o C     10. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արցախի ՊՆ-ն հրաժարականի դիմում է գրել, հայտնի են նաև ազատման դիմում գրած այլ պաշտոնյաները

18.02.2020 00:05 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արցախի ՊՆ-ն հրաժարականի դիմում է գրել, հայտնի են նաև ազատման դիմում գրած այլ պաշտոնյաները

Արցախի պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին Infoport.am-ին հաղորդեցին իր արցախյան աղբյուրները:

Միևնույն ժամանակ գործակալության պաշտպանական ոլորտի աղբյուրները արդեն հայտնել էին, որ սպասվում է ՀՀ ԶՈՒ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետերից մեկի՝ իսկ ավելի կոնկրետ՝ գեներալ-մայոր Ալիկ Ալեասանյանի պաշտոնանկությունը։ Ըստ աղբյուրի՝ խոսվում է նաև ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանի պաշտոնանկության մասին։ Նա վերջերս հայտնվել էր աղմկոտ պատմությունների կիզակետում:

Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ Քրեակատարողական ծառայության եւ Հայաստանի Հանրապետության

Նշենք, որ այս պաշտոնանկությունների որոշումներն այսօր վարչապետի գլխավորությամբ ՊՆ և ԳՇ ղեկավար կազմի հետ բանակում ստեղծված իրավիճակին նվիրված խորհրդակցության արդյունքում են կայացվել:

Վերջին օրերին կտրուկ աճել է բանակում խաղաղ պայմաններում զոհվածների թիվը, ինչը հանրային զայրույթի պատճառ է դարձել:

Այսօր բանակում ստեղծված իրավիճակը քննարկվել է նաև վարչապետի գլխավորությամբ իշխող «Իմ քայլը» խմբակցության արտահերթ նիստում։

Վաղը այս հարցերը ԳՇ պետ Արտակ Դավթյանի մասնակցությամբ կբարձրացվեն նաև խորհրդարանական լսումների ժամանակ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА