o C     26. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Փաշինյանը հաստատեց, որ նախորդ իշխանությունների ժամանակ հայաստանում լայն ժողովրդավարություն է գոյություն ունեցել»

27.01.2020 23:54 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​«Փաշինյանը հաստատեց, որ նախորդ իշխանությունների ժամանակ հայաստանում լայն ժողովրդավարություն է գոյություն ունեցել»

«Կապանում կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով Հայաստանի իշխանության մեջ սորոսականների ներթափանցման մասին «Իրավունք» թերթի լրագրողի հարցումին՝ հունից դուրս գալով (այնպես, ինչպես հաճախ է տեղի է ունենում Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կամ Վիտալի Բալասանյանի անունները լսելիս) նախորդ իշխանություններին մեղադրեց «սորոսական» լինելու մեջ, պատճառաբանելով, որ Սորոսի հիմնադրամը Հայաստանում իր աշխատանքը սկսել է նախորդ իշխանությունների ժամանակ», - այս մասին գրում  է քաղաքագետ ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ եւ մանրամասնում. «Հիշյալ հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ եւս ապացուցեց, թե որքան անհիմն են եղել նախորդ իշխանությունների ժամանակ Հայաստանում ժողովրդավարության ոտնահարման մասին տարիներ շարունակ իր իսկ հնչեցրած մեղադրանքները: Պարզվում է, որ նախորդ իշխանությունների ժամանակ Հայաստանում գոյություն է ունեցել այն աստիճան ազատություն, որի ներքո «Սորոս»-ի հիմնադրամը եւ նրան ենթակա կառույցներն ու ԶԼՄ-ներն անկաշկանդ աշխատանք են իրականացրել, ինչն էլ հնարավոր դարձրեց 2018 թվականի թավշյա իշխանափոխությունը: Նիկոլ Փաշինյանին պիտի հիշեցնել, որ բուն խնդիրը վերաբերում է ոչ թե Հայաստանում Սորոսի հիմնադրամի ազատ գործունեությանը, այլ իշխանության եռյակ կառույցներում նրա ներկայացուցիչների բացահայտ ներթափանցմանն ու ինչպես ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն էլ հաստատել է Հայաստանի ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիքին, այդ թվում Հայոց Առաքելական եկեղեցու, նաեւ ընտանեկան, հասարակական ու մշակութային արժեքների դեմ իրականացվող թաքուն ու բացահայտ հարձակումներին, ինչը նախորդ իշխանությունների ժամանակ որեւէ դեպքում չի թույլատրվել»:

Նիկոլը երկու տարում դեռ «հանցավոր նախկինների» ցուցանիշներին չի հասել

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА