o C     20. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​Ըստ Փաշինյանի, Հայ եկեղեցու պատմություն առարկայի առանձին դասավանդումը քայքայլիչ գործունեություն է (Տեսանյութ)

27.01.2020 00:37 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​Ըստ Փաշինյանի, Հայ եկեղեցու պատմություն առարկայի առանձին դասավանդումը քայքայլիչ գործունեություն է (Տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում կայացած իր մամուլի ասուլիսի ժամանակ ի թիվս բազմաթիվ այլ հարցերի, անդրադարձավ բուհերում «Հայոց լեզու» առարկայի պարտադիր դասավանդմանը եւ դպրոցներում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցմանը:

Ինչ տեսք կունենա երկիրը, եթե օվկիանոսները չորանան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Այսօր մենք կանգնած ենք մի խնդրի առաջ, որ մեզ ասում են հետեւյալը՝ ոնց բա  Հայոց լեզվի ուսուցումը  բուհում պարտադիր  չեք դարձնում, բա մեր երեխեքը որտե՞ղ են հայերեն սովորելու: Բոլորը մոռանում են, որ կա դպրոց, որն ավարտած եւ ատեստատ ունեցող մարդը պետք է տիրապետի  գրական հայերենին: Բոլորը մոռանում են, որ կա ընդունելության քննություն եւ բուհ ընդունվել՝ առանց հայերենի իմացությունը հավաստագրելու, այսինքն՝ հաստատելու,  հնարավոր չէ: Մենք հիմա ասում ենք՝գործ չունեք, դպրոցում ուրիշ բաներ կա, Հայ ժողովրդի պատմությունը եկեք բաժանենք մի քանի կտորների: Թող Հայ եկեղեցու պատմությունն առանձին  լինի, հայ ժողովրդի պատմությունն՝ առանձին: Պատկերացնո՞ւմ եք այս գաղափարի հեղինակի տրամաբանությունը, բռնել եկեղեցու պատմությունը տարանջատել ազգի  եւ պետության պատմությունից եւ առանձին դասավանդել: Սա ինչ է, եթե ոչ քայքայիչ, ազգի ինքնության դեմ վարվող նեղ, մերկանտիլ քաղաքական նպատակներով տարվող գործունեություն: Մենք այսօր ասում ենք՝ ժողովուրդ ջան,  եթե ուզում ենք մարդն ինժեներ դառնա,  բուհ է եկել մարդը, նրան պետք է պատրաստենք, որպես ինժեներ: Մեզ ասւոմ են՝ ո՞նց, դուք հո ազգի ավանդույթների դեմ պայքարող չեք: Բա թող մեր ինժեները հայերեն գրել-կարդալ սովորի բուհում, թող Չարենց արտասանի բուհում: Մենք ասում ենք՝ էլի թող արտասանի, բայց արտաժամյա, բայց եթե դա պարտադիր ուսումնական ծրագիր է, ինքը  դպրոցում պետք է անցած լիներ», - ասաց Ն Փաշինյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА