o C     25. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վրաստանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ադրբեջանցիների և սվանների միջև

14.01.2020 16:13 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վրաստանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ադրբեջանցիների և սվանների միջև

Վրաստանի Թեթրիծղարո շրջանի Ծինծղարո գյուղում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ադրբեջանցիների և սվանների միջև (Վրաստանում ենթաէթնիկ խումբ): Այս մասին հայտնում է Report-ը:

Նախօրեին տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել է երեք անձ: Տուժած ադրբեջանցիներից երկուսին տեղափոխել են հիվանդանոց: Ըստ տարածված տեղեկությունների` ծեծկռտուքի ժամանակ գործադրվել է սառը զենք:

Կուտոյանը ֆինանսական լուրջ խնդիրներ է ունեցել․ ի՞նչ դիմում է ուղարկվել Բրիտանիայի դեսպանին «Ժողովուրդ»

Ձերբակալվել է 2 անձ, որոնցից մեկը` ադրբեջանցի, մյուսը՝ սվան: Ըստ տարածված տեղեկությունների` կռվի պատճառ է դարձել ծխախոտը:

Փաստի առթիվ հետաքննություն է ընթանում Թեթրիծղարոյի շրջանի ոստիկանության բաժնում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА