o C     09. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մարդիկ մահանում են փողոցում. Չինաստանում «ռեզերվացիա» են կառուցում կորոնավիրուսով վարակվածների համար (տեսանյութ)

25.01.2020 11:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մարդիկ մահանում են փողոցում. Չինաստանում «ռեզերվացիա» են կառուցում կորոնավիրուսով վարակվածների համար (տեսանյութ)

Չինաստանի Ուհան քաղաքի իշխանությունները հայտարարել են, որ մեկ շաբաթվա ընթացքում մասնագիտացված հիվանդանոց կկառուցեն մահացու կորոնավիրուսով վարակվածների համար, որոնք նոր տիպի թոքաբորբ են առաջացնում: Հաղորդվում է, որ հիվանդանոցի արագ շինարարությունն արդեն սկսվել է։ Բուժհաստատությունը հաշվարկվելու է հազար մահճակալի վրա եւ ռեզերվացիայի նման մի բան է իրենից ներկայացնելու, ինչը թույլ կտա բժշկական ռեսուրսները կենտրոնացնել մեկ վայրում, ինչպես նաեւ կրճատել առողջ հիվանդների հետ հնարավոր շփումները:

Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով վարակակվածներ ընդհանուր թիվը 175 է․ Գարիկ Սարգսյան

Նոր հիվանդանոցի օրինակի համար վերցվել Է Պեկինի Սյաոտանգշան հոսպիտալը, որը 2003 թվականին նաեւ մեկ շաբաթում կառուցել են Չինաստանի մայրաքաղաքի արվարձանում ՝ ատիպիկ թոքաբորբի տարածման մեջ (SARS):

Հաղորդվում է, որ ներկայում Չինաստանում վարակվածների թիվն արդեն հասել է 830-ի, 25 մարդ զոհվել է: Սակայն սրանք պաշտոնական տվյալներն են, եւ մի շարք արժանահավատ աղբյուրներ պնդում են, որ իրականում վարակվածների եւ զոհերի թիվն անհամեմատ ավելի մեծ է։ Փաստն այն է, որ Չինաստանի 10 մեգապոլիսներում հունվարի 23-ից կարանտին Է հայտարարվել։ Մի շարք քաղաքներում հասարակական տրանսպորտ չի գնում, քաղաքներ չեն մտնում մարդատար ավտոբուսներն ու ջրային տրանսպորտը, փակ են օդանավակայանն ու երկաթուղային կայանները։ Իսկ ահա Ուհանի հետ կապված տեղական պարբերականների թղթակիցները եւ հասարակ օգտատերերը սոցցանցերում սարսափելի կադրեր են հրապարակում, թե ինչ է կատարվում քաղաքի փողոցներում եւ հիվանդանոցներում: Իրավիճակը, ըստ այդ նկարագրությունների, ավելի շատ նման է զոմբիների ու աշխարհի վորջի մասին ֆիլմերից տեսարանների, սարսափելի վիրուսով տուժած մարդիկ երբեմն մահացած ընկնում են փողոցում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА