o C     17. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՐԱՆԻ ԴԵՂԻՆ ՔԱՐՏԸ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ. ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

21.01.2020 20:13 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԻՐԱՆԻ ԴԵՂԻՆ ՔԱՐՏԸ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ. ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

Մինչև քաղաքական մանրէաբանության ուսումնասիրման առարկա հանդիսացող իշխանական որոշ պատգամավորներ ԱԺ-ում ինքնամոռաց կառչում էին Սերժ Սարգսյանի, իմ, Հանրապետականի և Միքայել Մինասյանի քաղաքական կապիտալից, լրահոսի սրընթաց տեմպը երկրորդ պլան մղեց մի կարևոր ու խորհրդանշական իրադարձություն:

Արմեն Սարգսյանը վերջին ամիսներին բանակում կատարվող իրադարձությունների մասին հայտարարություն է տարածել

Հայտնի դարձավ, որ «ՎԵՏՕ» շարժման գրասենյակ են այցելել Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի գծով կցորդ Մոհամադռեզա Հեյդարին և քաղաքական գծով կցորդ Մոհամադռեզա Նասիմին: Շարժման ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրությունից հայտնի է դառնում, որ շուրջ 4 ժամ տևող հանդիպման ընթացքում քննարկվել են բազմաթիվ հարցեր:

Իհարկե, հատկանշական է, որ մոտ մեկ տարվա պատմություն ունեցող շարժումը տեսանելի և հետաքրքիր է դարձել նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչության համար:

Սակայն ըստ էության՝ Իրանի դեսպանատան պատվիրակների այս այցը լուրջ վերլուծության և խորքային գնահատման կարիք ունի:

Տվյալ այցը պետք է դիտարկել ԱՄՆ-Իրան հարաբերությունների վերջին սրացման համատեքստում, որի ընթացքում ՀՀ օրվա իշխանությունների ոչ ադեկվատ, մանկամիտ ու դիլետանտ պահվածք դրսևորեցին գեներալ Սոլեյմանիի մահվան կապակցությամբ:

Թե ինչ և ինչպես պետք է աներ այս իշխանությունը այդ օրերին, մի քանի անգամ բարձրաձայնել եմ:

Սակայն նրանց կողմից ուշացած ցավակցությունը, բավականին ցածր մակարդակով դեսպանատան սգո մատյանում ցավակցական գրառումները, բարձրաստիճան լեռնագնացի «ջրիկ» հայտարարությունները, հայկական պատվիրակության չմասնակցելը գեներալի հուղարկավորությանը՝ այս ամենը աննկատ չի անցել հազարամյակների պատմության ընթացքում դիվանագիտական նրբությունները «օդից բռնելու» նուրբ արվեստը սերտած իրանական կողմի աչքերում:

Ստացվում է, որ հայկական իշխանությունները փաստացի լրջորեն չեն վերաբերվել Իրանում տեղի ունեցած ողբերգությանը, իսկ իրանական կողմը բացահայտ ցույց է տալիս իր դժգոհությունը նման վերաբերմունքի համար:

«ՎԵՏՕ»-ի գրասենյակ այցելելով և արևմտամետ մի շարք ՀԿ-ների հետ փոխկապակցված իշխանավորների մասին հայտնի պատի մոտ լուսանկարվելով՝ իրանական կողմը դիմում է բացահայտ քայլի: Դրա մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ շարժման գրասենյակ այցելելուց բացի, դեսպանատունը ակնհայտ համաձայնություն է տվել հանդիպման մասին հաղորդագրություն և լուսանկարներ հրապարակելուն:

Միամտություն կլինի մտածել, որ հարևան երկրի ղեկավարությունը տեղեկացված չէ ՀՀ իշխանության կազմում ընդգրկված բազմաթիվ անդամների ատլանտիկ կապերի մասին։ Իրանական կողմը նաև շատ լավ հասկանում է, որ Իրանում տեղի ունեցած ճգնաժամի օրերին հայկական կողմի ոչ ադեկվատ պահվածքը թելադրված է կառավարության կազմում ընդգրկված նման գործիչների ազդեցությամբ։

Ըստ էության չի բացառվում նաև, որ այսօրինակ ժեստով պաշտոնական Թեհրանն իր դժգոհությունն է հայտնում մեր ԱԳՆ-ին:

Իրավիճակից ճիշտ դասեր չքաղելու դեպքում Իրանի կողմից պատեհ առիթով հնարավոր են էլ ավելի կոշտ ու չոր քայլեր: Կատարվածը ակնհայտ դեղին քարտ էր ՀՀ իշխանություններին:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА