o C     26. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կամոն առաջին մարզման ժամանակ զգաց, որ պետք է բարելավվի.«Կայրաթի» գլխավոր մարզիչ

20.01.2020 22:03 ՍՊՈՐՏ
Կամոն առաջին մարզման ժամանակ զգաց, որ պետք է բարելավվի.«Կայրաթի» գլխավոր մարզիչ

Ղազախական «Կայրաթի» գլխավոր մարզիչ Ալեքսեյ Շպիլևսկին խոսել է թիմի նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանի մասին։

«Կամոն առաջին մարզման ժամանակ զգաց, որ պետք է բարելավվի.։ Մեր ֆուտբոլիստներն աշխատել են անհատական ծրագրով, իսկ նա՝ ոչ։

Ֆիզիկական վիճակս լավ է, բայց շարունակում եմ աշխատել յուրաքանչյուր մարզման ընթացքում.Մխիթարյան

Ամեն դեպքում մենք գիտենք նրա ներուժը, թե ինչպիսի արագություն ու կատարողականություն ունի։ Հարկավոր է նրան ժամանակ տրամադրել՝ ադապտացիոն գործընթացի համար։ Կամոն ավելի վաղ ասել է, որ իր համար բարդ շրջան է։ Ադապտացիոն գործընթացը շարունակվում է, սակայն նա բաց մարդ է․ չի հապաղում հարցեր տալ ու պատրաստ է աճել ու զարգանալ»,- «Կայրաթի» պաշտոնական կայքը փոխանցում է Շպիլևսկիի խոսքը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА