ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

 «#Maestro95» ֆիլմում կենդանանում են Փարաջանովի,Սոֆիկո Ճիաուրելիի դեմքով եւ այլ կերպարային տիկնիկներ

15.01.2020 14:04 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
 «#Maestro95» ֆիլմում կենդանանում են Փարաջանովի,Սոֆիկո Ճիաուրելիի դեմքով եւ այլ կերպարային տիկնիկներ

Այսօր`հունվարի 15-ին, Կինոյի տան Փոքր կինոսրահում կկայանա  գերմանաբնակ հայ ռեժիսոր Արթուրո Սայանի «#Maestro95» անունը կրող ֆիլմի ցուցադրությունը։

Ռազմիկ Աբրահամյանը ծեծված դեմքով իր լուսանկարները ցույց տվեց ու ասաց՝ լրագրողներն են մեղավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գերմանաբնակ հայ ռեժիսոր Արթուրո Սայանի «#Maestro95» անունը կրող ֆիլմն իր բնույթով գեղարվեստական-փաստավավերագրական է՝ համեմված պոետիկ էսսե ֆիլմի և անիմացիայի հնարքներով: Այսպիսով ֆիլմում միախառնված են տարբեր ժանրեր, հետևապես ֆիլմն իր ձևաչափով ֆիլմ-կոլլաժ է:

Այն նվիրված է մեծ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 95-ամյա հոբելյանին: Հաշվի առնելով այն կարևոր հանգամանքը, որ տիկնիկները նշանակալի դեր են ունեցել Վարպետի կոլաժներում և առհասարակ արվեստում, սույն ֆիլմով առաջին անգամ փորձ է արվել կենդանություն տալ հենց իր՝ Փարաջանովի դեմքով տիկնիկին, Սոֆիկո Ճիաուրելիին եւ մնացյալ այլ կերպարային տիկնիկներին, որոնց միջոցով էլ կառուցված են անիմացիոն տեսարանները:

«Պարզապես գոյատևելը բավարար չէ, դա չէ կյանքի իմաստը». Մեգան Մարքլը վավերագրական ֆիլմում խոսել է մշտապես ուշադրության կենտրոնում գտնվելու դժվարության մասին

2019 թվականին «#Մաեստրո95» ֆիլմը ցուցադրվել է Գերմանիայի մի քանի քաղաքներում, Շտուտգարտի Հայ Մշակույթի օրերի շրջանակներում, Կիևում, հունվարին նախատեսվում է նաև ցուցադրություն Մոսկվայում, փետրվարին՝ Բեռլինում:

Ֆիլմի նկարահանման աշխատանքներին աջակցել են Գերմանիայում ՀՀ Դեսպանությունը և գերմանական Մութեզիուսի անվան արվեստի ԲՈւՀ-ը:

Trailer #Maestro95 from Muthesius Academy of Fine Arts on Vimeo.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА