o C     26. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում ամենացածր աշխատավարձը ստանում են կրթության ոլորտի մասնագետները

21.01.2020 16:51 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում ամենացածր աշխատավարձը ստանում են կրթության ոլորտի մասնագետները

Հայաստանում ամենապահանջված մասնագիտությունը վերջին երեք տարիներին շարունակում է մնալ ծրագրավորումը: Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի տեսակետ հայտնեց տեխնիկական գիտությունների թեկնածու, աշխատաշուկայի մասնագիտացված վերլուծությամբ զբաղվող staff.am կայքի համահիմնադիր Լուիզա Ավետիսյանը:

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՒՆԻ ՆՈՐ ԱՌԵՒՏՐԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ․ Մ․ ՄԻՇՈՒՍՏԻՆԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՈՐՈՇՈՒՄԸ

«2019–ին staff.am-ը, 2018–ի համեմատ, 250 տոկոս աճ է ունեցել թափուր աշխատատեղերի, այսինքն` 12 000 թափուր աշխատատեղ ենք ունեցել։ Բացի ծրագրավորումից, ամենապահանջված մասնագիտությունների ցանկում են նաև վաճառքի, սպասարկման կազմակերպումը, կրթության ոլորտը, ֆինանսաբանկային գործը, ապահովագրությունը, հեռահաղորդակցությունը»,-ասաց Ավետիսյանը` ներկայացնելով իրենց վերլուծության արդյունքները:

Ամենացածր աշխատավարձ ստանում են կրթության ոլորտի մասնագետները, չնայած, ըստ բանախոսի, պետք է հաշվի առնել, որ շատերն աշխատում են կես դրույքով կամ ժամավճարով: Այնուամենայնիվ, մինչև մեկ տարվա աշխատանքային փորձ ունեցողը կրթության ոլորտում ստանում է 55 000 դրամ. կրթության ոլորտում ամենաբարձր աշխատավարձը 190 000 դրամն է։
staff.am–ի հաղորդակցության բաժնի ղեկավար Նազելի Բադալյանն էլ հայտնեց, որ գործատուները մասնագիտական հմտություններին զուգահեռ նաև «սոֆթ»` անձնային հմտություններ են պահանջում` հաղորդակցման հնարավորություն, ստեղծարար մտածողություն, թիմում աշխատելու ունակություն... Ավելին, օրինակ` վաճառքի, սպասարկման, ադմինիստրատիվ ոլորտում գործատուների համար աշխատակիցների անձնային հմտություններն ավելի կարևոր են:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА