o C     25. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը հրաժարականի դիմում է գրել

17.01.2020 14:01 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը հրաժարականի դիմում է գրել

Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը հրաժարականի դիմում է գրել եւ հանձնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ խորհրդարանում ներկայացնելու իրավունքով։ Այս մասին կառավարության ղեկավարն ասել է ուրբաթ, հունվարի 17-ին, Facebook-ի էջում։ Վարչապետը նշել է, որ դիմումը գրել է, որպեսզի «վերացնի նախագահի հանդեպ հարգանքի ցանկացած կասկած», տեղեկացնում է «Օբոզրեւատելը»-ը։

«Սա եւս անհետեւանք չի մնա, եւ հայ-ռուսական հարաբերությունների «փայլը» ավելի կխորանա»

«Ես պաշտոնն ստանձնեցի նախագահի ծրագիրն իրականացնելու համար։ Նա ինձ համար կարգին եւ անկեղծ մարդու օրինակ է։ Բայց որպեսզի բացառեմ նախագահի հանդեպ մեր հարգանքի եւ վստահության ցանկացած կասկած, ես հրաժարականի դիմում եմ գրել եւ հանձնել նախագահին՝ խորհրդարան մտցնելու իրավունքով»,- ասել է Գոնչարուկը։

Նախագահի գրասենյակում տեղեկացրել են, որ կքննարկեն հայտարարությունը. «Ուկրաինայի նախագահը ստացել է վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի հրաժարականի դիմումը։ Պետության ղեկավարը կդիտարկի այն։ Դիտարկման արդյունքների մասին Ուկրաինայի նախագահի գրասենյակը կհայտարարի առանձին»։

Վարչապետը նաեւ ներկայացրել է չորս ամսվա կատարած աշխատանքի հաշվետվությունը եւ պատմել ծրագրերի մասին։ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА