o C     17. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սերժ Սարգսյանն ու Սերգո Կարապետյանը առերեսվել են

16.12.2019 10:16 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Սերժ Սարգսյանն ու Սերգո Կարապետյանը առերեսվել են

Մոտ կես միլիարդ ՀՀ դրամի հափշտակություն կազմակերպելու համար մեղադրվող Սերժ Սարգսյանն ու գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը Հատուկ քննչական ծառայությունում առերեսվել են: Այս մասին հայտնում է ՀԺ-ն:

ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն (Լուսանկարներ)

Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը մեր հարցին ի պատասխան՝ միայն ասաց, որ իր պաշտպանյալի մասնակցությամբ առերես հարցաքննություն տեղի ունեցել է, բայց թե ում հետ, չասաց: Նրա խոսքով՝ այդ քննչական գործողությունից րոպեներ հետո է Սարգսյանին մեղադրանք առաջադրվել: Նշենք, որ Սերգո Կարապետյանի հետ առերեսվել է նաեւ նույն գործով մեղադրյալ, «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը:

ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 216 հոդվածով՝ քննիչը պարտավոր է կատարել առերեսում, եթե էական հակասություններ կան մեղադրյալի եւ մեկ այլ անձի ցուցմունքներում: Ըստ մամուլի հրապարակումների՝ Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տված անձը Սերգո Կարապետյանն է:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 4-ին ՀՔԾ-ն հայտարարեց, որ իրենց վարույթում քննվող դիզվառելիքի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել վատնման եղանակով առանձնապես խոշոր չափի՝ մոտ կես միլիարդ ՀՀ դրամի հափշտակություն կազմակերպելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА