o C     07. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Թրանսփարենսի ինթերնեշնլը» մի բան պետք է հիշի` եկեղեցին իրենց համար անձեռնմխելի է եւ վերջ»

03.03.2020 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Թրանսփարենսի ինթերնեշնլը» մի բան պետք է հիշի` եկեղեցին իրենց համար անձեռնմխելի է եւ վերջ»

Հայտնի սորոսական կազմակերպություններից մեկը` «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպությունը, անհասկանալի պայմաններում եւ անհասկանալի վայրերում անցկացրել է հարցումներ 1500 հոգու շրջանակում եւ «պարզել», որ «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ամենակոռումպացված կառույցն է Հայաստանում», ընդ որում` հարցման պատասխանատուները պնդում են, թե եկեղեցին ավելի կոռումպացված է, քան պատգամավորները, նախարարությունները, վարչապետի աշխատակազմը, ԱԺ նախագահը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ՀՀ նախագահն ու իր աշխատակազմը եւ մի շարք այլ մարմիններ: Այս մասին «Իրավունքը» զրուցեց «Կոռուպցիայի հակազդման ասոցիացիա» ՀԿ նախագահ, ազգային եւ հոգեւոր արժեքների պաշտպանության «Ազգային ճակատի» ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԻ հետ:

Արտակարգ դրության քողի տակ, իրավիճակը փաստացիորեն տանում են արագացված ռեժիմով՝ ապազգային գործընթացների. Գևորգ Գևորգյան

Պարոն Ամարյան, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» գործադիր տնօրեն Սոնա Այվազյանն ուղղակիորեն հայտարարում է, թե եկեղեցին կոռումպացված է: Ի՞նչ կասեք այս մասին:

Թող կոռուպցիայի մեխանիզմը ցույց տան, մենակ ամպագոռգոռ հայտարարություններ անելով չէ: Թող փաստերով ասեն, ես անձամբ այդ հարցը կկարգավորեմ: Չմոռանանք, որ մեր եկեղեցին 100 հոգեւորականի կարգալույծ արեց մի փոքր սխալի համար:

​​​​​​​Եթե Սերժ Սարգսյանին հրավիրում եք, որ ձեզ դաս տա, նորմալ եմ համարում. Դավիթ Մկրտչյան

Նկատի ունեք, որ եկեղեցու ներսում կոռուպցիայի դեմ պայքար կա, ու այդ շրջանակո՞ւմ են կարգալույծ արվել որոշ հոգեւորականներ:

Պարտադիր չէ, որ կոռուպցիա լինի: Նկատի ունեմ, որ անգամ մի սխալի պատճառով կամ` պարտականությունները ոչ պատշաճ կատարելու: Եկեղեցական կանոնակարգը խախտելու համար տեղնուտեղը կարգալույծ են եղել մարդիկ, ուր մնաց կոռուպցիա լիներ...

– «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» գործադիր տնօրենը հարց է բարձրացնում, թե այն արտոնությունները, որ գոյություն ունեն Հայ Առաքելական եկեղեցու համար, ամբողջովին պետք է վերացվեն, եւ եկեղեցին պետք է հարկվի: Ինչպե՞ս եք վերաբերվում այս մոտեցմանը:

Ավագ շաբաթվա արարողությունները եւ Սուրբ Պատարագները կշարունակեն անցկացվել դռնփակ

Նախ եթե ոչ ոք չգիտի, ասեմ, որ մեր եկեղեցին արդեն հարկային դաշտում է: Եկեղեցին իր հարկերը պատշաճ վճարում է, իսկ աղանդավորական կառույցները` ոչ:

Այս դեպքում` ինչպե՞ս կբացատրեք «Թրանսփարենսի ինթերնեշնլի» կողմից եկեղեցուն այսպես թիրախավորելը:

Ինչպես ասում են` «ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը»: Հռետորական հարց եմ հղում` «Թրանսփարենսի ինթերնեշնլը» ֆինանսավորում որտեղի՞ց է ստանում, որ մեր հավատքն են ուզում վարկաբեկել: Ժամանակին ինձ էլ է առաջարկվել մասնակցել եկեղեցու վարկաբեկման պրոցեսին` գումարի դիմաց: Բայց ամեն մարդ պետք է հասկանա, թե ուր է գնում եւ ինչի դեմ է դուրս գալիս: «Թրանսփարենսի ինթերնեշնլը» մի բան պետք է հիշի` եկեղեցին իրենց համար անձեռնմխելի է եւ վերջ:

Սերժ Սարգսյանը հրավիրվել է Ազգային ժողովի հանձնաժողով` լսումների

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА