o C     25. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Մանիպուլյացիան շարունակվում է». ինչպե՞ս են ԶԼՄ-ները լուսաբանում ՀՀ-ՌԴ հարաբերությունները

22.01.2020 12:32 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​«Մանիպուլյացիան շարունակվում է». ինչպե՞ս են ԶԼՄ-ները լուսաբանում ՀՀ-ՌԴ հարաբերությունները

«Ժողովրդի ձայն» ակումբը ներկայացրել է 2019 թվականի աշնանը հայկական ԶԼՄ-ների մոնիթորինգի արդյունքները, որոնց նպատակն է հասկանալ, թե որքանո՞վ են լրատվամիջոցներում ներկայացվում ռուս-հայկական հարաբերությունները եւ ինչ կոնտեքստում:

«Ժողովրդի ձայն» ակումբի փորձագետ ԱՐՄԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ հայտնում է, որ հայ-ռուսական հարաբերությունները հայկական տեղեկատվական դաշտում ամենապահանջված թեմաներից մեկն են: Հաճախ այդ հարաբերությունների լուսաբանումը դառնում է գործիք որոշ լրատվամիջոցների ձեռքում, որոնք տարբեր պատճառներով փորձում են դրանք աղավաղված լույսի ներքո ներկայացնել եւ ընթերցողին տրամադրել ոչ այնքան օբյեկտիվ տեղեկատվություն ինչպես Մոսկվայի եւ Երեւանի հարաբերությունների, այնպես էլ ԵԱՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության մասին:

Սույն զեկույցի հեղինակները կարծում են, որ Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունների պահպանման համար Հայաստանի համար կարեւոր է հասարակությանը հնարավորինս օբյեկտիվ պատկեր ներկայացնել՝ հիմնավորված փաստարկներով եւ հաստատված փաստերով:

Այս զեկույցը պատրաստվել է 2019 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ժամանակահատվածում հայաստանյան ինը էլեկտրոնային լրատվամիջոցների մոնիթորինգի հիման վրա: Տեղեկատվական ռեսուրսները պայմանականորեն բաժանվել են մի քանի խմբերի՝ հիմնվելով այն խմբագրական քաղաքականության վրա, որ դրանք վարում են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության ոլորտներում:

Մոնիթորինգը հիմնված է երկու տեսակի վերլուծության վրա. հաշվի են առնվել քանակական վերլուծություն (ԶԼՄ-ներում հրապարակումների քանակը, դրանց ընդհանուր տոնայնությունը եւ լուսաբանումների դինամիկան՝ 2018-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատած) եւ որակական վերլուծություն (հրապարակումների բովանդակություն):

Թույլ չենք տալու եկեղեցու նկատմամբ որեւէ ոտնձգություն. Արա Զոհրաբյան

ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Մոնիտորինգի արդյունքները ցույց են տալիս, որ 2019 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների լուսաբանումը, ինչպես նաեւ ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ թեմաները Հայաստանի ԶԼՄ-ներում աննախադեպ էին հրապարակումների քանակի առումով: Նշված ժամանակահատվածում այդպիսիք եղել են շուրջ 3 հազար:

Կենտրոննալով նշված հրապարակումներում առանցքային բառերի վրա եւ դրանց ընդհանուր տոնայնության վրա, դրանք կարելի է բաժանել հետեւյալ խմբերի.

-
դրական - 838;
-
չեզոք - 1647;
-
բացասական - 515:

Ի դեպ, «Ժողովրդի ձայն» փորձագիտական ակումբը 2018 թվականի հոկտեմբեր-դեկտեմբերի ամիսներին եւս մոնիթորինգ էր արել հայաստանյան էլեկտրոնային լրատվամիջոցների շրջանում: Նշյալ ժամանակահատվածում հայ-ռուսական հարաբերություններին նվիրված հրապարակումների քանակը եղել է ավելի քան 800, որոնց կեսը թեման լուսաբանել է չեզոք, 270-ը՝ բացասական, իսկ 140-ը՝ դրական:

Այսպիսով, նախորդ տարվա ֆոնին, հետաքրքրությունն այս թեմայի նկատմամբ ոչ միայն պահպանվել է, այլեւ զգալիորեն աճել է: 2019-ին չեզոք, դրական եւ բացասական հրապարակումների հարաբերակցությունը կարող է սահմանվել որպես 2: 1: 0.6, մինչդեռ 2018-ին` 3: 1: 2: Այսինքն, եթե 2018-ին երկու անգամ ավելի շատ էին բացասական հրապարակումները, քան դրական, ապա 2019-ին իրավիճակը լրիվ հակառակն է: Եվ սա չենք կարող չնշել որպես դրական միտում հայ-ռուսական հարաբերությունների լուսաբանման գործում:

Նախկին վարչապետերն անձնական երաշխավորություն կներկայացնեն Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխարինելու համար

ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐԸ

Հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ հրապարակումների թվի ավելացումը ակնհայտորեն կապված է Երեւանում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի անցկացման հետ եւ, համապատասխանաբար, Երեւան ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների այցելության հետ:

Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հիմնականում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցն էր: Հատկանշական է, որ շատ հրապարակումներ այս այցի հանգամանքների վերաբերյալ լուրերի ու կանխատեսումների տարածմամբ էին աչքի ընկնում, մասնավորապես նշվում էր, որ այցը պայմանավորված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ որոշմամբ: Ամենատարածված վերնագրերից կարելի է հիշատակել հետեւյալները՝ «Պուտինը չի գա Երեւան», «Պուտինի պահանջը. Կա՛մ Քոչարյանը կազատվի, կա՛մ նա չի գա Երեւան», «Պուտինը ցանկանում է այցելել Քոչարյանին բանտում»:

Ակտիվորեն քննարկվեց նաեւ Հայաստանի համար ռուսական գազի գնի հարցը: Կրկին, տարբեր քաղաքական կողմնորոշումներ ունեցող շատ լրատվամիջոցներ, առանց կոնկրետ փաստարկներ կամ փաստեր ներկայացնելու պնդում էին, որ Ռուսաստանը ներքաղաքական որոշակի զիջումներ է ակնկալում՝ գազի ավելի ցածր գնի դիմաց: Օրինակ՝ Lragir-ը հրապարակեց հրապարակում հետեւյալ վերտառությամբ «Գազի շանտաժ. Քաղաքական գինը Երեւանի եւ Մոսկվայի համար»:

«
Ժողովրդի ձայն»-ի կարծիքով, հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները հետագայում պահպանելու եւ խորացնելու համար լրատվամիջոցները պետք է ավելի զգույշ լինեն երկկողմ օրակարգում զգայուն հարցերի վերաբերյալ իրենց կողմից տարածվող տեղեկատվությունների հարցում, ավելի զգուշավոր մոտենան առկա տեղեկատվությունը եւ այլն: Ի վերջո, արդյունքում մենք տեսանք, որ ԵԱՏՄ գագաթնաժողովը կայացավ Երեւանում, երկների առաջնորդները ժամանեցին, տեղի ունեցան նաեւ երկկողմ հանդիպումներ, ու այդ ամենը տեղի ունեցավ դրական մթնոլորտում եւ ճանաչվեց արդյունավետ:

Հայկական մամուլում ակտիվորեն լուսաբանվել են նաեւ Ռուսաստանի Արմավիր քաղաքում Գ.Նժդեհի հուշատախտակի ներկելու եւ Երեւանում Ա.Գրիբոեդովի հուշարձանի վրա ներկ լցնելու միջադեպերը: Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ չնայած որոշ քաղաքական ուժերի կողմից «կրակ վրա յուղ լցնելու» ցանկությանը, այդ միջադեպերը ներկայացվել են բավականին օբյեկտիվորեն հայկական լրատվամիջոցների կողմից՝ առանց որեւէ լուրջ տեղեկատվական մանիպուլյացիաների:

Առանձնահատուկ հարկ է նշել իշխանամետ լրատվամիջոցները: Հայ-ռուսական հարաբերությունների կոնտեքստում հիմնականում կան երկու տեսակի նյութեր: Առաջինը ցույց է տալիս Նիկոլ Փաշինյանի կար
եւոր դերը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների պահպանման գործում, ներառյալ Վլադիմիր Պուտինի հետ անձնական շփումների միջոցով: Նյութերի երկրորդ խումբը տեքստեր են, որոնք պարունակում են տարատեսակ ինսիունացիաներ՝ Հայաստանի ներքաղաքական եւ արտաքին քաղաքական զարգացումների վրա Ռուսաստանի կուլիսային ազդեցության մասին: Խոսքը, մասնավորապես, այնպիսի հրապարակումների մասին է, թե, իբր, Ռուսաստանը փորձում է լարվածություն հրահրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ Փաշինյանի միջեւ, ազդել հայկական կողմի վրա, որպեսզի Հովհաննես Իգիթյանը դուրս մնա ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության կազմից եւ այլն:

Ար
եւմտամետ ուղղվածության հայկական ԶԼՄ-ներն ավանդաբար շեշտը դնում էին Հայաստանի ինքնիշխանության վերականգնման համար պայքարի անհրաժեշտության վրա, որն, իբր, վտանգված է Ռուսաստանի հետ չափազանց սերտ հարաբերություններից: Այս համատեքստում ակտիվ տարածված մտքերից մեկն այն էր, որ Նիկոլ Փաշինյանի կողմից վարվող ներկայիս արտաքին քաղաքականությունը ոչնչով չի տարբերվում նախորդների արտաքին քաղաքականությունից:

Նշված ԶԼՄ-ները առավել ակտիվորեն փորձեցին խորացնել իրավիճակը այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ 102-րդ ռուսական ռազմաբազայի «չվերահսկողություն» Հայաստանի իշխանությունների կողմից, Ռուսաստանի
եւ ՀԱՊԿ անդամ մյուս երկրների կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստը, Ռուսաստանի աջակցությունը Հայաստանում ընդդիմադիր «կլան-օլիգարխիկ խմբավորումների» վրա եւ այլն: Ցավոք, ուսումնասիրվող ժամանակահատվածում Ռուսաստանի վերաբերյալ արեւմտամետ լրատվամիջոցների հրապարակումների ագրեսիվ տոնայնությունը չի անցել:

Հրայր Թովմասյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

2019-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների, ինչպես նաեւ ԵԱՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցության լուսաբանումը աննախադեպ են հրապարակումների քանակի առումով:

2019-ի աշնանը հրապարակված հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ բացասական հրապարակումների քանակը զգալիորեն նվազել է: Հրապարակումների հարաբերակցությունը հօգուտ այն հրապարակումների է, որոնք դրականորեն ընդգծում են հայ-ռուսական հարաբերությունները:

Հայկական մամուլում հայ-ռուսական հարաբերություններին վերաբերյալ ապատեղեկատվությունը նվազել է, բայց տեղեկատվական մանիպուլյացիան շարունակվում է: Դա բացատրվում է ինչպես Ռուսաստանի նկատմամբ ար
եւմտյան կողմնորոշում ունեցող ԶԼՄ-ների ավանդաբար բացասական վերաբերմունքով, այնպես էլ որոշ լրատվամիջոցների կողմից հայ-ռուսական թեմատիկան ներքաղաքական պայքարի համար օգատգործելու միտմամբ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА