ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

24.12.2019 21:40 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼԸ (ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ` «ՀԱՆՊԱՏՐԱՍՏԻՑ, ՏԱՆՈՒ ՇՈՐԵՐՈՎ «ՓԱԽԱՆՔ» ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԱՄԱՌԱՆՈՑԻՑ ՈՒ ՊՊԾ-ԻՑ» ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Այնինչ ջիպերը օդով են թըռչում,

Լույսերը նրանց ծաղկում են, ուռչում,

Խավարի միջին ծըփում են կայտառ`

Բըռնեցե՜ք, փախա՜վ Նիկոլն խելագար

 

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ (ԲՐԴՈՒՃՆԵՐՈՎ ԵՎ ՄԻ ՇԻՇ ԳԻՆՈՎ ՄԻԱՍԻՆ ԴԻՄԱՎՈՐԵՆՔ ՆՈՐ ՏԱՐԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ)

Կուշտն ինչ գիտի սովածի «ղադրը»:

 

ԵՐԿՊԱՌԱԿՏՈՒԹՅԱՆ ԽԵՐԸ

Ըստ քաղվերլուծաբանների` Հայաստանում Նիկոլի իշխանության գալուց հետո մեր երկփեղկված հայրենակիցները այնքան են իրար միս կերել, որ առանց Աննայի հորդորի էլ մսի նկատմաբ ալերգիա ունեն

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՆԻԿՈԼԻ ՎԿԱՆ (ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ` «ԵՍ ՀԱՎԱՏԱՑՅԱԼ ՄԱՐԴ ԵՄ, ԵՍ ՍՈՒՏ ՉԵՄ ԽՈՍՈՒՄ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ թեոլոգների` անհավատ Սերգոն Սերժ Սարգսյանի դեմ վկայություն տալով` դարձել է «Նիկոլի վկաներ» աղանդի անդամ ու նոր է դարձել հավատացյալ:

 

ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ ԶՈՀ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ (ՆԱԽԿԻՆ ԵՎ ՆԵՐԿԱ «ՄԻՍՍ ՀԱՅԱՍՏԱՆ» ԳՈՀԱՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՈՒ ԴԱՅԱՆԱ ԴԱՎԹՅԱՆԻ` ՄԻՄՅԱՆՑ ՆԿԱՏՄԱԲ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ ՀՆՉԵՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՀԱՇՏՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

«Միսս Հայաստան» մրցույթի գրասենյակից հայտնում են, որ ներկա եւ նախկին գեղեցկուհիները որոշել են չուտել իրար միս, խմել այծի կաթ:

 

ՌԵՏՐՈ

Մաշինես եկավ, պապա ջան, ակները կլոր, ակները կլոր

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА