o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՈՐԵՎԷ ՁԵՎՈՎ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ «ՀԱՆՐԱՔՎԵ» ԱՆՎԱՆՎԱԾ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆԸ

18.02.2020 20:15 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՍԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՈՐԵՎԷ ՁԵՎՈՎ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ «ՀԱՆՐԱՔՎԵ» ԱՆՎԱՆՎԱԾ  ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆԸ

Տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության նախագահության նիստ` որոշելու կուսակցության դիրքորոշումը Սահմանադրության կոպիտ խախտմամբ ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի վերաբերյալ: Նիստի մասնակիցներն արձանագրեցին, որ 2018-ին սահմանադրական կարգի տապալման արդյունքում իշխանության եկած վարչախումբն այդ հանրաքվեով նպատակ ունի զավթել նաեւ իրավակարգի վերջին բաստիոն Սահմանադրական դատարանը: Նիստի մասնակիցները շեշտեցին, որ քվեարկության մասնակցելը նշանակում է հանցակցություն սահմանադրական կարգի դեմ ուղղված ծանր հանցագործությանը, եւ արձանագրեցին, որ դա վերաբերում է ոչ միայն կուսակցություններին եւ հանրային այլ միավորումներին, այլեւ` ՀՀ քաղաքացիներին:

30 տարի առաջ այս օրը` 1990 թվականի ապրիլի 2-ին, հռչակվեց Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը՝ որպես ռազմաքաղաքական կառույց. Սամվել Նիկոյան

 

ՍԻՄ կուսակցության նախագահության ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՍԻՄ կուսակցությունը ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն համարում է հակասահմանադրական արկածախնդրություն, որի ողջ գործընթացը` իր բովանդակությամբ եւ ընթացակարգով, կոպտորեն հակասում է ՀՀ Սահմանադրությանը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքին: Այն քաղաքական համատեքստը, որի շրջանակներում որոշվել է անցկացնել հանրաքվեն, ոչ մի առնչություն չունի Հայաստանում իրավական ժողովրդավարական պետություն կառուցելու հիմնարար սկզբունքների հետ: Սույն հանցավոր գործընթացի միակ նպատակը սահմանադրական կարգի հերթական տապալումով հլու-հնազանդ Սահմանադրական դատարան ունենալն է եւ 2018-ի սահմանադրական կարգը տապալելու միջոցով կատարված իշխանազավթման ամբողջացման նպատակ է հետապնդում, ինչը պետականությունը քանդելու հերթական քայլն է: ՍԻՄ կուսակցությունը, արձանագրելով, որ հանրաքվեին մասնակցելը նշանակում է հանցակցություն սահմանադրական կարգի տապալմանը, չցանկանալով մասնակից դառնալ օրվա ոչ լեգիտիմ իշխանության եւ նրա առաջնորդի անօրինական նախաձեռնությանը` հայտարարում է հանրաքվեի քվեարկությանը որեւէ կերպ չմասնակցելու մասին եւ կոչ է անում ՀՀ քաղաքացիներին բոյկոտել հանրաքվեն:

Կորոնավիրուսից որոշակի «թարմ» դասեր արդեն կարելի է քաղել. Արտակ Զաքարյան

ՍԻՄ կուսակցության նախագահություն

17.02.2020

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА