o C     24. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄԱՆՈՐՅԱ ՀՍԿԱՅԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ԲԱՆ ՉԵՆ ԱՍՈՒՄ

22.01.2020 20:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԱՄԱՆՈՐՅԱ ՀՍԿԱՅԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ԲԱՆ ՉԵՆ ԱՍՈՒՄ

Դեռեւս հունվարի 9-ին Երեւանի քաղաքապետ պարոն Հայկ Մարությանին գրավոր հարցում էինք ուղարկել` ամանորյա ծախսերի հետ կապված` հաշվի առնելով երեւանցիների զանգվածային դժգոհությունները: Այսինքն, որ թեեւ ամանորյա տոնակատարությունների համար հսկայական գումարներ ծախսվեցին, սակայն Երեւանը երբեւէ նման խղճուկ ամանորյա տեսք չէր ունեցել: Ուրեմն, կոնկրետ, չափելի եւ տեսաների ձեւով այդ ինչի՞ են ուղղվել այդ փողերը:

​​​​​​​«Մարդի ծեծը վարդի ծեծ ա». երբ Սորոսի հիմնադրամը մտնում է մետրո

Անցել են գրավոր հարցերին պատասխանելու սահմանված բոլոր ժամկետները, բայց քաղաքապետարանից դեռ ոչ մի պատասխան: Մենք նախօրեին զանգահարեցինք լրատվական վարչություն, որտեղից տեղեկացրին, որ կկապվեն մեզ հետ՝ հարցի պատասխանի ճակատագրի մասին տեղեկացնելու համար: Սակայն մինչեւ օրվա վերջ դեռ ոչ մի պատասխան: Չնայած դրան, քաղաքապետարանը պատասխանելու է՝ ինչ են արել այդ հսկայական միջոցները: Ու երեւի այդ ենթադրությունները ամենեւին էլ անտեղի չէին, որովհետեւ արդեն երեկ, երբ կրկին փորձեցինք հետաքրքրվել մեր հարցերի պատասխանով, Քաղաքապետարանի լրատվական վարչությունից տեղեկացրին, որ այսուհետ պատասխանելու են միայն կնիքով եւ ստորագրությունով հարցումներին: Մեր հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ են մինչ այս լռել, ու երբ խախտվել են օրենքով սահմանված ժամկետները, նոր միայն, այն էլ մեր հետաքրքրվելուց հետո, կնիք են պահանջում, հերթական անհեթեթ պատասխանը տվեցին, թե նոր են իրենց հանձնարարել, որ միայն ստորագրությունով հարցումները դնեն շրջանառության մեջ: Լավ, դա հանձնարարողի գործն է: Բայց չէ՞ որ մեր հարցն ուղարկել էինք հունվարի 9-ին եւ պետք է պատասխան ստացած լինեինք մոտ մեկ շաբաթ առաջ, այսինքն՝ մինչ այս հանձնարարականը: Ընդ որում, կա հանրահայտ իրավունքի նորմ՝ չի կարելի օրենքներին (որոշումներին, հանձնարականներին եւ այլն) հետադարձ ուժ տալ, դա արդեն իսկ կոպիտ խախտում է: Այսպիսով ֆիքսենք՝ բացի այն, որ քաղաքապետարանը օրենք է խախտել՝ մեզ ժամանակին պատասխան չտալով, հիմա էլ մեկ այլ կոպտագույն խախտում են խոստովանում, որ մեր դեպքում խախտվել է նաեւ օրենքին հետադարձ ուժ չտալու նորմը: Արդյունքում, էլ ավելի է սրվում մեր այն նախնական տպավորությունը, որ Ամանորի համար հատկացված գումարները, մեղմ ասած, «անհայտ ճակատագրի» են արժանացրել: Չնայած, մեր հարցումը կկրկնենք, այս անգամ՝ իրենց ուզած տեսքով: Սակայն, անկեղծ ասած, հույս չունենք, թե հստակ բան կասեն. մի լղոզված պատասխան կտան ու կփորձեն տակից դուրս գալ: Մյուս կողմից էլ, երեկ ԱԺ-ում ստեղծվեց քաղաքապետարանի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով, եւ հուսանք, որ գոնե նրանց ուսումնասիրությունները նաեւ ամանորյա հարյուր միլիոնավոր դրամների անհասկանալի ճակատագրի մասով ինչ-որ բան կասեն:

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԲՈԼՈՐԸ ԶԲԱՂՎԱԾ ԵՆ ԱՄԱՆՈՐՅԱ ՓՈՂԵՐԸ ԾԱԽՍԵԼՈՎ

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА