԲ

13.03.2020 20:38 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՈՒՐԲԱԹ 13-Ի ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ  ՉԵՂԱՐԿՎԵՑ ՎԻՐՈ՞ՒՍԻ ԶՈՐՈՒԹՅԱՄԲ

Ջերմուկում Նիկոլը դեռեւս լավատես էր, թե քարոզարշավը պետք է շարունակի, ու ընդհանրապես կորոնավիրուսն ո՞ւմ շունն է: Եվ լրագրողների հարցմանը ի պատասխան, թե քարոզարշավը շարունակվելու է, նա ասաց` ինչպես տեսնում եք, շարունակվում է: «Եթե անհրաժեշտություն ծագի ընդհատելու, կընդհատենք: Քանի դեռ չենք ընդհատել, ուրեմն նման անհրաժեշտություն չկա»: Նա դեռեւս չգիտեր (իսկ միգուցե շատ լավ գիտեր), որ ընդհատելու է իր անպատասխանատու քարոզչական արձակուրդը եւ դուրս է գալու «լայվ», ու բանը հասնելու է հայտարարությանը, որ ուրբաթ օրվա քարոզարշավը չի կայանալու:

ԱՆՃԱՐԱԿ ԴԻԿՏԱՏՈՒՐԱՅՈՎ ՈՉ ՄԻ ՀԱՐՑ ՉԻ ԼՈՒԾՎԻ

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ` ՈՐՊԵՍ ՀԱՆՐԱՔՎԵՆ ՉԵՂԱՐԿԵԼՈՒ ՊԱՏՐՎԱ՞Կ

Այն, որ կորոնավիրուսի իրական ծավալների մասին տեղեկատվությունը թաքցվում է, հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը. «Խիստ մտահոգ են կորոնավիրուսի վարակի շուրջ ստեղծված էպիդեմիոլոգիական իրավիճակով: Մարդիկ վախենում են բարձրաձայնել իրականությունը, բայց բժշկական աշխարհը փոքր է, եւ ներքին խոսակցությունները շատ ավելի բաց են: Կառավարությունը ավելի խիստ վերահսկողություն է սահմանել հիվանդների մասին տեղեկատվություն տրամադրելու վրա, քան վիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ: Հանրապետության տարբեր հիվանդանոցներից ինձ հասնում են լուրեր նոր հիվանդների մասին, այդ թվում` հղի, որոնց մասին տեղեկությունները խիստ գաղտնի են պահվում: Խուճապ չկա, բայց կա խորացող անվստահություն դիլետանտ եւ փնթի գործելաոճով մարդկանց հանդեպ, որոնք քաղաքական ամբիցիաները բավարարելու համար դեռեւս շոշափելի միջոցներ չեն ձեռնարկում վարակի թռիչքաձեւ տարածումը կանխելու ուղղությամբ»:

ԻՆՉ ԽՆԴԻՐՆԵՐ Է ԼՈՒԾՈՒՄ ՆԻԿՈԼԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՄԲ

ՀՀԿ փոխնախագահը նաեւ նախազգուշացրեց. «Մարդկանց մասին չեք մտածում, գոնե ձեր մասին մտածեք: Ժողովրդի զայրույթից չեք պլստալու, եթե իրավիճակը հսկողությունից դուրս եկավ»: Բայց նման է, որ Նիկոլն իր քայլասերված թիմով հանդերձ որոշեց ձեւ անել, որ մտածում է մարդկանց մասին: Ի վերջո, ե՛ւ ուրբաթ 13-ի հանրահավաքների չեղարկումը, ե՛ւ նույն ուրբաթ 13-ով դպրոցները, մանկապարտեզներն ու բուհերը փակելու որոշումը, ե՛ւ Արսեն Թորոսյանի ու Արայիկ Հարությունյանի կողմից ֆեյսբուքյան եթերում բլբուլ կտրելը այդ ձեւ անելուն էին ուղղված: Թերեւս, գերատեսչություններից միայն ՊՆ-ն քչից-շատից լրջմիտ մոտեցավ հնարավոր վարակի հարցին, հրապարակելով հետեւյալ հորդորը. «Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի արձանագրված դեպքերով պայմանավորված, ՀՀ զինված ուժերում, ի շահ զինծառայողների առողջական վիճակի եւ հնարավոր բարդություններից խուսափելու համար, դեռեւս շարունակվում են իրականացվող կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումները: Հաշվի առնելով վերոնշյալը եւ նպատակ ունենալով կանխել վարակի ներթափանցումը ՀՀ զինված ուժեր` հորդորում ենք. հարավորինս սահմանափակել այցելությունները ՀՀ պաշտպանության նախարարության ենթակա կառույցներ` ՀՀ ՊՆ վարչական համալիր, զորամասեր, ռազմաուսումնական եւ ռազմաբժշկական  հաստատություններ (հոսպիտալներ), խիստ անհրաժեշտության դեպքում վերոնշյալ հաստատություններ այցելելիս պարտադիր կրել պաշտպանիչ դիմակներ»:

«ԱՅՈ»-Ն ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ Է ԱՌՈՂՋ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

Սակայն իզուր չէ, որ համացանցում պտտվում են վարկածներ, որ Նիկոլը, տեսնելով, թե ակնհայտորեն խայտառակ է լինելու հանրաքվեում, շատ դոզավորված ձեւով մանիպուլյացնելով կորոնավիրուսի մասին տեղեկատվությունը, քայլ առ քայլ տանում է նրան, որ  հենց վիրուսի անվան տակ հանրաքվեն չեղարկվի կամ հետաձգվի բավականին անորոշ ժամանակով: Կարծում ենք` այդ վարկածները հիմնազուրկ չեն, առավել եւս, որ ՍԴ ներկայիս կազմը Նիկոլը կկարողանա շարունակել ներկայացնել որպես իր ստանձնած թաքուն պարտավորությունները իրականացնելու անհաղթահարելի խոչընդոտ:

«ԱՅՈ»-Ի ՏԵՂԸ ԱՂԲԱՄԱՆՈՒՄ Է, ԿԱՄ ԱՌԱՋ ԴԵՊԻ ՏԱՊԱԼՈՒՄ

ՌԵՊՐԵՍԻԱՆԵՐԸ ՈՒԺԵՂԱՑՎՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ...

Նիկոլի կառավարությունը աննախադեպ քայլ արեց` հատկացնելով 54 մլն դրամ հայտնի «ֆեյքաբուծարանին», որպեսզի վերջինս ստեղծի հզոր լրատվական կայք: Փաստորեն կոպտորեն խախտվեց վերջին 20-ամյակի սկզբունքը, որ պետական ԶԼՄ-ներ չպետք է լինեն, իսկ հանրային ռադիոն եւ հեռուստատեսությունը վերահսկվում են անկախ մարմինների կողմից, որոնց ընտրությունը սինխրոնիզացված չէ համապետական ընտրությունների հետ: Իսկ հիմա, փաստորեն, ուղղակիորեն ստեղծվում է պետական լրատվամիջոց, որը հարկատուի փողերով զբաղվելու է նույն հարկատուի ուղեղը լվանալով: Իսկ պետական լրատվամիջոցը բնորոշ է նախեւառաջ տոտալիտար համակարգերին, բայց ոչ ժողովրդավարություններին: Ու նաեւ զարմանալի չի լինի, եթե մի օր էլ քայլասերվածները գրաքննիչ մարմին ստեղծեն` սովետական «գլավլիտի» օրինակով: Սակայն հետաքրքրականն այն է, որ առավել քան 70 օր կալանքի տակ գտնված «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը հայտնվեց ազատության մեջ: Կալանքը չեղարկելու միջնորդությունը բավարարեց իր խիզախությամբ ու օբյեկտիվությամբ աչքի ընկած դատավոր Ալեքսանդր Ազարյանը, ով ժամանակին ազատ է արձակել Ռոբերտ Քոչարյանին: Հարց է ծագում` այդ ինչպե՞ս եղավ, որ Թավադյանի գործը թույլ տվեցին մակագրել հենց այդ դատավորի վրա: Բայց նաեւ սկսեց շատ ակտիվ գործել Նիկոլի կողմից հովանավորված խուլիգանախումբը` այսպես կոչված «հեղափոխության պահապանները»: Արդեն բանը հասավ նրան, որ մեծ խմբով ապօրինաբար ներխուժել էին մի քաղաքացու գրասենյակ, ով հայհոյել էր Նիկոլին, ու նրան ստիպել էին տեսախցիկի առաջ ներողություն խնդրել: Ու նաեւ հայտարարել էին, որ այդպիսի դեպքերում բոլորին են այցելելու: Սակայն շաբաթն ուրբաթից շուտ եկավ, ու Ոստիկանության Նաիրիի բաժնում այդ այլանդակ հեռուստաեթերի կապակցությամբ սկսեցին նյութեր նախապատրաստել: Այսինքն` մի ձեռքով այդ այլանդակ խմբի միջոցով փորձում են ահուսարսափ տարածել, բայց մյուս ձեռքով իրավապահներով են դրանց զսպում: Եվ, ի վերջո, հանրահավաքին  դրան անդրադարձավ եւ Նիկոլը: «Երեկ մի խումբ մարդիկ, որ հանդես են գալիս` որպես «Թավշյա հեղափոխության պահապաններ», գնացել են մի մարդու մոտ, ով իմ հասցեին ինչ-որ վատ բան է ասել կամ հայհոյանք է ասել, պահանջել են ներողություն խնդրել, կամ ինչ-որ նման բան: Դա անընդունելի է ինձ համար: Երկու օր է` խոսում ենք, որ հայհոյանքին հայհոյանքով չպիտի պատասխանենք, վիրավորանքին վիրավորանքով չպիտի պատասխանենք, մարդիկ մեր անունից կամ իրենց անունից գնում են, նման գործողություններ են անում»,- նշեց նա` ընդգծելով, որ դատապարտում է նման գործողությունները: Այսինքն` Նիկոլը փաստացի փուռը տվեց իր հավատարիմ ահաբեկչախմբին, որը «Ֆեյսբուքում» արդեն ստացել է արհամարհական «Նիկոլի մարտական տուզիկների սկաուտական ակումբ» դիպուկ անվանումը: Հետաքրքրական է նաեւ այն, թե Նիկոլն ինչպիսի թվեր է կրակել հանրաքվեի վերաբերյալ: 800 հազարից մինչեւ 1 մլն 100 հազար «այո», «այո»-ների 98 տոկոս: Արդյո՞ք ենթադրելի չէ, որ նա գլխանց որոշել է հանրաքվե չանել եւ այդ պատճառով հանգիստ սրտով օդ է կրակում ցանկացած թվեր: Բայց, միեւնույնն է, անկախ այդ ամենից, Նիկոլը շարունակում է բանակն ու հերոսներին վարկաբեկելու իր զազրելի առաքելությունը: Դրա առնչությամբ ռազմական-քաղաքական գործիչ, հայտնի հետախույզ Գեւորգ Գեւորգյանն իրավացիորեն նկատում է. «Երկրի թիվ մեկ պատասխանատուն հոգեբանական ասպատակության է ենթարկում հասարակության ցածր իրավագիտակցություն ունեցող հատվածին: Բոլոր տեսակի դիսկուրսները արժեզրկված են, հարմարեցված բացառապես Նիկոլի մտածողությանը, որը, ինչպես տեսնում ենք, այդպես էլ դեղին մամուլի, գոռում-գոչյունի, անպատասխանատու խոսքերի, անհիմն մեղադրանքների տիրույթից այդպես էլ դուրս չեկավ: Դուրս չեկավ, ոչ ամենեւին այն պատճառով, որ չգիտակցեց, որ վարչապետ է, այլ որովհետեւ այդպես, այդ դիքերից հարմար է թիրախավորել ազգայինը, ազատամարտը, հերոսներին, պետությունն ու պետական ինստիտուտները, մեր անվտանգությունն առհասարակ: Այս պարագայում անձը չէ խնդիրը, այլ սա մեխանիզմ է գործադրված պետության դեմ, ազգային արժեքների դեմ, մեր ազգային ինքնության դեմ: Երկիրը, բոլոր հնարավոր կողմերից վնասներ է կրում. Ամենաառաջնային հարցն անգամ` Արցախի միջազգային ճանաչման գործընթացը, նույնպես փորձ է արվում տրանսֆորմացնել, փոխարինել համատեղ բնակության գոտիների ստեղծման ծրագրով: Այս ծրագիրը, որով փորձելու են կողք կողքի բնակեցնել հայերին եւ ադրբեջանցիներին, ոչ այլ ինչ է, քան նոր պատերազմ` նոր սերնդի ուսերին»:

Ո՞վ քցեց Նիկոլին «հանրաքվեի փոսը» եւ ի՞նչը կարող է նրան փրկել

Ի դեպ, նաեւ շատ մտահոգիչ է, որ Նիկոլը հայտարարեց, թե 42 մլն դոլարի գնվել է ոչ պիտանի սպառազինություն: Նախ դա պարզապես սուտ է, իսկ երկրորդը` անգամ եթե դա իրականություն լիներ, այդպիսի բան հրապարակելը պարզապես դավաճանություն է: Չէ՞ որ դա բաց տեքստով «քաղաքակիրթ» Ալիեւին ուղարկվող հաղորդագրություն է, թե մեր բանակի զենքերը անպիտան են, հանգիստ կարող է հարձակվել: Ինչեւէ, Նիկոլի իշխանավարման ամեն մի լրացուցիչ օրը իրական մեծ չարիք է երկրի եւ ազգի համար:

ԱՌԱ°Ջ, ԴԵՊԻ «ԵՐԿԻՐ- ՍՊԻԴ-ԻՆՖՈ»

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА