o C     06. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լրագրողը ճիշտ էր. Դատական հարթության վրա վեճն այլեւս սպառված է. «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության-հիմնադիր, փաստաբան Լեւոն Բաղդասարյան

01.02.2020 13:53 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Լրագրողը ճիշտ էր. Դատական հարթության վրա վեճն այլեւս սպառված է. «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության-հիմնադիր, փաստաբան Լեւոն Բաղդասարյան

«Իրավունք»-ը դեռեւս ամիսներ առաջ անդրադարձել էր սպառողի ահազանգին, որ «Աշտարակ կաթի»15 տոկոսանոց թթվասերները, որոնք իրենց մեջ բուսական յուղ են պարունակում, վաճառվում են որպես թթվասեր: Այն դեպքում, երբ ԵՏՄ օրենքով արգելված է բուսական յուղ պարունակող կաթնամթերքը, որպես թթվասեր ներկայացնել սպառողին: Այսինքն, նման կաթնամթերքների վրա պետք է գրվի ոչ թե թթվասեր, այլ՝ կաթ պարունակող մթերք: Այն պարզ պատճառով, որ եթե սննդամթերքի ինչոր բաղադրիչ փոխարինվում է (այս դեպքում՝ ավելի թանկ կենդանական յուղը բուսականով), դա արդեն այլ մթերք է, իսկ այլ ապրանքի անվան տակ վաճառելը՝ խաբեություն: Ամիսներ առաջ մեր հրապարակման հիման վրա ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) հարուցել էր վարչական վարույթ՝ ընդդեմ «Պարգեւ» ՍՊԸ-ի: Ընկերությունն էլ նույն հրապարակումից իրեն վիրավորված համարելով՝ փորձել է դատական ատյաններում հարցը լուծել: Սակայն, ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ՝տարեվերջին ՏՄՊՀն մեզ տրամադրեց ուսումնասիրությունների եզրակացությունըԱրդյունքում՝ հանձնաժողովն ընկերության նկատմամբ անհրաժեշտ է համարել նշանակել տուգանք՝ 2 384 338.93 դրամի չափով:

«Հայ եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագիրը չի կարող դուրս հանվել դպրոցներից. Արա Զոհրաբյան

Երեկ Արաբկիրի ընդհանուր իրավասության դատարանում հերթական դատական նիստն էր՝ <<Աշտարակ կաթն>>-ն ընդդեմ <<Իրավունք Մեդիա>> ՍՊԸ-ի եւ հոդվածագիր Իլոնա Ազարյանի: Դատական նիստի մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն փորձեցինք ստանալ <<Իրավունք Մեդիա>> ՍՊԸ-ի շահերի ներկայացուցիչ, «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության-հիմնադիր, մի շարք աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ, ով մասնավորապես նկատեց.

- Որպես պատասխանող սույն գործով հանդես էր եկել «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ն: Հայցվորը գտնում էր, որ «Իրավունք» թերթում տպագրվածը հոդվածը վնաս էր տվել ընկերության գործարար համբավին: Նախ փաստեմ հետեւյալը. «Աշտարակ կաթի» հայցն ակնհայտ անհիմն էր, քանի որ հոդվածագիրը՝ Իլոնա Ազարյանը, օրենքով նախատեսված իր լիազորությունները իրականացրել էր իրավաչափ: Ավելին, մեդիան եւ հոդվածագիրը՝ հաշվի առնելով հարցի հրատապություն՝ հետամուտ լինելով խնդրին՝ դիմել էին պետական լիազոր մարմնին, հոդվածի հիման վրա ՏՄՊՊՀ-ն վարույթ էր սկսել: Արդյունքում ՏՄՊՊՀ-ն գտել էր, որ ոչ միայն հոդվածում եղած տեղեկատվությունը ճշմարտություն է, այլ նաեւ վարչական տույժի էր ենթարկել տվյալ ընկերությանը: Կարծում եմ այս դրվագով լուրջ անելիք ունեն պետական լիազոր մարմինները, որովհետեւ միայն լրատվությունը չի կարող այդ ամենի դեմն առնել, որովհետեւ կարծում եմ, որ ոչ միայն այդ ընկերությունը, այլ նաեւ բազմաթիվ այլ ընկերություններ ուղղակի խաբում են սպառողներին:

Փաստաբանի հայտարարությունը՝ Մանվել Գրիգորյանի դստեր «փախնելու» վերաբերյալ հրապարակման մասին

Ինչեւէ, երեկվա դատական նիստի ընթացքում՝ հայցվոր կողմը հրաժարվեց իր բոլոր պահանջներից եւ դատարանին հայտնեց, որ հրաժարվում հայցից: Դատական հարթության վրա վեճն այլեւս սպառված է: Ցանկանում եմ մեկ անգամ եւս հաստատել, որ հոդվածագրի հրապարակած տեղեկատվությունը հաստատվել էր պետկան լիազոր մարմնի կողմից, ինչը փաստում է, որ լրագրողը գործել է օրենքով իրեն վերապահված իրավունքներով եւ ճիշտ էր:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА