o C     03. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուսական թատրոնի բեմ կբարձրանա Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազար» հեքիաթը

27.02.2020 16:50 ՄՇԱԿՈՒՅԹ
Ռուսական թատրոնի բեմ կբարձրանա Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազար» հեքիաթը

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կկայանա առաջնախաղ: Հանդիսատեսի դատին կհանձնվի «Քաջ Նազարը»՝ ըստ Հովհաննես Թումանյանի համանուն հեքիաթի՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով: Ներկայացումը նվիրված է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին:

«Խեղճ մարդիկ»․ առցանց պրեմիերա՝ ռուսական թատրոնում (+Տեսանյութ)

«Քաջ Նազարը» նախատեսված է մեծահասակ հանդիսատեսի համար։

Թումանյանի հերոսը քաջ չէ՝ գլուխգովան է, բայց սրտոտ է: Խորթ չեն նրան ազարտն ու ինքնահեգնանքը: Իսկ ի՞նչն է պակաս, որ նման մարդը թագավոր դառնա՝ հատկապես, եթե այդպես է ուզում ժողովուրդը: Մի քիչ ստեղծագործական մոտեցում և անսահման հաջողություն:

Ներկայացման մեջ խաղում են թատրոնի երիտասարդ դերասանները: Նկարչական ձևավորումը՝ Անդրեյ Զապորոժսկու (Սանկտ Պետերբուրգ), խորեոգրաֆիան` Նունե Կիրակոսյանի:

Առաջնախաղերը կկայանան փետրվարի 28-ին և 29-ին:

Ինչու է Շիրազը հրաժարվել Լենինի շքանշանից

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА