o C     07. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրք-ադրբեջանական տանդեմն անցել է վտանգավոր եւ ագրեսիվ շեշտադրումների (Տեսանյութ)

28.02.2020 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Թուրք-ադրբեջանական տանդեմն անցել է վտանգավոր եւ ագրեսիվ շեշտադրումների (Տեսանյութ)

Միջազգային հանրության ուշադրության առանցքում կրկին Սիրիան է: Վերջին օրերին սիրիական Իդլիբում թեժացան մարտական գործողությունները: Նախ թուրքական զինուժի ուղղակի աջակցությամբ եւ մասնակցությամբ գրոհայինները փորձեցին ճեղքել կառավարական ուժերի դիրքերը, ապա դրան հաջորդեցին ռուսական ավիացիայի ակտիվ գործողությունները, այդ թվում` ուղղված ուղղակիորեն հարձակման մեջ ներգրավված թուրքական զրահատեխնիկայի դեմ: Թե ինչ հետեւանք այս ամենը կարող է ունենալ ռուս-թուրքական հարաբերությունների վրա եւ այդ համատեքստում ինչպես կանդրադառնա Հայաստանի վրա, «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցեցինք ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ:

Պահանջում ենք պարոն Մ․Մայիլյանից՝ անմիջապես հետ կանգնել թեկնածությունից. «ԿԱՄՔ»

«ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆ ՊԱՀԻ ԿԱՐՈՂ Է ԹԵՎԱԿՈԽԵԼ ԱՎԵԼԻ ԿԱՐԾՐ ՓՈՒԼ»

Պարոն Մելքոնյան, նույնիսկ փորձագիտական տեսակետներ հնչեցին, թե սիրիական Իդլիբի դեպքերը կարող են վերաճել մի նոր ռուս-թուրքական պատերազմի: Ինչպե՞ս Դուք կգնահատեք իրավիճակը:

– 21-րդ դարում միգուցե նաեւ փոխվել են պատերազմի որոշակի մեթոդները, յուրահատկությունները, հետեւաբար կարող ենք ասել, որ անուղղակի պատերազմական վիճակ կա: Այսօր սիրիական եւ թուրքական զորքերի միջեւ ուղիղ պատերազմական իրավիճակ է եւ, ինչպես հայտնի է, Ռուսաստանը պաշտպանում է Սիրիային եւ ամեն ինչ արեց այդ երկրի տարածքային ամբողջականության պահպանման, հակաահաբեկչական պայքարի համար: Այնպես որ, կարող ենք ասել, որ հիմա Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ հերթական լարվածության փուլն է: Իմ կարծիքով` Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ կա ընդհանուր լարվածության մի շարունակական իրավիճակ, որը երբեմն-երբեմն ընդմիջումներ է ունենում` կապված ֆինանսական, տնտեսական փոխադարձ շահերի հետ: Երբ ասում են, թե տեսեք բարելավվեցին ռուս-թուրքական հարաբերությունները, ջերմացան, ատոմակայան բացեցին եւ այլն, դրանք բոլորն ավելի էպիզոտիկ եւ մակերեսային բնույթ ունեն: Խորքային առումով` Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերություններն ավելի շատ պրոբլեմատիկ են եւ հակված են դեպի սրացում, քան թե դեպի դրական կամ կայունացող իրավիճակ: Ռուսաստանը հերթական անգամ բախվել է պայմանավորվածությունները չպահելու թուրքական ավանդական ոճին, եւ այն, ինչ հիմա կատարվում է Իդլիբի շուրջ, այդ դրսեւորումներից է: Եռակողմ` Ռուսաստան-Իրան-Թուրքիա պայմանավորվածություն կար` Սիրիայի անվտանգային գոտիների բաժանման, ամեն մեկի պատասխանատվության եւ այլնի հետ կապված, իսկ այն, ինչ հիմա անում է Թուրքիան, հերթական անգամ իր պարտավորությունները խախտել է, ջուրը պղտորել եւ այդ պղտոր ջրում իր շահերն առաջ տանել է: Ընդ որում` շահերը տարաբնույթ են, եւ դրանցից մեկն այն պայմանավորվածությունները եւ խոստումներն են, որ Թուրքիան տվել է ծայրահեղ ահաբեկիչներին` իսլամիստներին, որոնց օգտագործում էր երկար ժամանակ Սիրիայում: Իդլիբում եւս կա այդ կոմպոնենտը, այսինքն` այդ ծայրահեղական իսլամիստները, զինյալները, ահաբեկիչները, որոնք այս կամ այն կերպ Թուրքիայի հովանու ներքո են եղել, հիմա էլ շարունակում են մնալ նրա հովանու ներքո: Եվ եթե սիրիական զորքերը կարողանան Իդլիբում վերահսկողություն սահմանել, ահաբեկիչներն ուղղակի այդտեղ գոյություն ունենալ չեն կարող, պետք է ոչնչացվեն կամ տարհանվեն: Ըստ իս, Թուրքիան նաեւ խնդիր ունի` ահաբեկիչների հետ իր համագործակցության, քանի որ այդ առումով որոշակի կազմակերպչական խնդիրներ են առաջացել:

Ինչի՞ են ձգտում հասնել Մասիս Մայիլյանն ու նրան աջակցող ուժերը

Այդուհանդերձ, այս ամենը կարո՞ղ է հանգեցնել Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ լայնամասշտաբ գործողությունների:

Առկա իրողություններն այնպիսին են, որ նման սցենարը ավելի քիչ հավանական է: Բայց այն, որ լարվածությունը կարող է տարատեսակ փոփոխությունների ենթարկվել, ընդհուպ ծայրահեղ էսկալացիայի, նույնպես ակնհայտ է: Չմոռանանք` Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ տեղի ունեցած նախկին միջադեպերը. ինքնաթիռի խոցման դեպքը, դեսպանի սպանությունը... Այն ժամանակ ավելի շատ էր խոսվում պատերազմ սկսելու մասին, բայց տեսանք, որ չեղավ: Այնուամենայնիվ, լարվածությունն ամեն պահի կարող է թեւակոխել ավելի կարծր փուլ: Ակնհայտ է եւ պետք է ուղղակի հասկանալ, որ նաեւ մյուս խաղացողն այս տարածաշրջանում` Իրանը, ունենալով իր յուրահատուկ շահերը, անպայմանորեն փորձելու է կանխել թուրքական նկրտումները` տարածաշրջանի հետ կապված:

Վարչապետի ցանկացած հրապարակային խոսքից հետո կարելի է մի քանի փաթեթ քրեական գործ հարուցել. Ռուբեն Մելիքյանը՝ վարչապետի հնչեցրած «մաֆիոզ իրավաբանների» մասին

«ՀԻՄԱ ԽԱՂՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ Է, ՔԱՆ` ՌԱԶՄԱԿԱՆ»

Նախորդ դեպքերի համեմատ` այս անգամ հատկանշական է այն, որ Ռուսաստանը չի շտապում երկխոսություն սկսել Թուրքիայի հետ, թեպետ Էրդողանն իր ելույթներում բազմաթիվ ակնարկներ է արել` դրա հետ կապված...

Այո, եւ հիմա խաղն ավելի շատ դիվանագիտական դաշտում է, քան` ռազմական, բայց դիվանագիտական հարթությունում խնդիրներն առաջ տանելու համար ռազմական բաղադրիչը կամ ուժի ցուցադրումը անպայման իր կարեւոր տեղն ունի: Տեսեք, Թուրքիան զորքերը, տանկների շարասյուները ցուցադրական տեղափոխում է դեպի Իդլիբ, հնչում են հայրենասիրական կոչեր, թե թուրք զինվորը գնում է իր նախկին հայրենիքի` Օսմանյան կայսրության տարածք, Էրդողանի կողմից ագրեսիվ հայտարարություններ են արվում, ազգայնամոլական հռետորաբանություն է գործադրվում, թե «մենք կմտնենք մի գիշեր Սիրիայի տարբեր տարածքներ»: Այդ «մի գիշերն» ազգայնամոլների լոզունգն է, թե մի գիշեր կարող են հանկարծակի գալ: Եվ Էրդողանի հայտարարությունը, թե Իդլիբի հարցը կլուծենք մեկ րոպեում եւ այլն ու այս ամենին զուգահեռ դիվանագիտական հանդիպումների առաջարկը` քննարկելու այն, ինչ արդեն քննարկվել եւ պայմանավորվել էին, սա դասական թուրքական սցենար է: Երբ ուսումնասիրում ենք Թուրքիայի պատմությունը, տարբեր փուլերում այս սցենարը կա: Օրինակ, բանակցություններ են ինչ-որ մի քաղաքում, եւ այդ նույն ժամանակ Թուրքիան անում է ռազմական կամ ինչ-որ ահաբեկչական գործողություն, ասենք, հույների ջարդերը` ասելով, որ այ, տեսեք, այսպիսի պրոցես կա, ուրեմն` փորձենք դիվանագիտական հարթակում այս հարցը մի քիչ այլ կերպ քննարկել: Հիմա, ըստ իս, նույն սցենարն է, որ Իդլիբի հարցը փորձում է Ռուսաստանի հետ քննարկել` փոխելով իր, այսպես ասած, կարգավիճակը կամ իր մեկնարկային դիրքը` նշելով, որ սիրիական Իդլիբում խնդիրներ կան, ես էլ զորքը տեղափոխել եմ եւ այլն, որովհետեւ իրավիճակը կարող է սրվել:

Հաղթած պատերազմը՝ չի քննվում ինչ-որ ամոթալի հանձնաժողովներում. Նաիրա Կարապետյան

Ռուս-թուրքական որոշակի լարվածությունն այս փուլում կարո՞ղ են որոշակի անդրադարձ ունենալ նաեւ Հայաստանի վրա:

Միգուցե, այս ոճը շատ հատուկ է Թուրքիային, բայց կա նաեւ ընդհանուր քաղաքագիտական չգրված նորմ, որ եթե քո մրցակից պետության հետ դու որոշակի հարցի շուրջ ունես կոնֆլիկտ եւ այն փորձում ես քննարկել, դրա համար քո մրցակից պետության այլ թույլ կամ զգայուն կողմերը եւս կարող ես ակտիվացնել, որպեսզի մի կողմից` նրա ուշադրությունն ավելի չսեւեռվի այդ հարցի վրա եւ մյուս կողմից` ավելի, այսպես ասած, տարատեսակ կողմերից հարձակումների սպասի, որ բանակցելուց ավելի ուժեղ դիրքերում լինես:

Պատմությունից երբեք դասեր չենք քաղում, սա մեր գենային սխալն է. Վարդան Մնացականյան

«ՀԱԿԱԴԱՐՁՈՒՄՆԵՐԻ ԶԻՆԱՆՈՑԸ ՊԵՏՔ Է ԱՎԵԼԻ ՀՍՏԱԿԵՑՆԵՆՔ»

Ու այս դեպքում այդ զգայուն կողմերը կարող է լինել Արցախը կամ Նախիջեւա՞նը...

Չի կարելի բացառել, որ Թուրքիան փորձի հռետորաբանության կամ իրական դաշտում ակտիվացնել այնպիսի խնդիրներ, որոնք Ռուսաստանի համար զգայուն են: Օրինակ, երբ Իդլիբի հարցը սրվեց, Էրդողանը շտապեց այցելել Ուկրաինա եւ հայտարարեց, թե մենք երբեք չենք ճանաչի Ղրիմը` որպես Ռուսաստանի մաս: Այն դրական հռետորաբանությունը, որ կար Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ու Էրդողանն էլ ասում էր` իմ ընկեր Պուտինը, բառացիորեն մեկ օր հետո փոխվեց եւ շեշտեց, թե «Ղրիմի բռնակցումը երբեք չենք ընդունի»: Այսինքն` սա հռետորաբանական լարվածություն առաջացնելու հնարավորությունն էր, որ նա արեց: Նույն կոնտեքստում չենք կարող բացառել արցախա-ադրբեջանական խնդիրըորտեղ Թուրքիան ունի տարատեսակ լծակներ ակտիվացնելու այն` գիտակցմամբ, որ Ռուսաստանը առնվազն երկու-երեք առումով այս հարցում զգայուն շահագրգիռ է` որպես Մինսկի համանախագահ, Հայաստանի ռազմավարական դաշնակից եւ որպես այս տարածաշրջանում, ըստ էության, կոնկֆլտների լուծման հարցում վճռորոշ դեր ունեցող պետություն: Հետեւաբար, ակտիվացնելով այդ ամենը, բնականաբար, Թուրքիան լրացուցիչ խնդիրներ է փորձելու ստեղծել ՌԴ-ի համար:

Սորոսականների մատը խառն է. Բելլա Լալայան

Դրա մեկնա՞րկն էր Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագանների օրերս տեղի ունեցած հանդիպումը, որտեղ Էրդողանն ուղիղ տեքստով վտանգավոր ակնարկներ էր անում Արցախի վերաբերյալ:

Ձեր նշած հանդիպման ժամանակ հնչեցին ոչ միայն «ավանդական», հակահայկական հայտարարություններ, այլեւ դրանց ավելացել էին նորերը, որոնց համար հնարավորություն նաեւ մենք էինք տվել: Առաջին անգամ Էրդողանի հայտարարության մեջ հստակ նշվեց, որ «Ղարաբաղը Ադրբեջան է եւ վերջ»: Ավելի կարծր շեշտադրումներ էլ եղան, որոնք միգուցենկատելի է նեղ մասնագետի համար: Ուստի` այս վերջին հայտարարությունը ստանդարտի մեջ լինելով հանդերձ` ուներ ավելի ագրեսիվ շեշտադրումներ, ինչը եւս մեկ անգամ պետք է մեր զգոնությունն ավելացնի, որովհետեւ այս երկու պետություններն առանձին վերցրած արդեն իսկ ապակառուցողական են եւ սպառնալիք են տարածաշրջանի համար, բայց նրանց տանդեմն էլ ավելի վտանգավոր է: Նրանք չեն էլ թաքցնում, որ բացահայտ հակահայկական, հակահայաստանյան ուղեգիծ ունեն, եւ անգամ նրանց խոսքում այդ ռասիստական մոտեցումները սքողված չեն: Ալիեւի եւ Էրդողանի հայտարարությունների տեքստերի մեջ բացահայտ կան ռասիզմի դրսեւորումներ` ուղղված հայ ազգին, Հայաստան պետությանը: Սրանք լրջագույն խնդիրներ են, որոնք պետք է ամենօրյա մոնիթորինգի տակ լինեն եւ հակադարձումների զինանոցը պետք է ավելի հստակեցնենք:

Ինչ է կորցրել Մասիս Մայիլյանը Երեւանում

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА