o C     25. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՊԱՑՈՒՅՑ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, թե ինչպես է Երեւանի թիվ 75 դպրոցի մանկավարժ կոչեցյալ Արամյանը, վիրավորում 10-ամյա աղջնակին՝դպրոցի տնօրենի եւ ծնողի ներկայությամբ

14.01.2020 15:16 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԱՊԱՑՈՒՅՑ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, թե ինչպես է Երեւանի թիվ 75 դպրոցի մանկավարժ կոչեցյալ Արամյանը, վիրավորում 10-ամյա աղջնակին՝դպրոցի տնօրենի եւ ծնողի ներկայությամբ

Խոստացվածի համաձայն, ընթերցողի դատին ենք ներկայացնում ԱՊԱՑՈՒՅՑ-Տեսանյութը, թե ինչպես է ԱՆՆԱ ԱՐԱՄՅԱՆ մանկավարժ կոչեցյալը, Երեւանի թիվ 75 դպրոցում տնօրենի, դպրոցի ուսուցչական կազմի ու 10-ամյա աղջնակի ծնողի ներկայությամբ, անվանարկում ու վիրավորում նույն դպրոցի սան՝10-ամյա Ա. Գրիգորյանին:

Դասընկերները հաստատել են մանկավարժ կոչեցյալը իրենց համադասարանցուն անվանել է «Զիբիլ». Թիվ 75 դրպոցի սկանդալի հետքերով

ԱՅՍ ՍՈՒԲՅԵԿՏԸ՝Աննա Գեւորգյան կոչվածը, Տեսանյութում բոլորի ներկայությամբ երեխային բնորոշում է, որպես. «թրջված, կուչ եկած » աշակերտ եւ այլն :

Ի դեպ, այս երեւույթը, ով տարրական հարգանք չունի անգամ նախ եւ առաջ իր իսկ տնօրենի ու ներկա ուսուցչական կազմի նկատմամբ, նկատենք, որ (երեխային հոգեբույժի դուռը հասցնելուց հետո), քննարկման է մասնակցում՝ մաստակ ծամելով ու ամոթի զգացումը ինչ-որ տեղ երեւի մոռանալով, եւ դեռ համարձակվում է ճառել իր գրոշի արժեք չունեցող մանկավարժի գործունեության մասին, հեքիաթ պատմելով՝ թե ինքը շատ լավ գիտի, թե ինչպես է պետք վարվել երեխաների հետ:
Իսկ որ ամենազավեշտալին է, անզեն աչքով տեսանելի է, թե ինչպես է նույն դպրոցի տնօրեն Նարինե Սուրմալյանը, պարբերաբար փաստաբանություն անում սույնին՝ իրար կպցնելով Աննա Արամյան կոչվածի մտքի խայտառակ կարկատանները:
Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս NewsMedia.am-ը հրապարակումների շարք էր ներկայացրել այն մասին, որ Աննա Արամյան մանկավարժ կոչվածը, ով մաթեմատիկա առարկա է դասավանդում Երեւանի թիվ 75 դպրոցում, նույն դպրոցի սան 10-ամյա Անգելինային, իր անմարդկային ու հակամանկավարժական գործունեության արդյունքում, հասցրել էր ոչ թե հոգեբանի, այլ հոգեբույժի դուռը...

Հիշեցնենք նաեւ, որ 10-ամյա Անգելինան, մինչ օրս ցանկություն չունի հաճախելու այն դպրոցը, ուր նա սովորել է մի քանի տարի շարունակ:Պատճառը՝ Արամյանի հակամանկավարժական գործունեության էջերն են, ով տեւական ժամանակ է Անգելինայի մայրիկի՝Զառա Առստամյանի պնդմամբ. վիրավորել, անվանարկել ու նվաստացրել է երեխային՝ անվանելով նրան ծույլիկ, տախկտակ, եւ թրջված:

Հիշեցնենք նաեւ, որ այս թնջուկն ամբողջությամբ վեր հանելու, եւ թիվ 75 դպրոցում ստեղծված քաոսային իրավիճակից դուրս գալու համար, 10-ամյա աղջնակի մայրը՝ տիկին Զառան NewsMedia-ի հետ զրույցում մանրամասն ներկայացրել էր, թե ինչի միջով են անցել փոքրիկ Անգելինան, եւ իրենց ընտանիքի անդամները, երբ դպրոց է ոտք դրել նորելուկ ուսուցչուհի Աննա Արամյանը, ով երեխային հասցված վիրավորանքների, բարոյահոգեբանական ճնշումների արդյունքում՝ նրան հասցրել է հոգեկան հակման:

Վերջինիս, երեխայի ներկայությամբ, մեկ  այլ ուսուցչի հետ միասին անվանարկել ու վիրավորել է նաեւ երեխայի մորն ու նրա հարազատ քույրերին: 

Երեխայի մայրը՝տիկին Զառան, ցավով էր բարձրաձայնել այն մասին, որ երեխայի մոտ վարքի, նրա հոգեբանական վիճակի փոփոխությամբ պայմանավորված՝ տարել էր նրան մանկաբույժի մոտ. ով էլ իր հերթին աղջնակին ուղարկել էր ոչ թե հոգեբանի, այլ հոգեբույժի մոտ:

Gayane Zargaryan-ի լուսանկարը:

 

Քանի որ զննության արդյունքում պարզվել էր, որ երեխան իրականում տրավմա է տարել, եւ որ հնարավորինս շուտ՝ աղջնակը պետք է հոգեբանական սեանսներ անցնի, ինչպես նաեւ դեղորայքային բուժում ստանա:

Այժմ երեխայի ճակատագիրը շարունակում է մնալ առկախված, իսկ ուսուցչուհի կոչվածը՝ սանձարձակ կեցվածքով շարունակում է շրջել դպրոցում, եւ սերունդներ կրթել...
Այն դեպքում, երբ սրա նմանները դեռ դպրոց հաճախելու, եւ տարրական ուղղագրական գիտելիքներ ձեռք բերելու կարիք ունեն, եւ ոչ միայն...
Հ. Գ 1
Ստորեւ ներկայացնում ենք նաեւ Աննա Արամյանի ՓԱՅԼՈՒՆ ՀԱՅԵՐԵՆԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ, ում 10-ամյա աղջնակը՝Անգելինան է ուղղել , օրագրում շտկելով Արամյանի մտքի գոհարները :
Հատուկ փաստաբանի դեր ստանձնած որոշ երեւույթների համար էլ, ստիպված ենք ներկայացնելու ՓԱՍՏԸ, որ երեխան ծեծել է հոգեբույժի դուռը....
Մինչդեռ Քաղաքապետարանի Հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը ԼՈԼՈՆԵՐ Է, որ ՊԱՏՄՈՒՄ է...

«Զիբիլ ես». թիվ 75 դպրոցի մանկավարժ կոչեցչյալը վիրավորել է դպրոցում սովորող աշակերտին

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА