o C     26. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը կվճարի 2000 եվրո` ծտերի համար

17.01.2020 19:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Հայաստանը կվճարի 2000 եվրո` ծտերի համար

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում երեկ դրական եզրակացություն ստացավ կառավարության հեղինակած «Աֆրիկյան-եվրասիական միգրացվող ջրային թռչունների պահպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցողի` ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ ԻՐԻՆԱ ՂԱՓԼԱՆՅԱՆԻ տեղեկացմամբ` համաձայնագիրը մշակվել է «Միգրացվող վայրի կենդանիների տեսակների պահպանության մասին» Բոննի կոնվենցիայի շրջանակներում: Փոխնախարարը նշեց նաեւ, որ Բոննի կոնվենցիայի շրջանակներում մշակված 7 համաձայնագրերից մեկն էլ «Աֆրիկյան-Եվրասիական միգրացվող ջրային թռչունների պահպանության մասին» համաձայնագիրն է, որի տարածքն ընդգրկում է 117 երկիր: Դրան անդամակցության վճարը Հայաստանի համար կազմում է տարեկան 2000 եվրո: Ըստ Ի. Ղափլանյանի` համաձայնագիրն ընդգրկում է խոնավ տարածքներից իրենց տարեկան ցիկլի առնվազն մի մասում կախում ունեցող տարածաշրջանում հանդիպող բոլոր 235 թռչունների տեսակները` անկախ նրանց պահպանական վիճակից: Դրանցից ՀՀ տարածքում հանդիպում է հարյուր տասից ավելին:

Ռեստորանային սպրոտից մինչեւ թումանյանական անդրադարձներ. այլընտրանքային լուրեր 18․12․2019

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА