o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օպերատիվ

19.12.2019 15:56 ՔՐԵԱԿԱՆ
Օպերատիվ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 18-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 81 դեպք, որից 12-ը՝ նախկինում կատարված։

Եթե Ոստիկանությունը օպերատիվ իրավիճակին տիրապետելիս լիներ, ապա միանշանակ ի վիճակի էր կանխելու Գավառի ողբերգությունը. Հովիկ Արսենյան.Տեսանյութ

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 18, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության՝ 8, խարդախության՝ 7, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5, մարմնական վնասվածք հասցնելու, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման և ծեծի՝ 3-ական, գույքի դիտավորությամբ ոչնչացման, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության ու բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ՝ 2-ական, սպանության, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, խուլիգանության, որսագողության, ապօրինի կերպով զենք ձեռք բերելու և պահելու, թմրանյութի ապօրինի իրացման, սպանության սպառնալիքի, առանց իրացնելու նպատակի հոգեմետ նյութեր պահելու, պատմության և մշակույթի հուշարձաններ վնասելու և սառը զնեք կրելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 7 հետախուզվող, կամավոր ներկայացել է 6-ը:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության՝ 6, անձնական ունեցվածքի գողության՝ 5 և ահաբեկչության մասին կեղծ հաղորդում տալու 1  դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 21-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА