o C     25. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

11.01.2020 19:55 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Իհարկե, զարմանալի կլիներ, եթե ՆԻԿՈԼԻ` Հիսուսի հետ ինքն իրեն համեմատելը շարունակություն չունենար: Եվ բոլորս ըմբոշխնեցինք այդ «ուրիշ մասնագետի» արժանի շարունակությունը` Փաշինյանը սար բարձրացավ եւ ինքն իրեն դնելով Նոյի կամ Մովսեսի տեղ, կամ չգիտենք ում տեղ, «լեռան քարոզ» կարդաց, որով պահանջում էր ԱՄՆ-ից ու Իրանից կռիվ չանել եւ խելքները գլուխները հավաքել: Ի դեպ, մի սրամիտ քաղաքացի էլ դրա հետքերով եկավ կառավարության դուռը եւ պահանջ հնչեցրեց, ոչ պետք է ԱՄՆ-ի եւ Իրանի ղեկավարներին «փռել ասֆալտին» Նիկոլի խոսքին չհնազանդվելու համար:

ԶԱՐՄԱՆՔ

Անշուշտ, բոլորիս զարմացրեց Նիկոլի` ՖԵՅՔԵՐԻ դեմ պայքարի նոր փուլը, ուր դերասանների փոխարեն կրկին ներգրավվեց ԱԱԾ-ն: Ինչպես դիպուկ նկատեց հոգեբան Միհրդատ Մադաթյանը. «Այն, ինչ փնտրում է մեր Քաջ Նազարը, գտնվում է իր վերահսկողության տակ եւ ֆինանսավորվում է պետական բյուջեից` մեր հարկերի հաշվին: Եվ այսպես, «Ազատություն» ռադիոկայանի (այս հակահայկական ֆեյքի մասին ավելի ուշ կգրեմ) նախկին լրագրող Հովհաննես Մովսիսյանը, դեռեւս անցյալ տարվա հունիսին նշանակվել է «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար: Այս մարդն էլ, փոխանակ զբաղվի իր անմիջական գործառույթներով, զբաղված է մոտ 26.000 ֆեյքերի ֆինանսավորմամբ, ովքեր վստահ եմ իմ այս գրառման տակ նույնպես կթողնեն իրենց հայհոյախառը ինքնագրերը: Այդ ֆեյքերը ոչ միայն Հայաստանից են, այլ աշխարհի շատ երկրներից եւ ֆինանսավորվում են հատկապես հայհոյախոսության, ատելության մթնոլորտ ստեղծելու եւ ըստ իս` «մեր ազգային անվտանգության համար սպառնալիք ստեղծելու» համար: Իսկ ֆինանսավորվում են նրանք` Ձեր վճարած հարկերի միջոցով, որը Դուք մեծ դժվարությամբ վճարում եք Հայրենիքին, որպեսզի ծաղկացնեք այն»:

ԶԱՐՄԱՆՔ

Դըմփ-դըմփ հու, սիրելի քաղաքացիներ: Եվ զարմանալի դըմփ-դըմփ հու եղավ ԴԱԼՄԱ ԳԱՐԴԵՆ ՄՈԼՈՒՄ, ուր խուճապ էր տարածվել: Տեղեկություններ կային, որ աշխատակիցները բարձր ձայն են լսել, երկրաշարժ զգացել ու լքել են շենքը: Եվ չնայած  երկրաշարժի լուրերի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն  տարածեց սեյսմիկ ծառայությունը` հայտնելով, որ որևէ հիմք չկա նման տեղեկատվություն տարածելու համար, քանի որ ընթացիկ սեյսմիկ իրավիճակը Հանրապետությունում վերահսկվում է ծառայության կողմից, այդուհանդերձ, տարածքում աշխատանքներ իրականացնող ԱԻՆ պաշտոնյան քիչ առաջ լրագրողներին հայտնել է, որ Դալմայի երրորդ հարկի մի հատվածում մոտ երեսուն րոպե ցնցումներ են զգացվել, սակայն տարածաշրջանում երկրաշարժ չի գրանցվել, ուստի տվյալ պահին, ուսումնասիրում են ցնցումների պատճառը: Դե ինչ, զարմանալիորեն երկրաշարժային ցնցումները կային, բայց երկրաշարժը չկար: Դա ձեր դըմփ-դըմփ հուն էր, հպարտ քաղաքացիներ, եւ դա զգուշացում էր` խելքներդ գլուխներդ հավաքեք:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА