o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՈՒՄ ԵՎ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ԷՐ ՊԵՏՔ ՄՅՈՒՆԽԵՆՅԱՆ ՇՈՈՒՆ

18.02.2020 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՈՒՄ ԵՎ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ԷՐ ՊԵՏՔ ՄՅՈՒՆԽԵՆՅԱՆ ՇՈՈՒՆ

Ժամանակին ողջ հայ ժողովուրդը համոզված էր, որ Արցախի հետ կապված Լեւոն Տեր-Պետրոսյանից վատ բանակցող պարզապես չի կարող լինել: Ու ահա պարզվեց՝ որքան ենք սխալվել, չնայած պարզապես որեւէ մեկի մտքով անգամ չէր անցնում, որ Լեւոնից հետո կարող է Նիկոլ էլ լինել:

ՄՆՈՒՄ Է ԹՈՒԼԱՆԱԼ ԵՎ «ԱՅՈ» ՔԱՐՈԶԵԼ

 

«ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ»

Թերեւս սա այն հիմնական տպավորությունն է, որը առաջացրեց մյունխենյան շոուն: Այսինքն, վարչապետ Փաշինյանը Հայաստանը ներկայացրեց այնքան խղճուկ տեսքով, որ անգամ նրա ամենաջերմեռանդ կողմնակիցներից շատերն ընկան խորը «մանթրաժային դեպրեսիայի» մեջ եւ, միայն հազիվ կմկմալով, արտաբերում էին՝ լավ, բա սա ինչու չասաց, իսկ այն մեկը: Ընդ որում, նմաններին էլ կարելի է հասկանալ. բանավեճային հարթակում Ալիեւը, ինչպես բավականին տեղին նկատել է նաեւ Արցախի նախագահի մամուլի խոսնակ ու ներկայումս նախագահի թեկնածու Դավիթ Բաբայանը, իրեն դրսեւորեց «պրոպագանդայի տակ ընկած 3-րդ դասարանի երեխայի» մակարդակով: Ալիեւին հրապարակավ ոչնչացնելու համար պարզապես «4-րդ դասարանի երեխայի» մակարդակ էր պետք, բայց «2-րդ դասարանցուց» ավել չտեսանք: Սա տեսանելի մասով: Սակայն սրանից զատ կան նաեւ թերեւս էլ ավելի կարեւոր այլ հարցեր: Այդ թվում՝ իսկ ինչո՞ւ կողմերը գնացին այդ շոուին, ում նախաձեռնությամբ, երբ այդտեղ Մինսկի խմբի համանախագահները ներկա չէին եւ այլն: Թե ինչու Ալիեւը գնաց դրան, կարելի է կռահել: Նախ, վստահ էր իր վրա, որ Փաշինյանը կդրսեւորի միանգամայն կանխատեսելի «հեղափոխական» վարքագիծ, որը եթե հայաստանյան պողոսականության վրա իր ազդեցությունն ունի, ապա դրսում կարող է միայն ծիծաղ առաջացնել: Կարճ ասած, Ալիեւն ակնհայտորեն հրապարակային քարոզչական հաղթանակի հույսեր ուներ, եւ անգամ Փաշինյանի մոլի կողմնակիցները խոստովանեցին, որ Հեյդարովիչը, արցախյան ուղղությամբ «3-րդ դասարանի երեխայի» դիրքեր ունենալով հանդերձ, իր հաշվարկներում չսխալվեց: Իսկ ի՞նչն էր ստիպում Փաշինյանին՝ գնալ էս գլխից ձախողման ենթակա այդ հանդիպմանը: Իհարկե, Նիկոլը սիրում է իրեն ներկայացնել ամենա-ամենա, բոլոր հարցերում բացարձակ ռեկորդակիր: Բայց հենց նա է, որ ամենալավը գիտի իր ներկայացրած կերպարի եւ իրականության տարբերությունը, այդ թվում, որ բանակցային հարթակում անգամ առաջ է գնում այնպիսի «տեսություններով», որոնք լավագույն դեպքում ժպիտ են առաջացնում մյուս կողմերի մոտ: Իսկ այդ «տեսությունները» բանավեճային հարթակում ի ցույց դնելը պարզապես կնշանակի հրապարակավ ծիճաղելի վիճակում հայտնվելու ռեալ հեռանկար (ինչի ականատեսը եղանք, եւ ավելի մեծ խայտառակություն կարո՞ղ է լինել երկրի համար, երբ թշնամու արտգործնախարարը, ով ժամանակին ստիպված էր երկար չափել-ձեւել իր ամեն մի ժեստը, հիմա անթաքույց ծիծաղում է մեր վարչապետի երեսին): Ուստիեւ բախվում ենք այս հարցին. Փաշինյանն անգամ ինքն իր հոգու խորքում իրեն ամենա-ամենա է համարում, թե՞ սեփական ռեալ հնարավորությունները գիտակցում է ու, այնուամենայնիվ, ստիպված էր մտնել այդ շոուի մեջ:

ՈՒ ՆՈՐԻՑ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԵՐԿԿՈՂՄԱՆԻՈՐԵՆ «ՉԱՐԴԱՐԱՑՐԵՑ ԲԱՐՁՐ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ»

 

ԷԼԻ ՈՒԼՏՐԱԼԻԲԵՐԱԼՆԵՐԻ ԱԿԱՆՋՆԵՐԸ ԵՐԵՎԱՑԻՆ

Այս վերջին հարցից գլուխ հանելու համար առաջ է գալիս այն, թե ո՞վ էր, ի վերջո, այդ հանդիպման կազմակերպիչը, ինչո՞ւ: Պաշտոնապես այս հանդիպման մասին առաջինը տեղեկացրեց Մյունխենի անվտանգության համաժողովի կայքը, եւ կարելի է ենթադրել, որ կազմակերպիչը համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերի գրասենյակն է: Իշինգերն ունի գլոբալ ուլտրալիբերալիզմի կարկառուն ներկայացուցչի համարում եւ իր քաղաքական կարիերայի ընթացքում աչքի է ընկել մի շարք հայտնի հակամարտություններում (Բոսնիա, Հարավսլավիա, Կոսովո), այսպես ասած, նույն ուլտրալիբերալիզմի շահերն առաջ մղելու առաքելությամբ: Եվ դրա գագաթնակետը դարձավ Ուկրաինան, որտեղ Իշինգերը Կիեւին զենքի ծավալուն մատակարարումների նախաձեռնության ջատագովներից էր, ինչն էլ հանգեցրեց դոնբասյան պատերազմին: Իսկ ահա Ալիեւ-Փաշինյան հանդիպման վարողը, թեեւ ներկայացվեց, որպես «ԱՄՆ-ՌԴ» հիմնադրամի ղեկավար, սակայն այդ նույն ղեկավարը՝ Սելեստա Ուոլանդերը, նախկին նախագահ Օբամայի օրոք ԱՄՆ ԱԱԽ-ում Ռուսաստանի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով նախկին տնօրենն է, ով տխրահռչակ Վիկտորիա Նուլանդի հետ 2014թ.-ին բլիթներ էր բաժանում Կիեւում: Այսինքն, Իշինգերի օրինակով, այս տիկինը եւս իր մեծ ավանդն է ունեցել ուկրաինական պատերազմում: Այսպիսով ֆիքսենք. անկախ այն բանից, թե պաշտոնապես ինչ անվան տակ են գործում, սակայն իրականությունն այն է, որ խոսքն ուլտրալիբերալիզմի, այն է՝ սորոսանմանների մասին է: Նաեւ չմոռանանք, Մյունխենի անվտանգության համաժողովն ու դրա նախագահ գրասենյակը, թեեւ որեւէ կապ չունեն արցախյան հարցով միակ միջազգային միջնորդ կառույցի՝ Մինսկի խմբի հետ, սակայն, երբ քթները մտցնում են այդ գործընթացի, դա արդեն իսկ առնվազն տարօրինակ տեսք է ստանում: Մոտավորապես այնպես, ինչպես նույն սորոսանմաններն անցած տարի Դավոսում եւս կազմակերպեցին Ալիեւ-Փաշինյան հանդիպում, որից հետո Փաշինյանը Մոսկվայում ծանր փաստի առաջ կանգնեց: Վերադառնանք այն հարցին, թե Փաշինյանի ինչի՞ն էր պետք՝ գլուխը կախ ներկայանալ Ալիեւի հետ հանդիպմանը: Ասել, թե Իշինգերի եւ Ուոլանդերի «թանկ խաթեր» համար, միամտություն կլինի: Բայց ահա Իշինգերը Մերկելի ուլտրալիբերալ գործիքներից մեկի համարումն ունի: Իսկ ահա Փաշինյանը Գերմանիա էր հասել մեկ առաջնային առաքելությամբ: Ինչպես հայտնի է, վերջին ժամանակներս եվրոպական ամենատարբեր հարթակներից Փաշինյանի հասցեին մի գլուխ գնալով ծանրացող կշտամբանքներ են գալիս. է՛լ Վենետիկի հանձնաժողովից, է՛լ ԵԽԽՎ-ից: Թե ինչու, դա էլ է հասկանալի. Փաշինյանը եվրոպական «սրբության սրբոցներից» մեկի՝ Վենետիկի հանձնաժողովի վրա է արհամարհական հայացք գցել: Ու եթե պատիժը չհետեւի, ապա դա կարող է դառնալ ողջ եվրոպական ուլտրալիբերալ համակարգի հիմքի տակ դրված ական: Եթե բոլորը տեսնեն, որ կարելի է Վենետիկի հանձնաժողովի կարծիքն արհամարհել ու մնալ անպատիժ, էլ ո՞ր երկիրն իր ամեն մի նոր օրենք կուղարկի այդ հանձնաժողովին՝ «դաբրո» ստանալու համար: Իսկ առանց Վենետիկի հանձնաժողովի այդ կամավոր-պարտադիր «դաբրոների», վասալային երկրներին ցանկալի օրնեսդրությունը պարտադրելու ողջ մեխանիզմը կձախողվի: Եվ ահա Փաշինյանը, ստիպված, թե առանց հաշվարկելու, մտավ այդ վտանգավոր խաղի մեջ, ու հիմա երեւի միայն Մերկելն է, որ կարող է նրան «ներում շնորհել»: Փաշինյանն ամենաճոխ ժպիտը դեմքին հանդիպեց կանցլերին, իսկ նա՝ ոչ այս կողմ, ոչ էլ՝ այն: Այսինքն, թեեւ ի պատասխան, մի լավ ժպտաց Փաշինյանին, բայց նաեւ Վենետիկի հանձնաժողովի մասին էլ չմոռացավ հիշեցնել: Ու դրանից հետո գալիս է տիկին Մերկելի ուլտրալիբերալ «գործիքը», թե՝ «Կարո՞ղ է ուզենաս՝ Ալիեւի հետ հանդիպել»: Չէ, այստեղ արդեն խնդիրը ոչ թե Իշինգերի, այլ՝ Մերկելի «թանկ խաթրն» է:

Կորոնավիրուսի պատճառով ԵԽ նախագահի հետ հանդիպումը սկսում ենք առանց ձեռքսեղմման. Նիկոլ Փաշինյան. (Տեսանյութ)

 

ՀԱԶԻՎ ԹԵ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳԸ ՓՈԽՎԻ

Բայց ասել, թե ինչպես անցած տարվա Դավոսի, այնպես էլ այս տարվա Մյունխենի շոուն ինչ-որ բան կարող է փոխել արցախյան բանակցային գործընթացում, երեւի տեղին չի լինի: Ուլտրալիբերալներն այսպիսով փորձեցին ցույց տալ, որ իրենք դեռ մնում են խաղի մեջ: Ի դեպ, Ալիեւն էլ հանդիպման ժամանակ պատահմամբ «բերանից փախցրեց» «ռուսական քարոզչամիջոցներ» արտահայտությունը, ինչը նշանակում է, որ Հեյդարովիչն էլ դեմ չէ ուլտրալիբերալ ծրագրերին, որը նրան խոստանում է լեւոնական ժամանակներից եկող փուլային լուծման մեխանիզմը, որը Բաքվի համար լավագույնն է: Իսկ ահա ՄԽ-ի ներկայիս օրակարգում փաթեթային լուծում է առաջարկվում, որը, ինչքան էլ որ մեզ համար էլի անընդունելի է, ոչ պակաս անընդունելի է Բաքվի համար եւս: Իսկ ահա լիբերալների համար դա վատթարագույնն է. ՄԽ-ի ներկայիս նախաձեռնությունը, չմոռանանք, ենթադրում է Իրանի սահմանին ռուսական ուժերի տեղակայում, որը ուլտրալիբերալիզմի համար այս հատվածում պարտություն է նշանակում: Եվ եթե հնարավոր է հրապարակային ելույթ պարտադրելու միջոցով Մյունխենում սրել Ալիեւի եւ Փաշինյանի տոնայնությունն եւ դրանով՝ բավականին լուրջ թափ հավաքելով` ՄԽ-ի գործընթացն հնարավորինս արգելակել, լիբերալների համար դրանից էլ լավ բա՞ն: Բայց դա կաշխատի՞: Դժվար չէ կռահել, որ համանախագահները կշարունակեն իրենց գործունեությունը՝ որեւէ ուշադրություն չդարձնելով մյունխենյան շոուի վրա: Ալիեւը հին աղվես է, հազիվ թե փորձի բաց հակազդեցության մեջ մտնել ՄԽ-ի հետ: Բայց ահա Փաշինյանի կողմից առնվազն տարօրինակ «հետցնցումային քայլեր» սպասելի է, ավելին, արդեն իսկ նկատվում է: Այսպես, վերադառնալուն պես նա սիրելի ֆեյսբուքյան հարթակում փորձեց արցախյան գործընթացի հետ կապված նոր տերմինաբանություն դնել շրջանառության մեջ՝ «Մյունխենյան սկզբունքներ»: Սակայն թվարկել է 6 կետ, որոնք, անկեղծ ասած, ո՛չ նոր են եւ ո՛չ էլ՝ մյունխենյան: Խոսքն այն մասին է, որ «Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը», ինչը, ի դեպ, ժամանակին Քոչարյանն էր հայտարարում: Ապա, որ Արցախը «բանակցային կողմ է», «չի կարող զիջել իր անվտանգությունը»: Դրանից հետո հասնում է ինչ-որ անհասկանալի «բանակցային միկրո հեղափոխությունների», հետո՝ բոլոր ժողովուրդների կողմից լուծումն ընդունելի լինելու իր իսկ թեզին: Վերջապես, որ ռազմական լուծում չկա, քանի որ հարցը ռազմական ճանապարհով «վաղուց լուծված է», որը եւս առաջին անգան Քոչարյանն է ասել: 6 կետ, որոնք անցած տարիներին բազմակի անգամներ բոլոր կողմերից ծեծվել են, մասամբ տեղ գտել ներկայիս բանակցային օրակարգում: Ու հիմա դժվար է հասկանալ՝ ինչո՞ւ է նորից Փաշինյանը դրանք թվարկում, առավել եւս, որ ՄԽ-ի ներկայիս բանակցային օրակարգն այդ թվարկման արդյունքում չի փոխվի: Ուզում է ասել, որ խնդրի կարգավորման նոր օրակա՞րգ է առաջարկում: Բայց դրա համար նախ պետք է հրաժարվել ՄԽ-ի ներկայիս վեցկետանոց օրակարգից, որին Փաշինյանն այդպես էլ համառորեն չի գնում: Իսկ այդ դեպքում, մոտ ժամանակներս կլինի նոր բանակցային փուլ, էլի կշարունակեն ժամերով եղած օրակարգը քննարկել, եւ վերջ, Մյունխենից հազիվ թե հետք մնա բանակցային գործընթացում:

Ալիեւը պաշտոնանակ է արել երեք գեներալների

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА